Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին

ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում: Այս վերլուծությունները միանգամայն հիմնավոր էին, թեեւ սրերով ընդունվեցին Հայաստանում: Ղարաբաղյան հակամարտության մեջ վաղուց շրջանառվող բանաձեւ կա`բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, կամ հակառակը: Այսինքն, եթե հակամարտության բանակցային ճակատում լռություն է, ապա ակտիվ է կռվի դաշտում: Ինչին էլ ականատես ենք լինում վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում:

ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրներին, մասնավորապես ՄԽ-ում համակարգողի դեր ստանձնած Ռուսաստանին առայժմ չի հաջողվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցությունների:Իսկ բանակցային գործընթացում առաջացած անդունդը կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր  համար նպաստավոր բովանդակությամբ լցնել:

Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, եւ բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Այս բոլոր ուղղություններով առաջընթացը տեսանելի է: Պաշտոնական Երեւանը, սակայն,  եւս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում եւ հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը:

Հայկական կողմը ջանում է Ադրբեջանին անկյուն մղել, նրան ներկայացնելով որպես ահաբեկչական բռնապետություն, որը չի հարգում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, խախտում է զինադադարի համաձայնագիրը, պատերազմական հանցագործությունների է դիմում եւ այլն: Այս  ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է: Դժվար է ասել, որքանով է ճիշտ նման նպատակ հետապնդելը, որքան է շանսը, որ այն մի օր հաջողությամբ կպսակվի:

Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է եւ դժվար տեսանելի:Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը: Սրանից անմիջապես հետո պաշտոնական Երեւանը սկսեց խոսել այն մասին, որ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, ժամանակն է, որ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին Մինսկի խումբը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին սանձելու համար: «Երբ որ այդպիսի հայտարարություններ անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա․․․ նախագահները ասում են՝ խստորեն կդատապարտվի: Ի՞նչ է նշանակում, դա լոկ հայտարարությո՞ւն է․․․ Կարծում եմ՝ ոչ միայն»»,- անցյալ շաբաթ այսպիսի սադրիչ հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում Էստոնացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 

Նման լուրջ եւ հեռահար  հետեւությունների հիմք էր տալիս բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությունը: Դրանից հետո, սակայն, շատ բան է փոխվել: Եվ որպեսզի Նալբանդյանի հռետորական հարցն ու առհասարակ Երեւանի բռնած ճանապարհը ճիշտ դուրս գային, պետք է տարածաշրջանային այս այցի արդյունքներով հայտարարության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հասցեական հայտարարություն անեին եւ շատ ավելի կոշտ բառերով դատապարտեին այս ուրբաթ եւ շաբաթ օրերին ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք չորս հայ զինվորի կյանք արժեցան:

Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը: 

Սակայն Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն:

Պոպովը Ալիեւի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց, որ համանախագահները խորը ափսոսանք են զգում առաջնագծում վերջին դեպքերի առնչությամբ, եւ որ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երևանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխոսության վերսկսման առնչությամբ: Այդ քննարկումների արդյունքներով կարելի է գալ եզրակացության, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,-ասաց Պոպովը:

Երեւան եւ Ստեփանակերտ այցից հետո  քաղաքական բանակցությունները վերսկսելու մասին խոսք չի եղել: Իսկ մինչ համանախագահների Հայաստան գալը ՌԴ ԱԳ նախարարութան խոսնակ Մարիա Զախարովան հետեւյալ կերպ էր ներկայացրել քննարկումների թեման. «Հայաստանում համանախագահները հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը։ Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»: Ոչ մի խոսք բանակցությունների վերսկսման մասին: 

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով մոսկովյան հանդիպմանը, ապա այն լրացնում է Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում անցյալ տարի կայացած նախագահական մակարդակով հանդիպումների շարքը, երբ կողմերից յուրաքանչյուրն իր ուզած ձեւով է մեկնաբանում արդյունքները:

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի վերաբերյալ Սերժ Սարգսյանը պնդում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում խաղաղության ամրապնդման մեխանիզմների ներդրման շուրջ, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել բովանդակային բանակցությունների: Ալեւը պնդում է, որ դրան զուգահեռ հայկական կողմը պետք է որոշ տարածքներից զորքեր դուրս բերի: Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման մասին Նալբանդյանը պնդում է, որ քննարկել են խաղաղության ամրապնդման պայմանավորվածությունների կատարումը, Մամեդյարովը պնդում է, որ քննարկել են հայկական զորքերի դուրսբերման եւ խնդրի կարգավորման այլ հարցեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, եւ փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը:
«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում: Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, եւ առաջիկայում պաշտոնական Երեւանի հայտարարություններում սա կերեւա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27546 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ