Երևան
12 °C
Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզում տեղացած առատ կարկուտի հետեւանքով կարկտահարված բերքատու այգիների վնասը չափվում է: Գյուղատնտեսության նախարարությունը դեռ չի ստացել վնասի չափը հաշվարկող հանձնաժողովի տվյալները: Կոտայքի մարզպետարանից մեզ չհաջողվեց ստանալ այդ տվյալները, չնայած նրան, որ կարկուտից հետո արդեն անցել է մոտ երկու շաբաթ ժամանակ:
Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի ղեկավարից փորձեցինք պարզել, թե որքան վաս է կրել իր ղեկավարած համայնքը: Համայնքապետ Արայիկ Իսպիրյանն ասաց, որ վնասված բերքը կազմում է ամբողջ բերքի գրեթե 50-60 տոկոսը: Այս գյուղում կա մոտ 100 հեկտար խնձորի այգի: Հարցին՝ վնասված բերքը մթերո՞ւմ են, Արայիկ Իսպիրյանը պատասխանեց. «Պայմանավորվել ենք, որ Առինջում 30 դրամով ընդունեն, դեռ չենք հավաքել եղած միրգը, իսկ Պռոշյանի գործարանը 28 դրամով է ասել, որ կմթերեն»: Համայնքապետի խոսքով՝ մթերողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի մարզպետարանի միջոցով: Համայնքի ղեկավարը կարծում է, որ եթե նույնիսկ նշված գներով մթերեն վնասված խնձորը, դժվար թե այս տարվա ծախսերը կոմպենսացնեն: Հարցին՝ քննարկվե՞լ է գյուղացիներին հողի հարկը զիջելու հարցը, որպես աջակցություն, նա պատասխանեց. «Դե գրել ենք, ուղարկել ենք մարզպետարան: Հիմա ինչքանով պետությունը կօգնի, չգիտեմ»:
Նույն մարզի Արզական գյուղի ղեկավար Նորիկ Մովսիսյանն էլ ասաց, որ իրենց համայնքում վնասի չափը հաշվարկվել է անհատապես, թե որ այգին ինչ չափով է վնասվել: «Մոտավորապես՝ մի 10 միլիոն դրամի չափ է վնասը: Մեզ մոտ խնձորի բերքն է: Մարդիկ վերամշակողներին ոչ ապրանքային գնով, վնասված խնձորի գնով հանձնում են»,- ասաց Նորիկ Մովսիսյանը՝ նշելով, որ ծառի վրայի ամբողջ բերքը վնասվել է: «Դրա վնասները հետո է երեւում, մրգի ապրանքային տեսքը լրիվ ընկել է, մոտավորապես իրական արժեքի 70 տոկոսը կորցրած է: Շուկայի բան չի»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինքն էլ է լսել, որ Պռոշյանի եւ Առինջի գործարանները պատրաստակամ են եղել մթերել վնասված բերքը:
«Պետք է համապատասխան ակտերը կառավարություն ներկայացվի, ըստ դրա կկողմնորոշվեն եւ կասեն: Ես կարծում եմ՝ որոշակի բան կլինի, հողի հարկ կամ ջրի: Եթե չլինի էլ, ինձնից կախված չի, սպասում ենք համապատասխան վերաբերմունքի»,- ասաց համայնքի ղեկավարը՝ խոսելով հնարավոր փոխհատուցման մասին: Արզական համայնքում խնձորի այգիները շատ չեն՝ մոտ 15 հեկտար, սակայն կան նաեւ նորատունկ այգիներ, որոնք դեռ բերք չեն տալիս:
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում չնայած նրան, որ բերքատու այգիներին կարկուտը վնաս չէր հասցրել, սակայն վնասվել էին գյուղի Բանավան թաղամասի տնամերձ հողակտորների մշակաբույսերը: Համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը մեր զրույցում ասաց, որ վնասն իրենց համայնքում մոտ 10 միլիոն դրամի չափով է, որի մասին տեղեկացրել են մարզպետարանին: Այս համայնքի գյուղացիների շրջանում էլ խոսակցություն է տարածվել, թե իբր, եթե վնասը 80-ից 100 տոկոսի չափ չեղավ պետությունից որեւէ փոխհատուցում չեն ստանալու: Համայնքի ղեկավարը չգիտի, թե գյուղացիներին ով է նման բան ասել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT