ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կատարեց իր խոստումը. հետաքրքիր բացահայտումներ կլինեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ՀՀ պետեկամուտների կոմիտեն ներկայացրել է մի ուշագրավ նախագիծ:

Դրանով սահմանվում են տնտեսվարողներին վերաբերող այն ցանկերը, որոնք որոշակի պարբերականությամբ ՀՀ ՊԵԿ-ը պետք է հրապարակի իր պաշտոնական կայքէջում: Հասարակության համար այդ ցանկերից ամենահայտնին 1000 խոշոր հարկատուների եւ նրանց կողմից վճարած հարկերի ցանկն է, որոնք հրապարակվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Այս ցանկը հարուստ նյութ է տալիս տնտեսագետներին, տնտեսական լրագրողներին, վերլուծաբաններին՝ Հայաստանի տնտեսության վիճակի մասին ավելի լավ պատկերացումներ կազմելու: Բացի այդ, կարեւոր են տեղեկությունները, թե որքան հարկեր են վճարում կոնկրետ տնտեսվարողները:

Սակայն այդ ցանկում տնտեսվարողների վճարած հարկերի վերաբերյալ տվյալները ներկայացվում էին խոշորացված: Այսինքն նշվում էր, թե այսինչ տնտեսվարողը ընդհանուր առմամբ որքան հակ է վճարել, այդ գումարից որքանն է գանձվել մաքսային մարմինների կողմից, որքանը՝ հարկային մարմինների: Իսկ հարկայինի գանձած գումարի մասին տվյալները  իրենց հերթին բաժանված էին երկու սյունակի՝ ուղղակի եւ անուղղակի հարկեր: Որեւէ կոնկրետ տնտեսվարողի գործունեության մասին հնարավորինս ավելի լիարժեք տեղեկություն ունենալու համար դա բավարար չէր: Օրինակ, եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ հայտարարում է, թե ինքը ստեղծել է, ասենք, 5000 աշխատատեղ, ապա պնդումը պետք է հիմնավորվի լրացուցիչ տվյալներով, մասնավորապես վճարված եկամտային հարկի մեծությամբ: Մինչ օրս հրապարակվող ցանկերում այդ տեղեկությունը բացակայում է: Վճարված եկամտային հարկը եւ շահութահարկը ներկայացվում են մեկ մեծությամբ:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներկայացրած նախագծով հետագայում հրապարակվելիք ցանկերում տնտեսվարողի կողմից վճարած եկամտային հարկի մասին տեղեկությունը ներկայացվելու է առանձին: Այս դեպքում արդեն կարելի է հեշտությամբ պարզել, թե մոտավորապես որքան ստվերային աշխատող ունի տնտեսվարողը, որքան աշխատավարձ է տալիս իր աշխատողներին, այդ աշխատավարձի որքան մասն է «սպիտակ» եւ այլն, եւ այսպես շարունակ:  

Օրինակ, բոլորովին վերջերս պարզվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատողների մեծագույն մասը գրանցված չեն: Այդ ընկերության վճարած եկամտային հարկի եւ հրապարակայնորեն հայտարարված աշխատողների թիվը համադրելիս ստացվում էր, որ միջին աշխատավարձը այդ ընկերությունում իբր 20 հազար դրամ է: Դա հնարավոր եղավ հաշվարկել միայն իմանալով, թե այդ ընկերությունը որքան եկամտային հարկ է վճարել:

Ուշագրավն այն է, որ տարիներ շարունակ տնտեսական թեմաներով գրող լրագրողները 1000 խոշոր հարկատուների ցանկում նման սյունակ ավելացնելու առաջարկով բազմիցս դիմել էին բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն ի հեճուկս խոստումների, առաջարկը այդպես էլ չէր ընդունվել: Նման խոստում վերջերս տվել էր նաեւ ՊԵԿ ներկայիս նախագահ Վարդան Հարությունյանը, որը, ինչպես պարզ է դառնում կառավարության օրակարգում հայտնված այս նախագծից, պահել է իր խոստումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14806 դիտում

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է