Լավ իմանալով, որ իրեն հետեւում են՝ Ս. Բաբայանը չէր կարող նման խելահեղ բան անել. քաղաքագետ

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց, որ Սամվել Բաբայանը եւ եւս 2 անձ ձերբակալվել են մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ ձեզ սա Բաբայանի ձերբակալության իրակա՞ն պատճառն է: Ինչո՞ւ էր Բաբայանը զենք բերում Հայաստան, որտե՞ղ էր ըստ ձեզ այն կիրառելու:

- Կարծում եմ, որ իրական պատճառը չէ: Ընդհանրապես պետք է նախ հասկանալ` անմի՞տ էր այդքան Սամվել Բաբայանը, որ նման զենք ներմուծեր, այն էլ` նման պրիմիտիվ տարբերակով եւ դա անելուց առաջ` ամենատարբեր հայտարարություններ աներ: Իմ համոզմամբ` հայտարարություններն էին ձերբակալության պատճառը, իսկ զենքի դրվագը հարմար էր նրան ձերբակալելու համար: Մի տեսակ թատերակայնություն կար այդ լուրջ զինատեսակի հայտնաբերման եւ անգամ դրված դիրքի մեջ: Հարցերը շատ են, իսկ դրանց պատասխանները, վստահ եմ, մենք այդպես էլ չենք ստանա:

- Խնդրում եմ հստակեցրեք. ըստ ձեզ զենք բերե՞լ է Սամվել Բաբայանը, թե՞ չի բերել, բայց ԱԱԾ-ն նրան ձերբակալելու համար թատերական նման ներկայացում է սարքել:

- Ես չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ Սամվել Բաբայա՞նն է դրա հետեւում կանգնած, թե՞ գործողությունն ամբողջությամբ բեմադրված է: Բայց փաստ է, որ այն, ինչ տեղի է ունեցել` շատ կասկածելի հանգամանքներ ունի: Եվ պետք չէ մոռանալ, որ անգամ սիրիական ապստամբները չեն կարողանում նման զենք ձեռք բերել: Ինչպե՞ս կարող էր նախկին զինվորական Բաբայանին հաջողվել ստանալ նման զինատեսակ եւ այն էլ` Վրաստանից: Հարցականները շատ են, իսկ եթե Բաբայանն իրոք նման բան է արել` ապա հարցական է նաեւ նրա ողջամտությունը: Չեմ կարծում թե մեկը, որ լավ գիտե, որ իրեն հետեւում են եւ հայտարարություններ է անում, կարող է այնքան խելահեղ լինել, որ նման բարդ զենք ձեռք բերի եւ սահման անցկացնի:

- ՕՐՕ դաշինքը համարում է, որ Ս. Բաբայանի հետ կապված գործը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի եւ ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։ Արդյո՞ք համամիտ եք, որ Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:

- Չի կարող Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունենալ: Բայց մի տեսակ տարօրինակ է քաղաքացիների կամարտահայտման մասին լսել որոշ անձանցից, որոնք պաշտոնավարման ընթացքում իրենք են նպաստել այդ նույն քաղաքացիների նույն կամարտահայտման խոչընդոտմանը:

- Դուք նշեցիք, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Ինչո՞վ էր խանգարում նա իշխանություններին այս պահին: Արդյո՞ք ՕՐՕ դաշինքը ընտրություններում որեւէ «վտանգ» կարող էր ներկայացնել իշխանությունների համար: Եթե ոչ, ապա նրանց ինչի՞ն էր պետք նախընտրական շրջանում նման աղմկոտ ձերբակալությունը:

- Որքան հասկանում եմ` ՕՐՕ դաշինքի հիմնական աջակիցը թերևս Ռոբերտ Քոչարյանն է: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս իշխանախմբից դժգոհ երկրորդ նախագահը միակ իրականում վտանգավոր ուժն է նույն այդ իշխանության համար: Եվ պետք չէ նաև մոռանալ, որ աղմկոտ ձերբակալությունները, բացի պրակտիկ խնդիր լուծելուց` նաև հոգեբանական ճնշման և լուրջ սպառնալիքներով այլ ուժերին վախեցնելու միջոցով` նրանց կանխելու կամ կանխարգելելու նպատակ են հետապնդում:

- Մինչ Բաբայանի ձերբակալության մասին հայտնի դառնալը՝ մամուլում հրապարակում կար, որ նա մտադիր է «Սասնա ծռեր-2» իրականացնել: Դուք դա հավանական համարո՞ւմ եք: Ընդհանրապես հնարավո՞ր է, որ նա կապ ունենար Նորքի զինված խմբի, «Սասնա ծռեր»-ի հետ:

- Ես կարծում եմ, որ եթե Սամվել Բաբայանն իրոք նման նպատակ ունենար, ապա մամուլը դժվար թե դրա մասին իմանար: Եվ եթե մի պահ անգամ ենթադրենք, որ ուներ այդպիսի նպատակ եւ մամուլը կարող էր տեղեկանալ դրանց մասին, ապա դրանից հետո, եթե Բաբայանը բանականության նշույլ ունի` պետք է որ կասեցներ այդ այսպես կոչված «Սասնա Ծռեր 2» գործողությունը: Սա նման է Ժիրայր Սեֆիլյանի գործին, երբ երկու ավտոմատ գտան ինչ-որ անանուն մարդկանց մոտ եւ ձերբակալեցին անմիջապես Սեֆիլյանին: Որեւէ ապացույցներ այդպես էլ չներկայացվեցին: Դժվար է պատկերացնել, որ Սեֆիլյանն, իր հերթին, այնքան անմիտ էր, որ լինելով ընդդիմությունում` կարող էր մտածել նման բան նախապատրաստելու մասին: Հարցականները շատ են, իսկ հանգամանքները` խիստ կասկածելի:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Սեյրան Օհանյանին էլ ձերբակալեն:

- Ես չեմ ձերբակալողը, որպեսզի իմանամ հնարավո՞ր է արդյոք ձերբակալել Օհանյանին: Բայց դա ինձ անհավանական է թվում: Եվ ասեմ թե ինչու: Սամվել Բաբայանը կտրուկ գործիչ է: Նա անսանձ է եղել պատերազմի տարիներին, դրանից հետո եւ մեղադրվել է Արցախի նախագահի դեմ կատարված մահափորձի կազմակերպիչ լինելու մեջ: Բաբայանի վտանգավորությունն իշխանության համար տեսականորեն շատ ավելի մեծ է: Նա զենքի մարդ է, հետեւորդներ եւ համակիրներ ունի եւ տեսականորեն ընդունակ է կտրուկ քայլերի: Սեյրան Օհանյանը, ի հակասություն Բաբայանի` չէր լինի ՊՆ նախարար, եթե ամբողջությամբ կառավարելի չլիներ իր վերադասի կողմից: Եվ եթե նրա այժմյան խոսքերը մատնում են, որ նա տեսել է իշխանությունում կատարվող անթույլատրելի հանգամանքները, ժողովրդի հարստահարումն ու երկրի տնտեսական եւ բարոյական ոչնչացումը եւ ունենալով սեփական հրամանատարության ներքո Հայաստանի միակ ուժը, որ ընդունակ է փոփոխություններ իրականացնել երկրում` բանակը, եւ չի օգտվել այդ հանգամանքից, ու միայն հիմա, երբ դուրս է եկել և չունի ոչ մի ազդեցություն, նոր է խոսում` ուրեմն նա լիովին անվտանգ է իշխանության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22318 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ