Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա. Ռոման Զազուլյան դարձել է նացիզմի խորհրդանիշ

Ուկրաինայի ազգային հավաքականի եւ իսպանական «Բետիսի» ֆուտբոլիստ Ռոման Զազուլյայի անունը կարծես դառնում է ֆուտբոլում նացիզմի, ֆաշիզմի խորհրդանիշ: Հիշեցնեմ, որ Զազուլյան հանդես էր գալիս իսպանական «Բետիսում» եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ հունվարի 31-ին, վարձակալությամբ տեղափոխվել է իսպանական մեկ այլ թիմ՝ «Ռայո Վալեկանո»: Սակայն Զազուլյան ընդամենը մի քանի ժամ է կարողացել անցկացնել նոր թիմի գրասենյակում. իրենց կոմունիստական հայացքներով հայտնի «Ռայո Վալեկանոյի» ֆաները շրջափակել են ակումբի օֆիսը եւ պահանջել հեռացնել Զազուլյային: «Ռայոյի» ֆաները մեղադրել են Զազուլյային ազգայնամոլության մեջ, իսկ պատճառը սոցիալական ցանցերից մեկում ֆուտբոլիստի նկարն է, ուր նա կրում է ուկրաինացի ազգայնականության խորհրդանիշ Ստեպան Բանդերայի պատկերով շապիկ:  «Նացիոնալիստները տեղ չունեն մեր թիմում»,- բղավել են «Ռայոյի» ֆաները, եւ ակումբի ղեկավարները կարողացել են միայն ոստիկանության հատուկ պահակախմբի միջոցով Զազուլյային դուրս բերել գրասենյակից:

Նշեմ, որ մինչ «Բետիս» տեղափոխվելը ուկրաինական «Դնեպրում» հանդես գալու ժամանակ Զազուլյան հիմնադրել էր Դոնբասում կռվող ուկրաինացի զինվորների աջակցման «Ազգային բանակ» բարեգործական հիմնադրամ եւ այս նպատակի համար աճուրդով մոտ 75 հազար եվրոյով վաճառել էր Եվրոպա լիգայի եզրափակիչի մասնակցի մեդալը: Զազուլյայի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել են իսպանական գրեթե բոլոր թերթերը, իսկ հասարակական- քաղաքական առավել հեղինակավոր «El Pais»-ը նշել է, որ նման քայլերը ոչ մի կապ չունեն ֆաշիզմի հետ: «Զազուլյան Դոնբասը Ուկրաինային ուժային մեթոդով վերադարձնելու ջատագով է: Սոցիալական ցանցերում նրա կատարած գրառումները, լուսանկարները ցույց են տալիս ազգայնական հատկանիշներ: Բայց Զազուլյան երբեւէ չի օգտագործել նացիստական, ռասիստական խորհրդանիշներ: Ռուսական լրատվամիջոցներն ամեն ինչ անում են, որ ուկրաինական նացիոնալիզմը նույնացվի նացիզմի, ֆաշիզմի հետ», - գրել է «El Pais»-ը:

«Ռոմանը քաղաքական ինտրիգների գերի է դարձել, դա անթույլատրելի է»,- հայտարարել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն՝ կոչ անելով համապատասխան մարմիններին կարգավորել հարցը: Ստեղծված իրավիճակը քննարկվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ որոշվել է, որ Զազուլյան վերադառնում է «Բետիս»՝ առանց խաղալու իրավունքի, քանի որ «Բետիսը» հայտացուցակից արդեն հանել էր նրան: Զազուլյան մինչեւ մրցաշրջանի ավարտը անցկացնելու է «Բետիսում»՝ մարզվելու է, աշխատավարձ է ստանալու, բայց խաղադաշտ դուրս գալու իրավունք չունի: Զազուլյան կարծես արդեն դառնում է ֆուտբոլում նացիոնալիզմի, ֆաշիզմի խորհրդանիշ:

«Բետիս» վերադառնալուց հետո այս թիմի ուլտրաաջ կողմնորոշում ունեցող ֆաները ի աջակցություն Զազուլյայի ակցիա են կազմակերպել. ֆուտբոլիստի հետ նկարվել են «Դու մեզնից մեկն ես» մակագրությամբ պաստառի ֆոնին: Լուսանկարվելուց հետո, երբ Զազուլյան արդեն գնացել է, ֆաները սկսել են վանկարկել եւ երգել ի պատիվ Իսպանիայի դիկտատոր Ֆրանկոյի՝ «Franco vive, la lucha sigue» (Ֆրանկոն կենդանի է, պայքարը շարունակվում է): Ամբողջ տեսանյութը տեղադրվել է համացանցում, եւ Զազուլյան մեծ հաշվով ակամա հայտնվել է պրոֆրանկոյական այդ հոլովակում: Երեկ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բավարիա» - «Վոլֆսբուրգ» հանդիպման ժամանակ գերմանացի ֆուտբոլասերները բարձրացրել են «Նացիստներ, հեռացեք ֆուտբոլից», «Զազուլյա, հեռացիր» պաստառները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4351 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ