Երևան
12 °C
Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող Ջոջուք Մարջանլի գյուղը վերաբնակեցնելու մասին Իլհամ Ալիեւի խոսքերը պետք է ընկալել որպես պոպուլիստական, չափազանցված հայտարարություն: Գործնականում դա անհնար է, քանի որ գյուղը բարձունքից էլ, հայկական դիրքերից էլ գրեթե նույն՝ 1.5-2 կմ հեռավորության վրա է: Տարածքն այնպիսին է, որ բարձունքը մխրճված է մեր մեջ, եւ իրատեսական չէ, որ նշված գյուղը հնարավոր լինի վերաբնակեցնել: Այն գտնվում է ուղիղ կրակի տակ:
Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով հունվարի 24-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանագրին՝ վերականգնել Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղը:
«Մինչդեռ Թալիշն ադրբեջանական դիրքերից ավելի հեռու է գտնվում, քան Ջոջուք Մարջանլին՝ Լելե Թեփեի դիմաց գտնվող հայկական դիրքերից: Ըստ իս՝ Ալիեւը գյուղը բնակեցնելու վերաբերյալ հայտարարություններ անում է ավելի շատ մեր հոգեբանական հավասարակշռությունը ստուգելու, ինչպես նաեւ իր երկրի անգիտակից զանգվածի վրա ներազդելու համար: Չեմ կարծում, որ գտնվի մի ադրբեջանցի, ով կցանկանա բնակվել, հող մշակել նշված գյուղում: Դա իրականության մեջ հնարավոր չէ»,- ընդգծեց Վահան Բադասյանը:
Ազատամարտիկի խոսքով, ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանին հաջողվեց լայնամասշտաբ գործողությամբ գրավել Լելե Թեփեի եւ Թալիշի բարձունքները, ինչն էլ կոտրեց մինչ այժմ եղած կարծրատիպը, թե իրենք դիրք գրավել չեն կարող: Ալիեւն այժմ էլ փորձում է ադրբեջանցիներին քաջալերել, որ կամաց-կամաց կարող են դիրքեր հետ վերցնել եւ գյուղեր վերաբնակեցնել:
Վահան Բադասյանի համոզմամբ՝ այս ամենը հաշվի առնելով հանդերձ՝ հայկական կողմը չպետք է ձեռքերը ծալած նստի: Փոխարենը պետք է ամրապնդի իր պաշտպանությունը:
«Ես ուզում եմ հիշատակել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ 1921 թվականի նամակներից մեկը, որտեղ նա նկարագրում էր Կարսի անկումը: Նամակում նա նշում էր, որ դրա համար բոլորս ենք մեղավոր, սակայն ոչ ոք այդպես էլ չպատժվեց, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց եւ ոչ ոք մեղքի զգացումից ինքնասպան չեղավ: Նույնը եղավ նաեւ քառօրյա պատերազմից հետո: Ցավալի է, բայց ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց, եւ եթե պատասխանատվություն չկրեց, ուրեմն պատշաճ դասեր չենք քաղել, որպեսզի լելե թեփեները չկրկնվեն»,- նշեց Մարտական խաչի ասպետը:
Ազատամարտիկն ափսոսանքով փաստեց, որ իշխանությունն այսօր հազիվ զբաղված է ընտրություններով, «որպեսզի նկարչիստ Մուկուչյանը նորից ընտրությունների արդյունքներ նկարի, որպեսզի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ հաղթանակ տանեն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է առաջիկայում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հավատարմագրված դիվանագետների այց կազմակերպել Ջաբրայիլի շրջանի Ջոջուք Մարջանլի գյուղ, որի վերականգնման ու վերաբնակեցման մասին օրերս համապատասխան հրամանագիր էր ստորագրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT