Երևան
12 °C
Երկամսյա դադարից հետո ֆուտբոլի Չեմպիոնների լիգան «վերադառնում» է. այսօր եւ վաղը կայանալու են Լիգայի 1/8 եզրափակչի առաջին 4 հանդիպումները, ընդ որում, այդ հանդիպումներից առնվազն 2-ը կարող են զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ: Այսօր մրցելու են հետեւյալ զույգերը՝ «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) եւ «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա), իսկ վաղը Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է իտալական «Նապոլիին», Մյունխենում տեղի «Բավարիան» էլ մրցելու է Լոնդոնի «Արսենալի» հետ (բոլոր հանդիպումների սկիզբը՝ Երեւանի ժամանակով 23:45-ին):
Ընդամենը 1 տարի առաջ Դորտմունդի «Բորուսիայի» մասնակցությամբ հանդիպումները հայ ֆուտբոլասերների համար կարեւորագույններն էին, հասկանալի է՝ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ: «Բորուսիայի» հանդիպումները իներցիայով դեռ որոշակի հետաքրքրություն առաջացնում են նաեւ հիմա եւ «Բենֆիկայի» հետ Լիգայի փլեյ-օֆի հանդիպումը, բնականաբար, անչափ կարեւոր է: Սակայն այս խաղը ամբողջապես 2-րդ պլան է մղվելու, քանի որ նույն ժամին մրցելու են Լիգայի վերջին տարիների ֆավորիտներից «ՊՍԺ»-ն եւ «Բարսելոնան»:
Փարիզը պահանջում է
Կարծես արդեն ավանդույթ է դարձել, որ այս թիմերը կենտ տարիներին մրցում են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում: 2012-13 եւ 2014-15 թթ. մրցաշրջանում «ՊՍԺ»-ն եւ «Բարսելոնան» հանդիպեցին լիգայի քառորդ եզրափակիչում. դիտարժան, գեղեցիկ եւ դրամատիկ այդ դիմակայություններում կատալոնյան ակումբը տոնեց 3 հաղթանակ, 1 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի եւ 2 դեպքում էլ կարողացավ առաջ անցնել: 2016-17թթ. մրցաշրջանում «ՊՍԺ» - ն եւ «Բարսելոնան» հանդիպում են մի փոքր ավելի շուտ՝ Լիգայի 1/8 եզրափակիչում եւ հիմա ամբողջ Ֆրանսիան, Փարիզը պահանջում են ռեւանշ նախորդ պարտությունների համար:
«Մրցելու ենք շատ ուժեղ թիմի հետ, բայց մենք էլ պակաս ուժեղ չենք: Մեզ դժվար խաղ է սպասվում, վստահեցնում եմ՝ «Բարսելոնային» էլ հեշտ խաղ չի սպասվում: Մենք այս խաղին նախապատրաստվելով՝ հսկայական աշխատանք են կատարել եւ ֆուտբոլիստները այն ցույց կտան խաղադաշտում», - հայտարարել է «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: Հիշեցնեմ, որ իսպանացի այս մասնագետը նախկինում մարզել է իսպանական «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» եւ այդ ընթացքում 23 անգամ մրցել է «Բարսելոնայի» հետ. Էմերիի գլխավորած թիմերը այդ խաղերում ընդամենը 1 անգամ են կարողացել հաղթել (2016 թվականին): Նշեմ, նաեւ, որ 2007 թվականից հետո եվրագավաթների խաղարկություններում սեփական հարկի տակ անցկացրած 42 հանդիպումներում «ՊՍԺ»-ը կրել է ընդամենը 1 պարտություն, եւ փարիզյան ակումբին այդ «դառնությունը» պատճառել է հենց «Բարսելոնան»՝ 2 տարի առաջ:
Եվս մեկ հետաքրքիր փաստ: Վերջին 4 տարիների ընթացքում «ՊՍԺ» -ն հասել է մինչեւ լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ «Բարսելոնան» նման ցուցանիշ է ցույց տվել վերջին 9 մրցաշրջաններում: Բայց հիմա թիմերից մեկի համար այդ հրաշալի շարքը ընդհատվելու է: Ի դեպ, «ՊՍԺ» - ի եւ «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուներ Էդիսոն Կավանին եւ Լուիս Սուարեսը ծնվել են նույն՝ Ուրուգվայի Սալտո քաղաքում:
Լոնդոնը սպասում է
Անգլիական «Արսենալի» մասին ամենահայտնի կատակը կապված է «4» թվի հետ. «Արսենալը» հաղթում է, գեղեցիկ, դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, իր խաղով գերում է շատերին, բայց ի վերջո Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը: Վերջին 12 մրցաշրջաններում «Արսենալը» 6 անգամ զբաղեցրել է 4-րդ տեղը: Բայց էլ ավելի զարմանալի «կայուն» են լոնդոնյան ակումբի ելույթները Չեմպիոնների լիգայում. վերջին 6 մրցաշրջաններում «Արսենալը» դուրս է մնացել 1/8 եզրափակիչից: Ընթացիկ խաղարկությունում էլ այդ չարաբաստիկ, անհաղթահարելի 1/8-ում «Արսենալը» մրցելու է Մյունխենի «Բավարիայի» հետ, որին պարտվել է 21-րդ դարում կայացած բոլոր 5 դիմակայություններում:
Բայց յուրաքանչյուր շարք ի վերջո ավարտվում է, եւ լոնդոնյան թիմի երկրպագուները հույս ունեն, որ հենց այս մրցաշրջանում ի վերջո «Արսենալը» կկարողանա հաղթել «Բավարիային» եւ վերջապես դուրս գալ քառորդ եզրափակիչ: 21 տարի շարունակ «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերը, համաձայն անգլիական մամուլի տեղեկությունների, առաջիկա ամռանը ավարտելու է մարզչական կարիերան, եւ ընթացիկ մրցաշրջանը միգուցե նրա վերջին շանսն է վերջապես նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչի համար անհրաժեշտ է հաղթել որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ Լիգայի գավաթը նվաճած իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին, որն այժմ գլխավորում է «Բավարիան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT