Երևան
12 °C
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները շարունակում են ընդհատակում մնալ, նրանց տները դեռ շրջապատված են ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Մեխակ Հարությունյանը, հիշեցնենք, Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Նորատուսի գյուղապետին շուրջ 20 օր է՝ գտնել հնարավոր չէ: Նրա բջջային համարն անհասանելի է, գյուղապետարանի համարները չեն գործում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից այսօր տեղեկացանք, որ շարունակում է ուժի մեջ մնալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով քննիչի որոշումը՝ մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դադարեցվել են Նորատուսի գյուղապետի լիազորությունները, ինչո՞ւ գյուղապետարանում որեւէ հեռախոսահամար չի գործում:
Մանգասարյանն ասաց, որ Մուրադ Հարությունյանի լիազորությունները դադարեցված չեն, նա շարունակում է մնալ գործող գյուղապետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել եւ զրուցել գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ Մուրադ Հարությունյանն արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:
- Պարոն Խաչատրյան, իսկ ի՞նչն է Հարությունյանի արձակուրդի պատճառը:
- Անհրաժեշտ էր, գնացել է:
- Գյուղապետարանի հեռախոսնե՞րն ինչու չեն պատասխանում:
- Քաղաքային համարները չեն գործում, միայն բջջային համարներով ենք խոսում:
- Իսկ գյուղացիներն անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս են զանգում:
- Մեր բջջային համարները համարյա բոլորի մոտ էլ կան, եթե պետք է լինում՝ զանգում են:
- Ասում են՝ գյուղում շատ լարված վիճակ է, փոխմարզպետի որդու սպանությունից հետո ոստիկաններ են ամենուր, գյուղապետն ու նրա հարազատները գյուղից հեռացել են, կա՞ նման բան:
- Դե բնականաբար էդ դեպքերից հետո անվտանգությունը ապահովելու խնդիր առաջացել էր:
- Դրանո՞վ է պայմանավորված, որ պարոն Հարությունյանը չի գալիս աշխատանքի:
- Գյուղապետը հիմա գյուղում չի:
- Փաստորեն ճիշտ է, որ նա եւ նրա հարազատները գյուղից հեռացել են:
- Գուցե ինչ-որ տեղ դա էլ կարող է դեր խաղալ, բայց եսիմ ինչ թշնամություն գյուղապետը եւ այդ ընտանիքը (սպանվածի ընտանիքը-խմբ.) չեն ունեցել: Ջահելներ են, երեւի իրար չեն հասկացել, հասել է էդ բանին:
- Իսկ ինչո՞ւ է գյուղից հեռացել համայնքի ղեկավարը:
- Գյուղապետը գնում- գալիս է, երեկ ես իրեն հանդիպել եմ, էսօր չեմ հանդիպել: Գալիս է գյուղ, գնում է:
- Որքա՞ն ժամանակով է նա արձակուրդ վերցրել, ե՞րբ կվերադառնա:
- Հունվարի 9-ից արձակուրդի մեջ է, փետրվարի առաջին տասնօրյակից հետո կգա:
- Ավագանին նիստ գումարո՞ւմ է այս ընթացքում:
- Երկու օր առաջ նիստ է եղել, ես եմ վարել:
- Չկա՞ գյուղապետի հրաժարականի հարց ավագանու կողմից:
- Ոչ, ոչ, աշխատանքը նորմալ իր հունով գնում է:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի փոխմարզպետի որդին սպանվել է հունվարի 7-ին, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում: Նրա սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Բանն այն է, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նորատուսցի Ալիկը կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում եւ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT