Երևան
12 °C
Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շարքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել՝ փոխել 264 կոյուղատար համակարգ:
Թաղամասի բնակիչները armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են, որ կոյուղատար համակարգի հետ կապված խնդիր եղել է դեռ այն ժամանակ, երբ շենքերը նոր էին շահագործման հանձնվել:
«Արագ հանձնելու պատճառով փորված պադվալները հողով ու աղբով են լցրել: Խողովակները մնացել է էդ լիցքի տակ: Ծանրությունն ընկել է խողովակների վրա եւ տրուբեկը իրարից անջատվել են, կեղտաջուրը լցվում է շենքի տակ, խոնավացնում բնակարանները: Պրոբլեմը սաղ շենքերում կա: Շինարարի թերություն է: Շան հոտ է գալիս, վտանգավոր է այստեղ ապրելն՝ արդեն յոթ տարի»,- armtimes.com-ի հետ զրույցում բողոքում են Մուշ-2 թաղամասի 18 շենքի բնակիչները:
Անորակ շինարարությունն այժմ բնակիչներին լրացուցիչ ծախսերի առջեւ է կանգնեցրել: Թաղամասի բնակիչները տուն առ տուն գումար են հավաքում, որպեսզի հիմնովին փոխեն կոյուղատար համակարգը:
«Մենք երեք հարեւաններով 30 հազար դրամ փող ենք տվել, որ միայն պատը ծակեն: Առաջին օրվանից խողովակները ծակ են եղել, առաջին օրվանից ջուրը լցվել է տան տակը: Յանի էկան սարքեցին, բայց 7 տարի է էս վիճակն է: Շենքի հիմքը խարխլված է, վթարային է դարձել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում են թաղամասի շենքի բնակիչները:
Այս բնակելի շենքերը շահագործման են հանձնվել 2010 թվականին: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է արդեն լուծարված եւ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Ստեղծված իրավիճակին զուգահեռ հարկ է հիշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր վերահսկում շինաշխատանքների ընթացքը: Նա նույնիսկ մի քանի անգամ այցելել է շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքի որակին, հորդորել՝ կատարյալ բնակարաններ կառուցել: Նա ժամանել էր անգամ բնակարանամուտին, անօթեւան գյումրեցիներին իր ձեռքով փոխանցել թերի կառուցապատված բնակարանների բանալիները:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT