Իրավապահները պետք է գործողություններ ձեռնարկեն Նիկոլ Փաշինյանի դեմ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը շարունակում  է պնդել, որ «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ընտրակաշառքի դեմ պայքարի «15 հազար դրամ»-ի խոստման մեխանիզմը օրենքի խախտում է եւ քրեորեն պատժելի արարք: Միեւնույն ժամանակ կրթությամբ իրավաբան Փոստանջյանը չի պատրաստվում դիմել դատարան:

Այս մասին «Հոդված 3» ակումբում մայիսի 11-ին կայացած հանրային հանդիպման ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Օրերս Երեւանի ավագանուն ընտրություններից մասնակից «ԵԼՔ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երեւանցիներին չվերցնել ընտրակաշառք եւ խոստացել իրեն ընտրելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից ընտրակաշառքից հրաժարված ընտրողներին 15 հազարական դրամ հատկացնել: Փոստանջյանը սա համարում է Փաշինյանի կողմից կաշառքի մասին հայտարարություն, որն ըստ նրա, հիմք է որպեսզի իրավապահները քրեական հետապնդում սկսեն նրա նկատմամբ։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Փոստանջյանին՝ դիմել իրավապահներին։

Լրագրողների հարցին՝ պատրաստվում  է արդյոք Զարուհի Փոստանջյանը դիմել դատարան կամ իրավապահներին, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը բացասական պատասխան տվեց: «Կարծում եմ եղել է այդ հայտարարությունը, այն տպվել է մամուլում, որն արդեն իսկ պետք է դիտարկեն իրավապահները եւ համապատասխան գործողություններ ձեռնարկեն: Ես չեմ պատրաստվում դիմել դատարան: Ես ուղղակի այդ հայտարարությանը տալիս եմ գնահատական: Իրավական գործողություններ պետք է ձեռնարկեն իրավապահները»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:

Պարզաբանելով նախկինում արած իր հայտարարությունը, թե «ԵԼՔ»-ի դաշինքն արդեն համագործակցում է իշխանության հետ, Փոստանջյանը նշեց, որ իր խոսքերի իմաստը հետեւյալն է.

«ԵԼՔ-ի առաջնորդը բազմաթիվ անգամ դեմ է քվեարկել իմ ներկայացրած օրինագծերին ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներում: Բացի այդ դաշինքը ճանաչել է վերջին ԱԺ խայտառակ ընտրությունների արդյունքները, երբ մարդկանց ճնշելով, ահաբեկելով տանում էին ընտրատեղամասեր եւ քվեարկել տալիս: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկել այդ աղմկահարույց «1000 դրամների» օրենքին: Ահա թե ինչ ի նկատի ունեմ ես»,- ասաց Փոստանջյանը:   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7003 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին