Քեթրինի Միհրանը գրասենյակներ է բացում. ի՞նչ է ծրագրել ԴԱՀԿ նախկին պետը (տեսանյութ)

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքը ներառող Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրասենյակներ է բացում: Armtimes.com-ը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում տեսանկարահանել է այդ գրասենյակներից մեկը, որը տեղակայվել է Միհրան Պողոսյանին պատկանող նախկին «Ֆլամինգո» սուպերմարկետի տարածքում: Այդ տարածքն առավել հայտնի է 5-րդ զանգվածի «փռի շենք»: Գրասենյակը գրեթե կահավորվել է, իսկ ապակիների վրա փակցված է «Քեթրին» հասարակական կազմակերպության տարբերանշանը: Ի դեպ, այս գրասենյակի վրա փակցված է նաեւ, որ այն «Քեթրին» ՀԿ-ի «Նոր Նորք» մասնաճյուղն է: Թե ինչ նպատակով է Միհրան Պողոսյանը գրասենյակաշինությամբ զբաղվում, կարելի է միայն ենթադրել, որոշ հանգամանքներ վերհիշելով:

Խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում շատ գրվեց այն մասին, որ Միհրան Պողոսյանը Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի: Իհարկե, քարոզարշավի շրջանակներում նա հերքում էր, թե տարաձայնություններ ունի Տարոն Մարգարյանի հետ, բայց չէր հերքում իր հավակնությունների մասին լուրերը:

«Քեթրին» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ ողողված է Միհրան Պողոսյանի գործունեությամբ, կարելի է վստահ ասել, որ այդ ՀԿ-ն նախկին ԴԱՀԿ պետի համար PR արշավ կազմակերպելու համար պատրաստի հարթակ է: Ֆեյսբուքյան այդ էջից էլ իմանում ենք, որ Ավան վարչական շրջանում նույնպես գրասենյակաշինություն է տեղի ունենում: «Հարգելի՛ քաղաքացիներ, շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ «Քեթրին» ՀԿ Ավանի մասնաճյուղի բացումը հետաձգվում է։ Բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկանում ենք նույն էջից: Մի փոքր էլ խորանալով ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում, պարզում ենք նաեւ, որ Միհրան Պողոսյանը գրասենյակ կբացի նաեւ Մոնումենտում եւ Քանաքեռում:

Ստացվում է, որ 3 վարչական շրջանում Միհրան Պողոսյանն ավելի շատ գրասենյակ կունենա, քան հենց ՀՀԿ-ն: Ըստ էության, Միհրան Պողոսյանը փորձում իր ազդեցությունն ավելի մեծացնել Երեւան քաղաքում:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին քարոզարշավի շրջանակներում նախապես պլանավորած հարցին ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Միհրան Պողոսյանին չի տեսնում ապագա կառավարության կազմում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10221 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը