Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը «Իգլայի» աղմկոտ գործով Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջ է ներկայացրել վրաց իրավապահներին:
Այս մասին երեկ, պատասխանելով մեր հարցմանը, ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազությունից, սակայն, չեն պատասխանել մեր այն հարցին, թե հանձնման պահանաջն ի՞նչ փուլում է:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում վրաց իրավապահների կողմից մարտի 27-ին ձերբակալել է ոմն Ռոբերտ Ա.: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Արդեն մի քանի օր է՝ նրա մասին լռում են ոչ միայն ՀՀ իրավապահները, այլ նաեւ վրաց: Եթե ձերբակալության մասին վրաց իրավապահները հայտնեցին, ապա նրա հետագա ճակատագրի մասին վրացական կայքերում որեւէ տեղեկություն անգամ չկա:
Պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Ա.-ին չի ճանաչում ոչ միայն գործով առանցքային մեղադրյալ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, այլ նաեւ գործով մյուս կալանավոր Սանասար Գաբրիելյանը: «Գաղափար անգամ չունի, թե ով է Վրաստանում ձերբակալվածը: Հրապարակվեց, թե գործով ձերբակալել են, բայց որեւէ հավելյալ տվյալ չկար եւ պարզ չէ՝ նա ձերբակալվա՞ծ է, թե կարող է պատահի տեղում քննությունն են կատարել վրաց իրավապահները եւ պարզել, որ նա առնչություն չունի եւ ազատ են արձակել»,- մեր զրույցում ասաց Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա երկու օր առաջ է տեսակցել իր պաշտպանյալին: Գաբրիելյանը, ըստ պաշտպանի՝ վրդովված է մամուլի այն հրապարակումներից, համաձայն որոնց՝ ինքը պայթուցիկ սարք է բերել, որպեսզի դրանով խոցի Սերժ Սարգսյանի ուղղաթիռը: «Նա ասում է՝ ինչպե՞ս կարող էր իմ մտքով նման բան անցնել: Սանասար Գաբրիելյանը 20 տարի ծառայել է Հայաստանին, իրեն բոլորն են ճանաչում՝ նախագահը, կառավարությունը, ազատամարտիկները»,- ասաց Աղաջանյանը՝ պնդելով, որ իր պաշտպանյալն այս գործին որեւէ առնչություն չունի: Մեր ճշտող հարցին, թե այդ դեպքում ի՞նչ միտում կար նրան կալանավորելու, այս գործի հետ կապելու, պաշտպանն ասաց. «Սանասար Գաբրիելյանը կարծում է, որ դա թյուրիմացություն է եւ համոզված է, որ մոտ ժամանակներում իր մասնացությունն այդ գործին կհերքվի, անգամ վստահություն կա, որ ամեն ինչ կբացահայտվի եւ կպարզվի, որ ինքը որեւէ կապ չունի»: Այս գործով ձերբակալված երրորդ անձին նույնիսկ պաշտպանական կողմից են գաղտնի պահում: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ հենց նա է ցուցմունք տվել իր պաշտպանյալի դեմ, Աղաջանյանը պատասխանեց, որ Գաբրիելյանի մեղադրանքը հիմնավորող ցուցմունք չկա: Ճշտող հարցին՝ այնուամենայիվ, իր դեմ ցուցմունք կա՞, պաշտպանը պատասխանեց՝ բնական է, ցուցմունք կա: Այս գործով հիմնական ապացույցը Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի ինչպես նաեւ մի քանիսի հեռախոսային գաղտնալսումներն են: Վարույթն իրականացնող մարմինը ենթադրել է, որ այն, ինչ խոսել են մեղադրյալները, կապված է Իգլայի հետ: «Դրանք, որպես այդպիսին, չեն ապացուցում իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, ուղղակի ենթադրություններ են, այսինքն՝ ենթադրում են, որ հնարավոր է, որ այդ խոսակցությունը կապված է զենքի հետ»,- ասաց Աղաջանյանը: Պաշտպանը դեռ տեղյակ չէ՝ գաղտնալսումներն օրենքի շրջանակներում են արվե՞լ, թե՝ ոչ, քանի որ գործի նյութերին տեղյակ չէ: Նա նշեց,որ մարտի 24-ից առ այսօր իր պաշտպանյալի մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
Քննչական գործողություն չի կատարվել նաեւ Սամվել Բաբայանի հետ: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը միայն ասաց, որ ծանոթացել են այս գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությանը: Թե ի՞նչ հարցերի պետք է պատասխաներ փորձագետը, եւ ի՞նչ եզրակացություն է եղել, պաշտպանը հրաժարավեց պատասխանել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: Խորհրդարանական ընտրություններից հետո Քալաշյանը տեսակցել է Բաբայանին, սակայն նա ընտրությունների վերաբերյալ որեւէ կարծիք չի փոխանցել:
Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT