Կենտրոնական բանկն էլ չգիտի, թե ինչու են գները բարձրացել. «կռուտիտներ» է փնտրում

ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանում բացատրել, թե ինչու Հայաստանում հանկարծ գնաճ տեղի ունեցավ: Կենտրոնական բանկը սպառողական գների փոփոխությունների կանխատեսումներում հազվադեպ է սխալվում:

Դա նրանից չէ, որ ԿԲ-ն սերտ համագործակցում է էքստրասենս-պայծառատեսների հետ: Պարզապես ԿԲ-ն ուշադիր հետեւում է, թե ինչ միտումներ են արձանագրվում համաշխարհային շուկաներում, վերլուծում է այդ տվյալները: Դա այնքան էլ դժվար չէ: Եթե ցորեն արտադրող խոշորագույն երկրներից որեւէ մեկում երաշտ է եղել եւ ցորենի բերքը ավելի քիչ է կանխատեսվում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ցորենը կթանկանա: Կամ եթե, ասենք, Չինաստանը որոշել է գործարկել պղնձի վերամշակման մի որեւէ խոշոր գործարան, ապա այնքան էլ դժվար չէ կանխատեսել, որ պղնձի նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում կմեծանա ու գինը կբարձրանա:

Երեկ, սակայն, Կենտրոնական բանկը սխալվել է եւ անկեղծորեն արձանագրել իր մի հաղորդագրության մեջ: «2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների  ձեւավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ եւ ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ կանխատեսումները»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Եվ ուրեմն, սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ԿԲ-ն սխալվել է: Բայց որպեսզի ինչ- որ կերպ արդարացնի իր սխալվելը, նույն հաղորդագրության մեջ ԿԲ-ն բերում է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:  «Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային ապրանքային շուկաներում «գնաճային զարգացումներ» ընդհանրապես չկան:

Կա հակառակ երեւույթը` գնանկումային հստակ միտումներ կան: Միացյալ ազգերի կազմակերպության կազմում գործող պարենային եւ գյուղատնտեսության կառույցը, որը ամեն ամիս արձանագրում է մասնավորապես պարենամթերքի գները աշխարհում, ընդամենը 10 օր առաջ հրապարակել է իր ամենամսյա զեկույցը եւ փաստել, որ ապրիլին մարտի համեմատ պարենամթերքի հիմնական տեսակների գները աշխարհում նվազել են շուրջ 1.8 տոկոսով: Մասնավորապես հացահատիկային կուլտուրաները ապրիլին, մարտի համեմատ էժանացել են 1.2 տոկոսով, իսկ անցած տարվա ապրիլի համեմատ` 2.5 տոկոսով, բուսական յուղի գինը նվազել է մոտ 4 տոկոսով եւ արդեն էժանանում է երրորդ ամիսն անընդմեջ, կաթնամթերքը էժանացել է 3.3 տոկոսով, իսկ շաքարը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 9.31 տոկսով եւ վերջին 12 ամիսների ընթացքում ամենացածր մակարդակի վրա է:

Լոնդոնի ֆոնդային բորսայում արձանագրվում է մեզ համար կարեւոր նավթի եւ պղնձի գների նվազում արդեն ամիսներ շարունակ: Այլ կերպ ասած, «միջազգային ապրանքային շուկաներում» ոչ մի «գնաճային զարգացում» չկա: Եվ ուրեմն, ինչու է Հայաստանում արձանագրվում գնաճ, ու Կենտրոնական բանկն էլ դա չի կարողանում կանխատեսել: Պատասխանը շատ պարզ է: Կենտրոնական բանկը չի կարող կանխատեսել այն գնաճը, որի պատճառները արհեստական են, որեւէ կերպ հիմնավորված չեն, նույնիսկ հաշվի առնելով մեր տնտեսության առանձնահատկությունները:

Օրինակ, հնարավոր չէ կանխատեսել Հայաստանում բանջարեղենի 25 տոկոս թանկացումը այն դեպքում, երբ աշխարհում ոչ մի նման միտում չի նկատվում: Պարզապես ոչ այնքան հրապարակային ձեւերով արգելափակվում է այլ երկրներից բանջարեղենի ներկրումը Հայաստան ու արդյունքում, ասենք, լոլիկը մայիսի կեսերին արժե 1000-ից 1500 դրամ է: Նույնը կատարվում է նաեւ մրգերի հետ, եւ այստեղ էլ ունենք մոտ 25 տոկոս թանկացում:

ԿԲ-ն կարող էր, իհարկե, կանխատեսել, որ շաքարավազի գինը, ի հեճուկս համաշխարհային շուկաների միտումների, չի նվազի, որովհետեւ այդ շուկան Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխ, անձեռնմխելի Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է, եւ նա է գին որոշում իր ախորժակին ու հավեսին համապատասխան: Բայց այն, որ վերջին 12 ամսվա ընթացքում միջազգային շուկաներում շաքարի գինը  կլինի ամենացածր մակարդակում, Իսկ Հայստանում ամենաբարձր, նունիսկ ԿԲ-ն չէր կարող կանխատեսել: Նախկինում այդ աստիճանի ախորժակ Ալեքսանյանը չէր դրսեւորում:  Բայց դե մոնոպոլիան քաղցր բան է` շաքարի մոնոպոլիան քաղցր է կրկնակի: Զգալով,  որ «ազատ մրցակցության», «հավասար պայմանների» մասին նորաստեղծ կառավարության ասածները ընդամենը հումորի ժանրից էին, շաքարի  մոնոպոլիստի ախորժակը մեծացավ աննկարագրելի մասշտաբներով:

Իսկ գների բարձրացման ամենակարեւոր պատճառը այսպես կոչված «ստվերի դեմ պայքարն է»: Հարկային մարմինը սկսել է ինտենսիվ աշխատել եւ ավելի շատ հարկեր է հավաքում: Սակայն դրա արդյունքում, եթե մի քիչ պատկերավոր ասենք, ոչ թե ստվերն է կրճատվում, այլ տնտեսվարողները գներն են բարձրացնում: Արդյունքում իրենց ստվերային եկամուտները մնում են նույն մակարդակին, բայց  վճարած հարկերը ավելանում են:

Մի խոսքով, Կենտրոնական բանկը գների փոփոխության իր կանխատեսումներում սխալվել է ոչ իր մեղքով: Պարզապես հիմա Հայաստանում խաղի այլ կանոններ են, եւ դրանք նոր մոտեցումներ են պահանջում գների փոփոխության կանխատեսումներ անելիս: Բայց մոտավորապես պատկերացնելով, թե ինչպիսի կանոններ են դրանք, թե որքանով են դրանք դուրս տնտեսագիտության շրջանակներից, կանխատեսումների մեթոդոլոգիա գտնելը այդքան էլ հեշտ չի լինելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6729 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ