Երևան
12 °C
Ֆուտբոլի եվրոպական գլխավոր կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների մակարդակով անցկացվելիք նոր մրցաշարի՝ «Ազգերի լիգայի» խաղարկության կանոնակարգը եւ ժամանակացույցը, որը որոշակի թյուրըմբռնումների տեղիք է տվել Հայաստանում: ՈՒԵՖԱ-ն նախօրեին հրապարակել է «Ազգերի լիգայի» դիվիզիոնների միջանկյալ կազմը եւ Հայաստանը հայտնվել է ամենաթույլ՝ 4-րդ դիվիզիոնում: Կարծիքներ կան, թե ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հոգեզավակ «Ազգերի լիգայի» խաղարկությունը սահմանափակում է ոչ ուժեղ թիմերի, մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի հնարավորությունները: Հայտնվելով վերջին խմբում, մեր թիմը գրեթե կորցնում է մոտ ապագայում մեծ մրցաշարերում՝ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում հանդես գալու նվազագույն հույսերը: Իրականում կոնկրետ Հայաստանի համար ներկա պահին «Ազգերի լիգայի» 4-րդ դիվիզիոնում հայտնվելը անգամ շատ ավելի մեծացնում է այդ հնարավորությունները, եւ այս իրավիճակը հասկանալու համար նախ ներկայացնեմ «Ազգերի լիգայի» կառուցվածքը եւ նպատակը:
«Ազգերի լիգայի» կանոնակարգի համաձայն՝ եվրոպական 55 երկրների հավաքականները, համաձայն իրենց վարկանիշի, բաժանվելու են 4 դիվիզիոնի: Առաջին երկուսում լինելու է 12-ական, 3-րդում՝ 15, 4-րդում՝ 16 թիմ: Դիվիզիոնների վերջնական կազմերը պարզ կլինի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո՝ այս տարվա նոյեմբերի 15-ին: Նույն դիվիզիոնում ընդգրկված թիմերը բաժանվելու են 4 խմբերի եւ 1-ին տեղեր գրաված թիմերը դուրս են գալու կիսաեզրափակիչ, հաղթողները՝ եզրափակիչ, իսկ այստեղ հաղթած թիմերը նվաճելու են «Եվրո 2020» եզրափակիչ առաջնության ուղեգրեր: Խմբային փուլը կայանալու է 2018 թ. սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերը կայանալու են 2020 թվականի գարնանը: Մրցաշարում գործելու է ֆինանսների բաշխման կենտրոնացված համակարգ՝ ինչպես Չեմպիոնների լիգայում. բոլոր հանդիպումների իրավունքները պատկանելու են ՈՒԵՖԱ-ին, իսկ հավաքականները, ըստ ցուցադրած արդյունքների, ստանալու են գումարներ: Ընդ որում, ամենամեծ գումարները ստանալու են 1-ին դիվիզիոնում հանդես եկող թիմերը, ամենաքիչը՝ 4-րդում հայտնված երկրները:
Նշեցի արդեն, որ ՈՒԵՖԱ-ն հրապարակել է «Ազգերի լիգայի» դիվիզիոնների միջանկյալ, տվյալ պահի կազմերը, եւ Հայաստանը հայտնվել է վերջին՝ 4-րդ խմբում: Ֆինանսական առումով սա վատագույնն է իհարկե, բայց մարզական առումով՝ ուղղակի հրաշալի հնարավորություն մեր թիմի համար: Հայաստանի հետ նույն դիվիզիոնում են Անդորան, Էստոնիան, Բելառուսը, Վրաստանը, Լատվիան, Ֆարերները, Ղազախստանը, Մոլդովան, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մալթան, Սան Մարինոը, Ջիբրալթարը: Համաձայն կանոնակարգի՝ այս թիմերից մեկը նվաճելու է «Եվրո 2020»-ի ուղեգիր. երբեւէ Հայաստանը նման շանս չի ունեցել: Միգուցե արժե անգամ ամբողջապես ձախողել անհաջող ընթացող Աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարը «Ազգերի լիգայի» 4-րդ դիվիզիոնում տեղը «պահպանելու» համար:
Ընդ որում, «Ազգերի լիգան» ոչ մի կապ չունի ընտրական մրցաշարի հետ, որը կայանալու է «Ազգերի լիգայի» խմբային փուլի եւ անցումային խաղերի միջակայքում՝ 2019 թվականին: Մրցաշարի կանոնակարգի համաձայն «Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի մասնակից 55 թիմերը բաժանվելու են 10 խմբերի, եւ 1-2 տեղեր գրավածները միանգամից նվաճելու են «Եվրո 2020»-ի ուղեգրեր: Մյուս 4 ուղեգրերը բաժին են հասնելու «Ազգերի լիգայի» 4 դիվիզիոնների հաղթողներին (20+4):
Ընդ որում, եթե թիմը հաղթել է «Ազգերի լիգայի» դիվիզիոններից որեւէ մեկի խմբային փուլում, իսկ ընտրական մրցաշարում ձեռք է բերել «Եվրո 2020»-ի ուղեգիր, ապա «Ազգերի լիգայի» անցումային խաղերին այդ թիմի փոխարեն խաղալու իրավունք է ստանալու նույն խմբում 2-րդ տեղը զբաղեցրած թիմը: Մեծ հաշվով «Ազգերի լիգայի» միջոցով ՈւԵՖԱ-ն մեծացնում է բոլոր երկրների հնարավորությունները Եվրոպայի առաջնությունում երբեւէ հայտնվելու համար: Իսկ կոնկրետ «Եվրո 2020»-ի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու համար Հայաստանը արդեն ունի 2 ճանապարհ՝ ընտրական մրցաշար եւ «Ազգերի լիգա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT