Նորատուսում իրավիճակը լարված է. շուրջ 1000 նորատուսցի պահանջում է գյուղապետի հրաժարականը

նկարում. գյուղապետը՝ ձախից, կենտրոնում Մեխակ Հարությունյանն է, աջից՝ սպանված Հայկ Հակոբյանը

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի հունվարի 7-ին տեղի ունեցած սպանությունից հետո Նորատուս գյուղում ստեղծված լարվածությունը հասել է գագաթնակետին. այս պահին շուրջ 1000 նորատուսցիներ գյուղապետի տան մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Նորատուսի ավագանու անդամ Նարեկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Հարությունյանների ընտանիքը, ինչպես տեղեկացրել ենք, այս սպանությունից հետո լքել էր գյուղը՝ վենդետայի վտանգից խուսափելու նպատակով: Գյուղապետ Մուրադ Հարությունյանն էլ աշխատանքի չէր գնում: Նրա համարն անհասանելի էր, գյուղապետարանի քաղաքային հեռախոսահամարները չէին գործում:

Գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը հունվարի 26-ին մեզ հետ զրույցում ասել էր, որ Մուրադ Հարությունյանը հունվարի 9-ից մինչեւ փետրվարի առաջին տասնօրյակը արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:

Եվ ահա, պարզվում է, որ գյուղապետը փետրվարի առաջին տասնօրյակում աշխատանքի չի վերադարձել, ինչից դժգոհ են նաեւ նորատուսցիները: Վերջիններս պնդում են, որ գյուղապետի բացակայությունն ազդում է իրենց առօրյայի ու գյուղի մթնոլորտի վրա: Նորատուս համայնքի ավագանու անդամ Նարեկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղապետի տան մոտ հավաքված նորատուսցիների պահանջը մեկն է՝ հրաժարական:

«Սպանությունից հետո գյուղապետն աշխատանքի չի գալիս: Արդեն երկրորդ ամիսն է՝ գյուղացիները տարատեսակ դիմումներ են գրում նրան, պատասխան չի տալիս: Երբ հարցնում ենք, թե որն է պատճառը, ասում են՝ արձակուրդում է, տեղում չի, դիմում չի ընդունվում: Տեղակալը փոխարինում է նրան, ավագանու մի նիստ է անցկացրել, բայց ասում է՝ մոտս կնիք չկա»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս փորձել է գյուղապետարանից պարզել արձակուրդի պատճառը, ստանալ արձակուրդի վերաբերյալ դիմումի կրկնօրինակը, սակայն ապարդյուն: Գյուղապետարանի աշխատակիցները դիմումի տրամադրումը ձգձգել են: Ավագանու անդամից տեղեկացանք նաեւ, որ գյուղապետի տանը մարդիկ կան, ոստիկաններն այս պահին բանակցություններ են վարում գյուղացիների պահանջի հարցով:

Մեր հարցին, թե արդյո՞ք Նորատուսում վախի մթնոլորտ կա, հնարավո՞ր է գյուղապետը վախենում է վենդետայի վտանգից՝ Գրիգորյանը պատասխանեց. «Վախի մթնոլորտը կա միայն ժողովրդի հանդեպ, ժողովրդի առաջ պատասխան տալու հանդեպ: 3 ամիս չեն գալիս աշխատանքի, ապօրինի զենք են պահում, որի հետեւանքով սպանություն եղավ, համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որ լուծում չեն ստանում: Այս ամենի համար են վախենում ժողովրդից»:

Ավելի ուշ Նարեկ Գրիգորյանից տեղեկացանք, որ գյուղապետի տուն մտած ոստիկաններն ու նորատուսցիները հավաքվածներին հայտնել են, որ 2 օրից կստանան գյուղապետի պատասխանը: Գյուղապետի տան մոտ հավաքված նորատուսցիները հեռացել են՝ սպասելու Հարությունյանի պատասխանին:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին սպանվել է հունվարի 7‐ին, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում: Նրա սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Բանն այն է, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նորատուսցի Ալիկը կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում եւ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26029 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին