«Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը Սերժ Սարգսյանն իզուր չի ընտրել». Խանումյան

«ՕՐՕ» դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ մամուլից են տեղեկացել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին:

Մեր հարցին, թե արդյո՞ք փորձել են կապ հաստատել նրա հետ՝ Մարգարյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել...Չենք կարողանում կապվել»: Մարգարյանն ասաց, որ այս պահին որեւէ բան հայտնի չի, որեւէ մեկը տեղեկություն չունի:

«ՕՐՕ» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը եւս նշեց, որ մամուլից է տեղեկացել Բաբայանի ձերբակալման լուրին: Ասաց, որ չի փորձել կապ հաստատել նրա հետ եւ չի էլ կարող ասել՝ տեղեկությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:

Հատկանշական է, որ մինչ այս պահը որեւէ պաշտոնական պարզաբանում ստանալ չի հաջողվում: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն ուղղակի չի պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանում է, որ ավելի ուշ փորձենք զանգել:

Չնայած սրան՝ համացանցում արդեն սկսել են մեկնաբանել Բաբայանի ձերբակալությունը. նրա թիմակիցներից ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, մասնավորապես, գրել է. «Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը, Սերժ Սարգսյանն իզուր չէ ընտրել: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը համակարգում է «ՕՐՕ» դաշինքի գործունեությունը, որը մասնակցելու է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի բարեկամների ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ անցած կիրակի գրանցված ծեծկռտուքից հետո «ՀԺ» թղթակցի հետ զրույցում Բաբայանը զգուշացրել էր իշխանություններին, որ եթե այսպես շարունակվի՝ արյունահեղություն է լինելու:

Թերթերից մեկն էլ այսօր գրել էր, թե իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչեւ ապրիլի 2-ը «ՕՐՕ» դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։

Սրան հաջորդեց ԱԱԾ կողմից տարածված հաղորդագրությունը, թե 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին:

Նշվում էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Թե ովքեր են այդ անձինք՝ ԱԱԾ-ն չէր մանրամասնում:

Քիչ առաջ «Հրապարակ»-ը գրեց, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Ըստ թերթի՝ այս ձերբակալությունը կապված է ԱԱԾ կողմից տարածված վերը նշված հաղորդագրության հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23096 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ