Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, թե քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներ անօրինական այցերի համար Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրանք, մասնավորապես, կասկածվում են անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ, որի նպատակը եղել է փետրվարի 20‐ին անցկացված, այսպես կոչված, հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու մեջ»։
Գործընթացի հնարավոր զարգացումների եւ Եվրոպական միության արձագանքի թեմայով armtimes.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:
- Պարոն Սարոյան, ո՞ւր կարող է տանել Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը՝ հաշվի առնելով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման եւ Բաքվին արտահանձնման նախադեպը:
- Էականն այն է, որ կա քաղաքական հստակ գիծ: Ըստ էության՝ Ալիեւը հենց այդ քաղաքական գծով էլ շարժվում է առաջ: Նա կարողացավ անցկացնել առաջին փուլը, այժմ փորձում է անցկացնել 2-րդ փուլը: Ընտրված երկրներն ու պատգամավորներն այս համատեքստում պատահական ընտրված չեն: Սկզբի համար թիրախավորվում են Եվրամիությունում ոչ այնքան առանցքային երկրները, այուհետ, հավանական է, գա նաեւ առավել ազդեցիկների հերթը:
Երբ թույլերի հետ տարվող գործընթացները մարսված կլինեն, եւ հաջողությունն ապահովված կլինի, Ադրբեջանը հաջորդ փուլում կանցնի առավել լայնամասշտաբ ծրագրերի: Տրամաբանությունը հետեւյալն է. եթե թույլ թիրախներ չես կարողանում խոցել, ինչպե՞ս պետք է հզորներին կարողանաս: Այնպես որ, Ադրբեջանը շատ նորմալ մարտավարություն է ընտրել. նախ՝ հասնել բլոգերի, այնուհետ պատգամավորների ձերբակալման եւ արտահանձնման:
- Ստացվում է՝ այդ երկիրը դեռեւս ԵՄ-ի տրամադրություններն է շոշափում` որոշելու իր հետագա քայլերը:
- Այո, Ադրբեջանը ստուգում է, թե Եվրամիությունն ինչպես կարձագանքի իր գործողություններին: Նա տրամադրություններ է ստուգում, եւ այդ տրամադրությունները գնահատելուց հետո կկարողանա որոշել՝ ինչպիսի ճանապարհով առաջ շարժվել, ինչ խնդիրներ լուծել: Հատկանշական է, որ սրանով Ադրբեջանն իր հետ երկխոսելու եւ բանակցելու նոր ձեւաչափեր է ստեղծում: Այլ խոսքով, ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված օժանդակ խնդիրներ է հրահրում, որի արդյունքում էլ հույս ունի ինտրիգներ ձեւավորել եւ խնդրի շուրջ իրեն ցանկալի լուծումների հասնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT