Երևան
12 °C
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ե՛ւ «Ծառուկյան դաշինք»-ը, ե՛ւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները խնդիր ունեն ապացուցելու, թե իրենք ովքեր են, քաղաքական դաշտում ինչ կոորդինատներ ունեն, եւ ընդհանրապես՝ ինչ է իրենց ուզածը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Էլիտ պլազայում» լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ կատարվում էր «Ելք» դաշինքում ներգրավված կուսակցությունների կառավարման մարմինների կողմից դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը ձեւավորումը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե իշխանության գալով կբացահայտեն մարտի մեկը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Գիտեք, վաղը նման հայտարարությամբ հանդես կգա Հովիկ Աբրահամյանը եւ ի՞նչ է դա փոխելու քաղաքական իրավիճակում: Մենք այդ հարցերի շուրջ մեր սկզբունքներն ասել ենք: Մենք քաղբանտարկյալների մասին չենք խոսել մեր պաշտոնավարման ավարտից հետո, մենք դրա մասին խոսել ենք միշտ, նույնիսկ շատ ավելի վաղ»: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պատահական չի, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ դաշինքի գործունեության, իշխանության պայմաններում բացառվելու են քաղաքական հետապնդումները եւ շարունակելու են զբաղվել քաղբանտարկյալների խնդիրներով:
Հարցին՝ հնարավո՞ր է համագործակցեք այդ ուժերի հետ, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ մյուս դաշինքները հնարավոր է որ հենց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, բայց նրանք դեռ պետք է ապացուցեն, թե ինչ նկատի ունեն, որ ասում են ընդդիմադիր են:
Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ի եւ նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ նշելով, որ Մարուքյանի հասցեին ասվել է «իշխանության դրածո»: «Այդպիսի արտահայտություն երբեք չի եղել…: Մենք ունեցել ենք տարաձայնություններ եւ այդ տարաձայնությունները կապված են եղել համագործակցության փնտրտուքի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ փնտրտուքի արդյունքում քաղաքական համագործակցության հուշագիր է ստորագրվել, որը կյանքի կկոչեն:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հետ չստացված համագործակցությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք «Ժառանգությանը հրավիրել ենք «Ելք» դաշինքի մաս կազմել նույն պայմաններով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ մենք ինքներս ենք ընդգրկվել: Այսինքն՝ մենք մեզնից ոչինչ պակաս չենք առաջարկել «Ժառանգություն» կուսակցությանը, սակայն «Ժառանգություն»-ն ընտրեց այլ ճանապարհ եւ մենք տեսնում ենք «Ժառանգության» ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, եթե ոչ ամենահայտնի ներկայացուցիչը, այդ որոշումը չի կիսում եւ մենք ցավում ենք «Ժառանգություն» կուսակցության համար»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համագործակցություն վերաբերյալ զրույց շատերի հետ է եղել, բայց բանակցություններ՝ ոչ: «Թեւան Պողոսյանի հետ էլ զրույց ունեցել ենք եւ կա զրույց եւ հույս ունենք՝ այդ զրույցն ինչ-որ արդյունքի կբերի»,- մանրամասնեց Փաշինյանը:
Պատասխանելով ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչների կողմից «Ելք» դաշինքի հասցեին ուղղված քննադատություններին, թե իբր նրանք վիժեցրել են լայն կոնսոլիդացիան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքի ուժերից որեւէ մեկը ՀԱԿ-ի հետ նման հարց չի քննարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT