Երևան
12 °C
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետարանում նոր հաստիք է ավելացրել՝ քաղաքապետի առաջին տեղակալ: Պաշտոնում նշանակվել է Արտյոմ Գրիգորյանը:
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սա համարում է քաղաքապետարանի հաստիքացուցակի ուռճացում, ինչի կապակցությամբ այսօր դիմում է ներկայացրել Ասլանյանին:
«Քանի որ ավագանու կողմից չի հաստատվել նոր հաստիքացուցակ, իսկ գործողի մեջ նման հաստիք նախատեսված չէ, պարզաբանումների եւ իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար այսօր Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է պարոն Ասլանյանին։ Սրանով նաև ուռճացվում է քաղաքապետարանի հաստիքացուցակը, ինչն այս պարագայում որևէ արդարացում չի կարող ունենալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի առաջին տեղակալի հաստիք ավելացվել է համաձայն ՏԻՄ մասին օրենքի 57 հոդվածի: «ՏԻՄ օրենքի 57 հոդված կա, Քրիստ Մարուքյանն էլ, իր համակիրներն էլ, թող բացեն, կարդան, նոր մեկնաբանություններ անեն, ես չեմ մեկնաբանում օրենքը»,- նկատեց Ասլանյանը՝ հավելելով, թե օրենքի այդ պահանջը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Մեր հարցին, թե արդյո՞ք կար առաջին տեղակալի անհրաժեշտություն՝ Ասլանյանը պատասխանեց, թե այդ անհրաժեշտությունը օրենքով էր: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանին պատասխանել է՝ Ասլանյանը արձագանքեց. «Մարուքյանին ես որտե՞ղ գտնեմ՝ պատասխանեմ: Գրավոր դիմել է, սահմանված ժամկետներում կպատասխանեմ»:
Նշենք, որ համաձայն հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ մասին օրենքի 57 հոդվածի՝ համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերից մինչ օրս Վանաձորի ավագանու նիստ չի հրավիրվել՝ քվորում չլինելու պատճառով: Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ավագանու կազմում ընդգրկված «Լուսավոր Հայաստան», Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ կուսակցությունները բոյկոտում են նիստերը՝ համարելով, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետի աթոռին է հայտնվել ապօրինաբար: Նրանք պատրաստվում են ապրիլին քաղաքապետի հրաժարականի հարց բարձրացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT