Երևան
12 °C
Նույնականացնել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը եւ ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու ադրբեջանական պրակտիկան, ճիշտ չի լինի, քանի որ առաջինի պարագայում Բելառուսը միացած չէր եվրոպական կոնվենցիային: Այդ երկրի վրա ներազդելու միակ լծակը ՄԱԿ-ի դիվանագիտական խողովակներն էին, որոնք, ինչպես ակնհայտ դարձավ, արդյունավետ չէին: «Ադրբեջանի որոշումը ԵԽ պատգամավորների նկատմամբ քրգործ հարուցելու վ երաբերյալ. որո՞նք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Լապշինն Ադրբեջանի համար լինելու է տրոյական ձի: Լապշինով Ադրբեջանը ձախողվելու է: Միջազգային հանարության մոտ այդ երկիրն առնվազն ագրեսորի կեցվածք ունի: Նա հետապնդում է մարդկանց, ովքեր ունեն քաղաքական հստակ հայացքներ: Ինչ վերաբերում է ԵԽ 3 պատգամավորների նկատմմաբ քրեական գործ հարուցելուն, ապա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան երաշխավորում է օրենքի հիման վրա պատիժ սահմանելու երաշխիքը:
Այսինքն՝ պետությունները միայն օրենքով սահմանված արարքների համար կարող են պատիժ նախատեսել: Տվյալ դեպքում Ադրբեջանը 3 պատգամավորների մեղադրանքի հիմքում դնում են այն, որ նրանք, իբր, անցել են ադրբեջանական սահմանը: Մինչդեռ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածի համաձայն՝ չպետք է առանց թույլտվության հատել Ադրբեջանի կողմից պահպանվող պետական սահմանը: Իսկ Արցախի սահմանը, ինչպես հայտնի է, որեւէ կերպ իրենց կողմից չի վերահսկվում: Միայն այս փաստը խոսում է այն մասին, որ նշված հոդվածը հնարավոր չէ կիրառել: Սա իրավաչափ չէ»,- նկատեց բանախոսը:
Արա Զոհրաբյանի խոսքով, մյուս ծանրակշիռ փաստարկն այն է, որ որեւէ մեկն իրավունք չունի անձին հետապնդել քաղաքական հայացքների պատճառով: Իսկ ԵԽ պատգամավորներն իրենց վարքագծով ցույց են տվել իրենց քաղաքական համոզմունքները:
«Միջազգային հանրությունը պետք է ճնշումներ բանեցնի Ադրբեջանի վրա, պետք է աշխատեցնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան»,- ընդգծեց բանախոսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT