Երևան
12 °C
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեք օր առաջ դիմում է գրել եւ մոտ երկուսուկես ամիս արձակուրդ վերցրել: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեցին ՎՊ-ից:
Սա նշանակում է, որ Զաքարյանը Գագիկ Ծառուկյանին սատարելու մասին հայտարարությունն արել է արձակուրդի դիմումը գրելուց հետո: Հիշեցնենք, որ քաղաքականության փակված էջը բացելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո Ի. Զաքարյանն արեց իր այդ հայտարարությունը: «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակցություն չունենալ: Գ. Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»,- հայտարարել է Ի. Զաքարյանը:
Վերջինս, հիշեցնենք, ժամանակին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ավելին, անգամ կարելի է ասել՝ այդ կուսակցության հիմնադիր անդամներից մեկը: Պարզապես ՎՊ նախագահ նշանակվելուց հետո կասեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Բայց արդյո՞ք Վերահսկիչ պալատի նախագահը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի: ՎՊ մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, «խորհրդի անդամները, այդ թվում` ՎՊ նախագահը, չեն կարող առաջադրվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, զբաղեցնել պաշտոն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Բայց սա չի նշանակում, որ չեն կարող քաղաքականությամբ զբաղվել: Պարզ է, որ քաղաքականությամբ կարելի է զբաղվել նաեւ առանց առաջադրվելու:
Իշխան Զաքարյանը կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը, ինչը չի հակասում վերը նշված օրենքին: Ավելին, մեկ այլ օրենք՝ Ընտրական օրենսգիրքը, ՎՊ նախագահին քաղաքականությամբ զբաղվելու էլ ավելի մեծ հնարավորություն է տալիս: Օրենսգրքի 82-րդ հոդվածը նշում է, թե ովքեր չեն կարող Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու դառնալ: «ԱԺ պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները»,- նշված է այդ հոդվածում:
Ինչպես տեսնում եք, ՎՊ նախագահն այս ցանկում չկա, այնպես որ Իշխան Զաքարյանը, արձակուրդում լինելով, կարող է անգամ ընդգրկվել ԲՀԿ-ի համամասնական կամ ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, եթե ինքը ցանկանա: Իհարկե, ԸՕ-ի այս դրույթը հակասում է ՎՊ մասին օրենքի վերը բերված հոդվածին, բայց այս դեպքում էլ կարելի է ասել, որ ԸՕ-ն սահմանադրական օրենսգիրք է, մինչդեռ ՎՊ մասին օրենքը սովորական օրենք է: Իսկ սահմանադրական օրենքներն ու օրենսգրքերը գերակայություն ունեն մյուս բոլոր օրենքների նկատմամբ: Եվ այս պարագայում Ի. Զաքարյանը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու ՎՊ մասին օրենքի այն դրույթը, թե ՎՊ նախագահը չի կարող առաջադրվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Մեր դիտարկմանը, թե նա, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի ԲՀԿ ցուցակում, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցակի վերաբերյալ մանրամասները պարզ կդառնան առաջիկա օրերին:
Այնուամենայնիվ, փորձեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից ստանալ պաշտոնական եւ ավելի մասնագիտական մեկնաբանություն: ԿԸՀ նախագահը հրաժարվեց պատասխանել այդ հարցին: «Ցանկացած անձի հետ կապված կլինեն առաջադրման փաստաթղթեր, հանձնաժողովը կքննարկի բոլոր փաստաթղթերը, եթե որեւէ անձի հետ կապված ինչ-ինչ հիմքերով մերժման որոշում է կայացվելու, դա լինելու է հրապարակային, նշվելու են բոլոր հիմքերը: Դրա համար որեւէ անձի հետ կապված նախնական դիրքորոշում հայտնելուց ես ձեռնպահ եմ մնում, որովհետեւ ամբողջ գնահատականը լինելու է բացառապես ողջ փաստաթղթերն ուսումնասիրելու արդյունքում»,- պատասխանեց նա: Անկախ այն հանգամանքից, թե ով է ՎՊ նախագահը, այդ պաշտոնը զբաղեցնող անձը կարո՞ղ է պատգամավորության թեկնածու առաջադրվել: «Առաջադրման հետ կապված բոլոր սահմանափակումներն ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,- ընդամենն ասաց նա:
Իսկ սահմանափակումներն արդեն ներկայացրինք. այնպես որ Իշխան Զաքարյանը կարող է ազատ զբաղվել ԲՀԿ-ի շտաբի պետի պարտականություններով, առաջադրվել պատգամավորի թեկնածու եւ լիարժեք քարոզչություն իրականացնել: Հատկապես որ նրա արձակուրդը տեւելու է մինչեւ ապրիլի 6-ը: Բայց չի բացառվում նաեւ, որ Ի. Զաքարյանը ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ազատման դիմում էլ գրի, թեեւ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 1 տարի հետո: Նոր Սահմանադրության համաձայն, ՎՊ-ի փոխարեն 2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունից հետո պետք է ձեւավորվի արդեն Հաշվեքննիչ պալատ: Բայց Ի. Զաքարյանը հավանաբար գիտի, որ դժվար թե ինքը լինի ՀՊ-ի նախագահը: Իսկ եթե հիմա նա ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնա, ապա ոչ թե պաշտոնավարման մեկ, այլեւ հինգ տարի ժամկետ կունենա:
Իշխանական կուլիսներում, սակայն, չեն բացառում, որ մինչ Ի. Զաքարյանը կհասցնի ազատման դիմում գրել, իրենք նրան կազատեն ՎՊ նախագահի պաշտոնից կամ քրեական գործ կհարուցեն նրա նկատմամբ՝ ինչ-որ հանցագործություն հայտնաբերելով նրա գործունեության մեջ: Բայց եթե ԿԸՀ-ն Զաքարյանին գրանցի որպես պատգամավորի թեկնածու, ապա այդ կարգավիճակը նրան անձեռնմխելի կդարձնի: Նա անձեռնմխելի կլինի նաեւ ընտրություններից հետո, եթե ընտրվի պատգամավոր: Այդ դեպքում արդեն նրա նկատմամբ հետապնդում իրականացնելը կբարդանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT