Երևան
12 °C
Խաղացանկի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության հաջորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 4-ին, իսկ մինչ այդ Հենրիխ Մխիթարյանի թիմը այլ մրցաշարերում 4 հանդիպում է անցկացնելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է համարվել եզրափակիչ: Վաղը, Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում, «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է ֆրանսիական «Սենտ Էտյենին», 3 օր անց՝ փետրվարի 19-ին, «Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում արտագնա խաղում մրցելու է «Բլեքբեռնի» հետ, եւս 3 օր անց՝ փետրվարի 22-ին, պատասխան խաղն է անցկացնելու «Սենտ Էտյենի» հետ եւ վերջապես փետրվարի 26-ին, Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ:
Մանչեսթեր - Բլեքբեռն - Սենտ Էտյեն (Ֆրանսիա) - Լոնդոն՝ այսպիսի ճանապարհ է անցնելու «Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա 10 օրերի ընթացքում եւ անցկացնելու է 4 կարեւորագույն հանդիպումներ: Նշեմ նաեւ, որ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Յունայթեդի» մրցակից «Սաութհեմփթոնը» այդ ընթացքում ոչ մի խաղ չի անցկացնելու: «Ծանր իրավիճակ է, բայց մենք ոչինչ չենք կարող անել՝ այդպիսին է խաղացանկը: Մինչ մենք ցրտին, վատ որակի խաղադաշտերում մարզվում ենք, կարեւոր հանդիպումներ անցկացնում, եզրափակիչում մեր մրցակիցը հանգիստ կարող է որեւէ տաք երկրում, գեղեցիկ վայրում նախապատրաստական հավաք անցկացնել: Բայց մենք ցանկանում ենք հաճույք ստանալ եւ հաճույք պատճառել մեր ֆաներին այս խաղերում: 4-ն էլ կարեւոր հանդիպումներ են»,- հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, եւ չհամաձայնվել նրա հետ ուղղակի դժվար է:
Ամեն դեպքում վաղը կայանալիք խաղը՝ «Սենտ Էտյենի» հետ, կարող է լրջորեն անդրադառնալ «Յունայթեդի» այս ծանր խաղացանկի վրա: Եթե անգլիական թիմը կարողանա հաղթել 2-3 գնդակի տարբերությամբ, ապա մեկ շաբաթ անց Ֆրանսիայում կայանալիք պատասխան խաղը կկորցնի իր նշանակությունը, եւ Մոուրինյոն կարող է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ հանգիստ տալ իր առաջատարներին: Ընդ որում, ֆուտբոլային բազմաթիվ գործոնների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղում պետք է հաղթի «Սենտ Էտյենին» գնդակների բավական ամուր պաշարով. նշենք մի քանիսը:
- Ֆրանսիական թիմը արտագնա վերջին 2 խաղերում պարտություններ է կրել, իսկ «Յունայթեդը» սեփական հարկի տակ 19 անպարտելի խաղ է անցկացրել (գնդակների 41-9 տարբերությամբ):
-Եվրագավաթների խաղարկություններում վերջին 10 տարիների ընթացքում «Սենտ Էտյենի» լավագույն ցուցանիշը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում հայտնվելն է, իսկ «Յունայթեդը» նույն ժամանակահատվածում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 2 անգամ էլ հանդես է եկել այդ մրցաշարի եզրափակիչում:
- «Սենտ Էտյենի» կազմում հայտավորված 28 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը, ըստ գերմանական «Tranfermarkt» կայքի, կազմում է մոտավորապես 80 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդինը» 500 միլիոն եվրո (միայն Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն)
- «Մանչեսթեր Յունայթեդը» ավանդաբար լավ է հանդես գալիս ֆրանսիական ակումբների հետ խաղերում. եվրագավաթների խաղարկություններում միայն մեկ անգամ չի կարողացել հաղթահարել ֆրանսիական թիմի արգելքը («Մոնակո», 1998թ.): Իսկ ահա «Սենտ Էտյենը» երբեւէ չի կարողացել հաղթահարել անգլիական թիմերի արգելքը:
- Ուղիղ 40 տարի առաջ՝ 1977 թվականին կայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Սենտ Էտյենի» առաջին եւ առայժմ միակ դիմակայությունը. գավաթակիրների գավաթի խաղարկությունում 2 հանդիպումների արդյունքում առաջ է անցել «Յունայթեդը» (1-1 եւ 2-0):
Զուտ մարզական գործոնների հետ մեկտեղ վաղը կայանալիք հանդիպումը անչափ հետաքրքիր է նաեւ այլ առումներով: Առաջին անգամ խաղադաշտում իրար դեմ կխաղան հարազատ եղբայրներ Պոլ եւ Ֆլորենտին Պոգբաները: Հայտնին՝ 24-ամյա Պոլ Պոգբան, հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, իսկ 27-ամյա Ֆլորենտին Պոգբան Գվինեայի հավաքականի եւ «Սենտ Էտյենի» ֆուտբոլիստ է:
Իսկ այս խաղի հետ կապված վերջին գործոնը կրում է ֆինանսական «նրբերանգ»: Ֆրանսիացի Անտոնի Մարսիալը 2015 թվականի ամռանը 50 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց «Մոնակոյից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Թիմերի միջեւ կնքված պայմանագրում եղել են մի շարք կետեր, որոնց կատարման դեպքում այս տրանսֆերի արժեքը կարող է հասնել մինչեւ 75 միլիոն եվրոյի: Պայմաններից մեկը եղել է հետեւյալը. եթե Մարսիալը «Յունայթեդի» կազմում 25 -րդ գոլն է խփում, ապա «Մոնակոն» ստանում է եւս 10 միլիոն եվրո: Մինչ այժմ Մարսիալը «Յունայթեդի» կազմում դարձել է 24 գոլի հեղինակ եւ նրա հաջորդ գոլը «Յունայթեդի» վրա «նստելու է» ուղիղ 10 միլիոն եվրո: Ավելացնեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սենտ Էտյեն» հանդիպումը մեկնարկելու է վաղը ուղիղ կեսգիշերին եւ ցուցադրվելու է ռուսական «Ֆուտբոլ 1» ալիքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT