Ինչպես է Վարդան Սրմաքեշի հիմնադրած բանկը կործանել արտադրական ձեռնարկությունը

12/10/2017 schedule12:36

2005 թվականին հիմնադրված, ապա տարիներ անց կործանված «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության հիմնադիրներից Ռուդոլֆ Հակոբյանը ընկերության կործանման մեջ մեղադրում է «Արմ Սվիս» բանկի ղեկավար Գեւորգ Մաչանյանին:

Armtimes.com-ի հետ զրույցում Ռուդոլֆ Հակոբյանը պատմեց, որ Չինաստանից երկու գործարարի հետ միասին ստեղծել են պրոֆայլեր արտադրող ընկերություն, որը Հայաստանում առաջինն էր, որ եվրոպական արտադրության դռների եւ լուսամուտների համար կոնստրուկցիաներ էր արտադրում: Հումքը ներկրել են Չինաստանից, արտադրությունն իրականացրել են Երեւանում: Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար 2007 թվականին դիմել են «Արմ Սվիս» բանկ, եւ ստացել 1 միլիոն 70 հազար ԱՄՆ դոլար վարկ: 2008 թվականին կրկին դիմել են բանկին 300 հազար ԱՄՆ դոլար լրացուցիչ վարկ ստանալու համար: Բանկի տնօրինության նախագահ Գեւորգ Մաչանյանը խոստացել է հաստատել ընկերության հայտը, իսկ ընկերության տնօրենը մեկնել է Չինաստան: Ներկրվող նյութերը բերելուց հետո բանկից ասել են, որ չեն հաստատելու վարկը, ու սկսվել է ընկերության քայքայման գործընթացը: «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն չի կարողացել պատշաճ կատարել գործող վարկային պարտավորությունները եւ բանկը աճուրդի է հանել ընկերության գույքը:

«Ցանկացած բանկի ղեկավար գիտի՝ այդ վարկը տրամադրվելու է, թե չի տրամադրվելու: Կարող էր ասել՝ ես այս վարկը քեզ չեմ տրամադրելու, ես իրենից 100 անգամ գոհ ու շնորհակալ կլինեի: Հավատալով իրեն, որ ինքը տղամարդավարի «հա» է ասել, ես գնացի եւ հումքը բերեցի»,- ասաց Ռուդոլֆ Հակոբյանը՝ նշելով, որ այդ ամենից հետո ընկերության ողջ գույքը, սարքավորումները բռնագանձվեց եւ վաճառվեց:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ընկերության սարքավորումներն, որոնք գրավադրված լինելով աճուրդի է հանվել, որն էլ գնել է «Ալզաս» ՍՊԸ-ն, որի հիմնադիր Գագիկ Ղազարյանը հանդիսացել է «Արմ Սվիս» բանկի տնօրինության նախագահի ընկերը: Բանկը նաեւ «Ալզաս» ՍՊԸ-ին 1.3 միլիոն դոլար վարկ է տրամադրել, սակայն տարիներ անց այս ընկերությունն էլ է կործանվել: Գագիկ Ղազարյանի մահից հետո «Ալզաս» ՍՊԸ-ն դիմել է դատարան եւ պահանջել պատասխանատվության ենթարկել բանկին՝ կեղծ աճուրդ կազմակերպելու համար եւ 800 հազար դոլար պարտավորությունն ապացուցելու համար: Դատավարության կողմ է ներգրավվում նաեւ «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացնում բանկի դեմ՝ պահանջելով վնասի փոխհատուցում: Դատաքննության ժամանակ Ռուդոլֆ Հակոբյանը միջնորդել է, որ բանկը վերադարձնի 800 հազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող սարքավորումները, որոնք հետագայում գրավադրվել էր եւ «Ալզաս» սակայն բանկը այդ միջնորդությանը չի պատասխանել որեւէ ձեւ: Դատաքննությունը դեռ շարունակվում է:

Բացի դա, բանկը տարիներ առաջ «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի դեմ հաղորդում է ներկայացնում, հարուցվում է քրեական գործ, որը հետագայում կարճվում է: Գործը կարճվելուց հետո ծանոթանալով նյութերին, Ռուդոլֆ Հակոբյանը տեղեկանում է, որ ապացուցված է համարվել այն փաստը, որ իրենք բանկին վարկ ստանալու հայտ են ներկայացրել, սակայն քրգործից առաջ, երբ դիմել էին դատարան, բանկը պնդել էր, թե վարկավորման հայտ չեն ստացել «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ից: Այս քրեական գործից առաջ ՍՊԸ-ն դիմել էր դատարան եւ պահանջել էր բանկից վնասի փոխհատուցում, սակայն բանկը դատարանում պնդել էր, որ վարկի հայտ ընկերության անունից չի ստացել: Նույնը վերաքննիչում եւ հետո վճռաբեկում: 2017 թվականի սեպտեմբերին էլ Հակոբյանը դիմել է գլխավոր դատախազին եւ պահանջել է քրգործ հարուցել դատաքննության ժամանակ թույլ տրված կեղծիքների համար: Դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանն ուսումնասիրել հաղորդումը, այժմ հետաքննություն է ընթանում:

Նոր երեւան եկած հանգամանքն արդեն Ռուդոլֆ Հակոբյանն օգտագործում է «Ալզաս» ՍՊԸ-ի մասնակցությամբ ընթացող դատավարության ժամանակ:

Ռուդոլֆ Հակոբյանը հիշեցնում է, որ վերջերս իր ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը դրվատանքի խոսքերով եւ ակնածանքով արտահայտվեց շվեյցարացի հայ բարերար Վարդան Սրմաքեշի մասին: «Այսօր պարոն Սրմաքեշը ներդրումային բազմամիլիոն արժողությամբ ծրագրեր է իրագործում իր նախնիների հայրենիքում: Ինչպես կարելի է չհիանալ եւ գլուխ չխոնարհել նման հայի առաջ: Եվ զուր չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը, հայրենիքին նվիրյալ Սրմաքեշին պարգեւատրեց շքանշանով, սույնով արտահայտելով հայ ժողովրդի երախտագիտությունն արժանի հայի հանդեպ»,- ասաց Հակոբյանը եւ շարունակեց. «Բանկի նախագահ Գեւորգ Մաչանյանն աջ ու ձախ խաբելով բոլորին, խաբել է նաեւ իր գործատուին, վստահորդին՝ Վարդան Սրմաքեշին՝ յուրացնելով վերջինիս հիմնադրած բանկից ահռելի գումար: Ուստի, մտնելով պարոն Սրմաքեշի դրության մեջ «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի հիմնադիրները պատրաստ են գնալու զիջումների եւ դատարանում կնքել հաշտության պայմանագիր»:

Տպել
9535 դիտում

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում