Կարեն Կարապետյանը համակարծիք է Արամ Առաջինի հետ (տեսանյութ)

«ՀՀԿ-ի օֆիցիալ կարծիքը երբ որ լինի հարց տվեք: Դուք կուսակցության օֆիցիալ կարծիքը լսե՞լ եք՝ ոչ: Երբ որ լինի, այն ժամանակ կխոսենք: Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք որոշվել է 2018 թվականին վարչապետի հարցը, քանի որ հնչում են տեսակետներ, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը: «Կուսակցությունը հենց որոշում ունենա, կհայտարարենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արամ Առաջինի ելույթին, որ արտագաղթը Հայաստանից ահագնանում է, վարչապետն ասաց. «Նախ եւ առաջ ես ուզում եմ ասել, որ միգրացիոն պրոցեսներ բոլոր երկրներում կան եւ այնպիսի իրավիճակ չի լինի՝ անկախ նրանից, թե մեր կյանքը որակապես ինչքան կլավանան, միգրացիոն պրոցեսները կկանգնեն: Ելքի, մուտքի դրական հարաբերակցությունները կփոխվի, դրա համար  ի՞նչ պետք է անենք, այնպես անենք, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»:

Դիտարկմանը, որ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսությունում կատարված փոփոխությունները, որի համար էլ արտագաղթում են, Կարեն Կարապետյանը հակադարձեց. «Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկն ուրիշ, ո՞նց ենք տարբերելու»: Վարչապետի խոսքով, կառավարության ցուցանիշները, որոնք այժմ ամփոփվում են առաջատարն են ԵԱՏՄ երկրների շարքում, որը բավարար չի քաղաքացիների բոլոր խնդիրները լուծել:

«Մենք իրականում ունե՞նք աճ, բավարարվա՞ծ ենք այս աճով, թե՞ չէ, այսօր խնդիրներ ունենք, որի մասին խոսում ենք, ես նույնիսկ չգիտեմ՝ այս հարցը որ տալիս եք ձեր կյանքն ինչո՞վ է լավացնելու կամ վատացնելու: Ի՞նչն է փոխվելու ձեր կյանքի մեջ էլի»,- ակնհայտ դժգոհեց վարչապետը:

Լրագրողները նրան հիշեցրեցին սփյուռքահայ որոշ գործիչների այն հայտարարությունները, որոնք մի քանի անգամ փորձել են բիզնես հիմնել Հայաստանում, սակայն խնդիրներ են ունեցել: «Ես չգիտեմ, եթե ինքը տա մեզ փաստեր, շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք, որովհետեւ մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չլինի, բիզնես կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հավասար խաղի կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հարկային, մաքսային եւ այլն: Այդ իսկ պատճառով ես շատ բաց եմ»,- ասաց Կարեն Կարապետյանն ու նշեց, որ իր օգնականների եւ խորհրդականների կոնտակտային տվյալները հրապարակված են եւ նման ցանկացած դեպք կարող են ներկայացնել նրանց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
5179 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ