Երևան
12 °C
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով պաշտպանական կողմն ու Դատախազությունը մեկը մյուսին հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Նախ, Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Բաբայանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հայտարարեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է որակում, հետո էլ Դատախազությունը այս գործով մանրամասն հաղորդագրություն տարածեց եւ նշեց, որ Սամվել Բաբայանը, որպես կասկածյալ հարցաքննվելիս ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Նշենք, որ սովորաբար Դատախազությունն իր հաղորդագրություններում հարցաքննության նման մանրամասների չի անդրադառնում:
Բացի դա պաշտպան Ավետիս Քալաշյանը Սամվել Բաբայանին ձերբակալելիս ասել էր, որ գործով մյուս ձերբակալվածներին իր վստահորդը չի ճանաչում: Այսօր, սակայն մեր զրույցում ասաց, որ ձերբակալվածներից մեկը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է: Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
- Պարոն Քալաշյան, Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելուց հետո դուք հայտարարեցիք, որ ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մեկ օր անց, սակայն Դատախազությունը հակառակ հաղորդագրությունը տարածեց, նշելով, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Այս հակասություններն ինչպե՞ս կբացատրեք:
-Մենք հայտարարության հետ համաձայն չենք, խնդիրը կայանում է նրանում, որ առնչություն ասելը դատախազությունն այլ կերպ է ներկայացնում, ես՝ այլ կերպ: Բայց ես այդ հարցին հիմա լիարժեք չեմ կարող պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ պատասխանը չունեմ, այլ՝ լիարժեք պատասխանելու համար պետք է քրեական գործից տվյալներ հայտնեմ, որը չեմ անի:
- Պարոն Քալաշյան, այսինքն՝ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հարցաքննվելիս չի՞ ընդունել իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը:
-Առնչություն ասելով դուք ի՞նչ եք հասկանում: Ես հասկանում եմ՝ կապ ունենալ հանցագործության հետ, այսինքն՝ մեղսակից լինել, պարոն Բաբայանը իր մեղքը չի ընդունել, այսինքն՝ քրեաիրավական իմաստով առնչություն չունի:
- Այդ դեպքում ինչո՞ւ է դատախազությունը նման բովանդակության հաղորդագրություն տարածում:
- Իսկ ի՞նչ պետք է ասեր, որ անհի՞մն է մեղադրանք առաջադրվել:
- Ոչ, հրապարակեր Բաբայանի այն ցուցմունքը, որ ըստ ձեզ՝ ինքը չի ընդունում մեղադրանքը:
- Դա փաստ է, որ չի ընդունում: Որպես մեղադրյալ հարցաքննության մեջ այդպես էլ նշված է՝ առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում:
- Դատախազության այս հաղորդագրության հետ կապված Դուք որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք:
- Ես ամեն հայտարարություն հիմք չեմ ընդունում: Ինձ համար կարեւորը գործի ելքն է: Թե չէ ընթացքում ով ինչ հայտարարություն կանի...
- Դատախազությունը, կարելի է ասել՝ դեռ որեւէ գործով նման հայտարարություն չէր տարածել:
- Ես իմ հակադարձումն արդեն արել եմ:
- Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդությունը քննարկելիս, դուք գրավի միջնորդություն ներկայացրե՞լ եք:
- Ոչ, որովհետեւ ես գտել եմ, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է: Եթե մենք առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, կալանավորման հիմքերը իսպառ բացակայում են, ինչո՞ւ նման միջնորդություն ներկայացնենք:
- Դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ եք:
- Իհարկե:
- Սամվել Բաբայանը ինչպե՞ս է իրեն զգում, առողջական խնդիրներ ո՞ւնի:
- Նորմալ է, ոչինչ, այնպես չի, որ լրիվ առողջ է:
- Պարոն Քալաշյան, ի վերջո Սամվել Բաբայանին ձերբակալել են ինչ-որ անձանց ցուցմունքների հիմա՞ն վրա: Նրա դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն:
- Նրա դեմ ցուցմունքներ չկան, ուղղակի որոշակի տվյալներ է ձեռք բերել նախաքննության մարմինը, հիմա էդ ամեն ինչը կպարզվի:
- Ի՞նչ տվյալների մասին է խոսքը:
- Ոչ, չեմ կարող ասել:
- Այնուամենայնիվ, Սամվել Բաբայանը սա քաղաքական հետապնդում համարո՞ւմ է, թե՞ ոչ:
- Առայժմ նման հիմքեր չունենք:
- Այսինքն՝ պնդելու որ քաղաքակա՞ն է:
- Այո, նման հիմքեր չունենք: Քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է, դա կախված է հետագա ընթացքից: Եթե նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվի, որ, իրոք, Սամվել Բաբայանը իրեն մեղսագրվող արարքներում մեղավոր չէ եւ շարունակվի կալանավորված մնալ, այդ դեպքում արդեն ակամայից մենք հիմք կունենանք ենթադրելու, որ քաղաքական հետապնդում է: Այս պահի դրությամբ նման հիմքեր չունենք:
- Ձեր պաշտպանյալի բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է:
- Բնակարանում խուզարկություն կատարվել է, ես ինքս անձամբ ներկա եմ եղել էդ կատարված խուզարկությանը եւ քննությանը հետաքրքրող որեւէ բան չի հայտնաբերվել:
- Այսինքն՝ որեւէ բան չի՞ առգրավվել:
- Արձանագրվել է, որ չի հայտնաբերվել որեւէ բան:
- Իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ կատարվե՞լ են:
- Ես չգիտեմ:
- Գործով կալանավորված մյուս երկու անձանց Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է:
- Մեկին ճանաչում է, այո, իր մարտական ընկերն է:
- Իսկ ո՞վ է նրա ընկերը, անունը կնշե՞ք:
- Ոչ, չեմ կարող, եթե նախաքննության մարմինը չի հրապարակում, հետեւաբար ես էլ չեմ կարող հրապարակել:
Սամվել Բաբայանը կալանավորվել է մարտի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT