Երևան
12 °C
Մի քանի օր առաջ Արթիկ քաղաքից armtimes.com-ին տեղեկություն էին փոխանցել, որ կտրուկ լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի հարաբերությունները: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը եղել է այն, որ Ծառուկյանը Պետոյանին 2 մլն դոլար է տվել, որպեսզի նա Արթիկում որոշ ծրագրեր կյանքի կոչի, հետագայում՝ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ձայներ բերելու հարցում օգտագործելու նպատակով: Սակայն, 2015-ի հայտնի դեպքերից հետո, երբ աջ ու ձախ ԲՀԿ-ն լքում էին, այդ մարդկանց թվում հայտնվեց նաեւ Պետոյանը:
Գագիկ Ծառուկյանը նրանից ետ է պահանջել իր փողերը, իսկ Պետոյանը լքել էր երկիրը: Armtimes.com-ը օրեր շարունակ փորձում էր պարզաբանում ստանալ Պետոյանից, սակայն նրա հեռախոսահամարը միշտ անհասանելի էր: Այսօր Պետոյանը մեզ հետ զրույցում փորձեց հերքել իր եւ Ծառուկյանի լարված հարաբերությունների մասին պտտվող սկանդալային խոսակցությունները:
- Պարոն Պետոյան, տեղեկություն էինք ստացել, որ Դուք Արթիկից հեռացել եք եւ արտերկրում եք: Ճի՞շտ է: Դուք հիմա արտերկրու՞մ եք:
- Դե որ արտերկրում լինեի էս հեռախոսազանգը չէի ստանա, էլի:
- Հիմա գոյություն ունի ռոումինգ ծառայություն, որը թույլ է տալիս ցանկացած վայրում հեռախոսազանգ ստանալ…
- Էդ ռոումինգով, որ զանգում եք՝ տարբերվում է զանգերի ձենը, գիտեմ, որ ռոումինգ կա: Ես Հայաստանում եմ, որեւէ տեղ չեմ գնացել, որեւէ մեկից չեմ փախչում, չեմ էլ պատրաստվում փախչել:
- Գագիկ Ծառուկյանը ձեզ 2 մլն դոլա՞ր է տվել:
- Ես Ծառուկյանին պարտք չեմ, նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ:
- Գումարային տարաձայնությունները հարթվե՞լ են, պարտքը վերադարձրե՞լ եք:
- Ես երբեք գումարի խնդիր չեմ ունեցել պարոն Ծառուկյանի հետ:
- Եթե ջերմ եք, ինչու՞ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվեցիք եւ ոչ «Ծառուկյան» դաշինքով:
- Մերը ջերմ մարդկային, նորմալ հարաբերություն է, բայց ոչ՝ քաղաքական: Քաղաքական դաշտում հակառակ բեւեռներում ենք:
- Ակտիվ քարոզարշավ էիք իրականացնում 2016-ի ՏԻՄ եւ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն էր ֆինանսավորու՞մ:
-Ես իմ թիմով, մեր ընտանեկան բյուջեից ֆինանսավորել եմ իմ քարոզարշավը:
- Այսինքն՝ բիզնեսնե՞ր ունեք:
- Ես ՍՊԸ-ներում փայաբաժին ունեմ, բայց ես չեմ կառավարում:
- Ի՞նչ ՍՊԸ-ներ են:
- «Մուշ Գոլդ» եւ «Թուրինջ»:
- Ի՞նչ գործունեություն են ծավալում: Եկամտաբե՞ր են:
- Բազմապրոֆիլ գործունեություն՝ գազալցակայան է, բենզալցակայան է, հյուրանոց է, ռեստորան է, քարի արտադրություն է:
- Արթիկում դեռ պահպանվու՞մ է լարված քաղաքական իրավիճակը: Ասում են քաղաքապետի եւ Ձեր սկանդալային հարաբերությունների պատճառով՝ Ձեր ազգականներին ազատում են աշխատանքից: Ճի՞շտ է:
- Ես մեկ ազգական ունեմ, որը համայնքային մանկապարտեզում տնօրեն է աշխատում: Մյուսները իմ թիմակիցներն են: Կան այնպիսի դեպքեր. իմ թիմակիցը լինելու պատճառով երկու մանկապարտեզի վարիչը աշխատանքից ազատվել է, ինչպես նաեւ մշակույթի ոլորտից են ազատվել:
- Քայլեր չե՞ք ձեռնարկում:
-Չէ, ի՞նչ քայլերի ձեռնարկեմ, ինքն է ու իր ենթակայության տակ գտնվող կառույցները: Իր թիմն է ձեւավորում:
- Բայց Դուք նախկին ԱԺ պատգամավոր եք, օրենքներից պետք է տեղյակ լինեիք, որ քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացնելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
- Չէ, ի՞նչ կարամ անեմ: Հիմնավո՞ր է ազատել, թե՞ անհիմն, բան չեմ կարող անել: Դրա համար համապատասխան մարմիններ կան, օրգաններ կան, որ պիտի մի բան անեն:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Պետոյանը եւ Արթիկի ներկայի քաղաքապետ Մխիթար Վարագյանը մրցակիցներ էին: Վարագյանն ընտրվելուց հետո, ըստ Արթիկում տարածված տեղեկությունների՝ համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցներում զբաղեցրած պաշտոններից ազատում է այն աշխատակիցներին, ովքեր Պետոյանի թիմակիցներն են:
Armtimes.com-ն արդեն անդրադարձել է թիվ 4 մանկապարտեզի տնօրենի աշխատանքից հեռացնելու դեպքին: Այս նույն կառույցում մի քանի ամիս առաջ մեկ այլ սկանդալային դեպք էր տեղի ունեցել՝ տնօրենի աշխատասենյակից գաղտնալսող սարք էր հայտնաբերվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT