2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից ՖԻՖԱ-ն ռեկորդային շահույթ է ստանալու

Նախօրեին Ռուսաստանի կառավարությունը ուղղում է մտցրել 2018 թվականին  Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի գավաթի («ԱԳ 2018») խաղարկության նախապատրաստական աշխատանքների ծախսերի նախահաշվում. այն ավելացել է մոտ 19 միլիարդ ռուբլիով: Հաստատված նոր նախահաշվի համաձայն՝ «ԱԳ 2018»-ը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Ռուսաստանը ծախսելու է մոտ 640 միլիարդ ռուբլի կամ մոտ 16 միլիարդ ԱՄՆ դոլար՝ սա ռեկորդային գումար է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության համար, ընդ որում բիզնեսի եւ ներդրումային նախագծերի գնահատմամբ մասնագիտացած միջազգային խոշորագույն ընկերություններից շվեյցարական «Swiss Appraisal»-ի հաշվարկների համաձայն՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի շահույթը կազմելու է նույնպես ռեկորդային՝ մոտ 6, 4 միլիարդ ԱՄՆ դոլար:

Համաձայն «Swiss Appraisal»-ի մասնագետների հաշվարկների, ՖԻՖԱ-ի շահույթի առյուծի բաժինը կազմում են «ԱԳ 2018»-ի խաղերի հեռարձակման իրավունքների վաճառքից եւ հովանավորներից ստացվող գումարները, որոշակի շահույթ են ապահովում տոմսերի վաճառքից ստացվող գումարները: Ընդ որում, համաձայն կարգի՝ կազմակերպիչ երկիրը այս շահույթներից ստանում է միայն տոմսերի վաճառքի գումարների 70 տոկոսը: Կանխատեսումների համաձայն «ԱԳ 2018»-ի ժամանակ կայանալիք 64 հանդիպումների տոմսերի վաճառքից ստացվելու է մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլարի շահույթ, որից մոտ 500 միլիոնը ստանալու է Ռուսաստանը:

Այս թվերը «հասկանալու» համար թերեւս արժե համեմատել դրանք աշխարհի նախորդ առաջնությունների հետ: Բայց նախ մի փոքր պարզաբանում: ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունների ծախսերի մասին հաշվետվություններ սկսել է ներկայացնել ԱՄՆ-ում 1994 թ. կայացած մրցաշարից հետո, իսկ շահույթի մասին հրապարակումներ հայտնվել են 1998 թ. Ֆրանսիայում կայացած մրցաշարից հետո: Աղյուսակում աշխարհի առաջնության  տարեթվից հետո նշված են կազմակերպիչ երկրի ծախսերը, ապա՝ ՖԻՖԱ-ի շահույթը (մլրդ ԱՄՆ դոլար):

 թթ.                 ծախս  ՖԻՖԱ    

1994                5,6       -            

1998                2,2       0,4         

2002                4,1       2,5         

2006                2,9       3,2         

2010                3,5       2,4         

2014                12        4,1         

2018                16,1     6,4      

Կազմակերպիչ երկրները չեն հրապարակում ֆուտբոլի Աշխարհի առաջնություններից ստացված շահույթը, բայց միջազգային վերլուծական կենտրոնների ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ աշխարհի առաջնություններից շահույթ են ստացել ԱՄՆ-ը («ԱԳ 1994»), Ֆրանսիան (1998), Ճապոնիան եւ Հարավային Կորեան (2002), Գերմանիան (2006), Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը (2010), իսկ ահա 2014-ին Բրազիլիայում կայացած եւ 2018-ին Ռուսաստանում նախատեսված Աշխարհի առաջնությունները կազմակերպիչ երկրների համար ֆինանսական առումով վնասաբեր են: Ռուսաստանի պարագայում, ընդ որում, այն շատ ավելի մեծ է եւ դեռ ավելանում է. սա առաջին հերթին կազմակերպչական բացթողումների, խորհրդային մտածողությամբ աշխատելու, կոռուպցիայի արդյունք է:

Ընդամենը 1-2 օրինակով կարելի է հասկանալ, թե ինչու է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ծախսերը հասել 16 միլիարդի: Տարիներ առաջ, երբ Ռուսաստանը ներկայացրել էր «ԱԳ 2018»-ի հայտը, նշված էր, որ նոր կառուցվելիք 12 ստադիոնների համար ծախսվելու է մոտ 14 միլիարդ ռուբլի. այսօր արդեն փաստ է, որ միայն Սամարայի ստադիոնի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ ռուբլի: Այս տարի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է Ստոկհոլմի «Friends Arena» ստադիոնում: Գերժամանակակից, 50-60 հազար տեղանոց այս ստադիոնի կառուցումը սկսվել է 2009 թ. դեկտեմբերին եւ ավարտվել է 2012 թ. հոկտեմբերին, ծախսն էլ կազմել է 200 միլիոն եվրո: Սանկտ Պետերբուրգի 65 հազարանոց «Կրեստովսկի» ստադիոնում էլ պետք է կայանա 2017 թ. Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչը, 2018 թ. Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը, 3-րդ տեղի համար խաղը: «Կրեստովսկի» ստադիոնի կառուցումը սկսվել է 2007 թ. այս պահին այն դեռ չի ավարտվել,  ծախսվել է արդեն մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4724 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ