Երևան
12 °C
«Կարծես թե վատ ցանկություն չի, եթե դա կոչված է թատրոնի աշխատողների հանգստի, հիգիենայի վիճակը կարգի բերելուն»,- անդրադառնալով Օպերային թատրոնի միջավայրը բարեփոխելուն ուղղված Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկին՝ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Անդրադառնալով մասնավորապես թատրոնի տանիքին ռեստորան կառուցելու մտքին՝ Բաբայանն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք օգտագործելու այդ ռեստորանը:
«Անձամբ ես այդպիսի ռեստորաններ տեսել եմ եւ Փարիզի «Գրանդ» օպերայում եւ «Մետրոպոլիտեն» օպերայում եւ «Մետրոպոլիտեն» թանգարանում: Այստեղ, կարծում եմ, կա այսպիսի խնդիր. կդառնա՞ դա սրճարան, որտեղ կարելի է գալ ներկայացումից մեկ ժամ առաջ, նստել, զրուցել հանգիստ երաժշտության տակ, ընդմիջմանը նստել, թե՞ կլինի հերթական ուտել-խմել-պարելու տեղը: Շատ տեղերում մենակատարները հանդիսատեսի հետ նստում են այդ ռեստորաններում եւ շփվում մադկանց հետ: Եթե խոսքն այսպիսի միջավայրի ստեղծման մասին է՝ երկու ձեռքով կողմ եմ, եթե պետք է լինի խորոված-քյաբաբ եւ պատրոնդաշս կապել եմ՝ ինչպես մեր Հրազդանի կիրճի բոլոր ռեստորանները, միանշանակ դեմ եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ սովորաբար ցավոք սրտի մեզ մոտ փողն ընթացքում սկսում է գերիշխել, հետո սկսում են մոռանալ ինչի համար է դա արվել, եւ օժանդակողի կարգավիճակից դառնում է թելադրող:
Թատրոնի տնօրենը այն համոզմանն է, որ եթե խնդիր է դրվում լուծել Օպերային թատրոնի ֆինանսական հարցերը՝ դրան այլ ձեւ կա.
«Կարելի է սահմանափակել քաղաքային բյուջեն՝ դրա շնորհիվ ավելացնել Օպերային տրվող գումարները, որպեսզի այնտեղ մարդիկ իսկապես եւ արժանապատիվ աշխատավարձ ստանան եւ բեմադրական ծախսերն անեն եւ պահեն թատրոնը: Եվ Միացյալ նահանգներում եւ Անգլիայում եւ Ֆրանսիայում հարակից սրճարանների, ստորգետնյա ավտոկանատեղի, մանկական հրապարակի հարկերը գնում են թատրոնի բյուջե, որովհետեւ հնարավոր չէ թատրոն պահել միայն տոմսերի վաճառքի հաշվին: Ես մի անգամ Բոստոնում հարցրեցի, թե ինչպես են պահում թատրոնը: Ինձ ցույց տվեցին թատրոնի դիմաց 8 հարկանի ավտոկայանատեղին եւ ասացին, որ քաղաքապետարանը այն տվել է թատրոնին, ասել է՝ ստացված գումարով պահեք թատրոնը: Սրանք ավելի արագ կարող են լուծել ֆինանսավորման հարցը, քան ռեստորանն ու մյուս բաները, որովհետեւ նախ պետք է մարդկանց մեջ ներդնել օպերա սիրելու մշակույթը: Սրա համար պետք է ունեւորները սիրեն օպերա եւ գնան այնտեղ, որովհետեւ աշխարհի այն թատրոններում, որոնցում դա կիրառվում է՝ թատրոնի տոմսերը արժեն 50-200 եվրո»,- ասաց Բաբայանը:
Անդրադառնալով նախարարի մյուս գաղափարներին՝ թատրոնում շոգեբաղնիք եւ մարզասրահ կառուցելուն՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ շոգեբաղնիքն էլ, մարզասրահն էլ նորմալ երեւույթ են:
«Եթե ես հնարավորություն ունենայի անել՝ իհարկե կանեի մեր թատրոնում, որովհետեւ ընդհանրապես դերասաները սովորություն ունեն թատրոնում անցկացնել ամբողջ օրը եւ պետք է հասկանալ, որ մարզասրահն էլ, բաղնիքն էլ առաջին հերթին ուղղված են առողջությանը եւ հիգիենային: Ես դասավանդում եմ Թատերական ինստիտուտում, մեր ինստիտուտը երեւի միակն է աշխարհում, որտեղ չկա այդ լոգարանը, եւ ուսանողները երկու ժամ թրեյնինգից հետո մնում են նույն շորով: Շոգեբաղնիքն էլ է առողջությանը ուղղված: Ես չեմ ասում գարեջրով, բանով: Դա կարող է մեկ հոգու համար նախատեսված սրահ լինել: Ամեն մի երեւույթ կարելի է այլանդակել: Եթե դա պետք է լինի սաունա, որտեղ պետք է գան դրսի մարդիկ, դա նորմալ չէ: Եթե դա քաղաքակիրթ դառնալու համար է՝ վատ բան չի: Բայց ասում են բարի ցանկություններով կառուցվել է դժոխքի ճանապարհը»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT