Բունդեսլիգայի հոբելյանական՝ 50 000-րդ գոլի հեղինակն ընդդեմ Մադրիդի «Ատլետիկոյի»

Այսօր եւ վաղը կայանալու են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի եւս 4 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկություններ, յուրահատուկ «համ ու հոտ»: Այսօր գերմանական «Բայերը» հյուրընկալելու է իսպանական «Ատլետիկոյին», իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին»՝ «Մոնակոյին» (Ֆրանսիա), վաղն էլ մրցելու են «Պորտու» (Պորտուգալիա)-«Յուվենտուս» (Իտալիա) եւ «Սեւիլիա» (Իսպանիա)-«Լեսթեր» (Անգլիա) զույգերը. բոլոր հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 23:45-ին: Այսօր կայանալիք խաղերում առաջին հայացքից ֆավորիտներ են անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ Մադրիդի «Ատլետիկոն». այս թիմերը իրենց կազմերով, ֆինանսական հնարավորություններով, կարգով, համաշխարհային ֆուտբոլի ակումբային հիերարխիայում զբաղեցրած դիրքով գերազանցում են իրենց մրցակիցներին: Բայց «Մոնակոն» եւ «Բայերն» էլ ունեն իրենց հաղթաթղթերը:

2 տարի առաջ՝ 2014-15թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հանդիպեցին «Ատլետիկոն» եւ «Բայերը»: Այդ ժամանակ ակնհայտ ֆավորիտ էր իսպանական թիմը. նախորդ խաղաշրջանում «Ատլետիկոն» նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի կոչումը, հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ «Բայերը» Գերմանիայի առաջնությունում զբաղեցրել էր ընդամենը 4-րդ տեղը, երբեւէ չէր կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը: Բայց «Ատլետիկոյի» համար «Բայերը» դարձավ անչափ բարդ մրցակից. թիմերը սեփական խաղադաշտերում հաղթանակի հասան նույն՝ 1-0 հաշվով եւ քառորդ եզրափակիչի ուղեգիրը խաղարկվեց ետխաղյա 11 մետրանոցների միջոցով: Ավելի հաջողակ գտնվեցին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները:

Հիմա կրկին այս թիմերը հանդիպում են Լիգայի 1/8 եզրափակիչում, կրկին ակնհայտ ֆավորիտը «Ատլետիկոն» է, որը անցյալ խաղաշրջանում հանդես եկավ Լիգայի եզրափակիչում, իսկ «Բայերը» Գերմանիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը, հիմա էլ ընթանում է 8-րդ տեղում: Բայց «Բայերը» եվրագավաթներում սեփական խաղադաշտում վերջին անգամ պարտվել է 2014 թվականի աշնանը, եւ թիմի ֆուտբոլիստները երազում են ռեւանշի հասնել «Ատլետիկոյի» նկատմամբ 2 տարի առաջ կրած պարտության համար: Ընդ որում, գերմանական թիմը «Ատլետիկոյի» խաղին է մոտենում անչափ բարձր տրամադրությամբ: Գերմանիայի առաջնության վերջին տուրում «Բայերը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» եւ հանդիպման 23-րդ րոպեին «Բայերի» ֆուտբոլիստ Կարիմ Բելարաբիի խփած գոլը հոբելյանական՝ 50 հազարերրորդն էր Բունդեսլիգայի պատմության մեջ: Հետաքրքիր է, որ մարոկոացու արմատներով գերմանացի այս ֆուտբոլիստի անունը առաջին անգամ չի հայտնվում Բունդեսլիգայի տարեգրությունում. Բելարաբին նաեւ Բունդեսլիգայի ամենաարագ գոլի հեղինակն է («Բորուսիա» Դ. - «Բայեր»՝ 23.08.2014թ., 9-րդ վայրկյան), ամենաարագ վնասվածք ստացած ֆուտբոլիստն է («Բայեր» - «Համբուրգ» 10.09.2016թ.,՝ կրկին 9-րդ վայրկյանին):

Վիճակագրությամբ, վերջին տարիների արդյունքներով, ամբիցիաներով, ֆինանսական հնարավորություններով «Մանչեսթեր Սիթին» մի քանի անգամ գերազանցում է «Մոնակոյին», ընդ որում անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երբեւէ չի պարտվել Լիգայի 1/8 եզրափակիչում: Վերջին տարիներին «Սիթին» եվրագավաթներում կարողանում է առնվազն կրկնել նախորդ տարվա ցուցանիշը. հիշեցնեմ, որ անցյալ մրցաշրջանում անգլիական թիմը հասավ մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Միեւնույն ժամանակ հրաշալի մրցաշրջան անցկացնող, Ֆրանսիայի առաջնության միանձնյա առաջատար «Մոնակոն» դեռ երբեւէ չի զիջել անգլիական թիմերի հետ դիմակայություներում:

Վիճակագրությունը, թվերը, ավանդույթները, պատմությունը կրկնվելու, շարունակական լինելու հատկություն ունեն, բայց նաեւ ցանկացած շարք մի օր ավարտվում է: Ամեն դեպքում այսօր ֆուտբոլասերներին սպասվում է անչափ հետաքրքիր 2 հանդիպումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4389 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ