Նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո մեղադրյալի ընտանիքին վտանգ է սպառնում

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի  որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում իրավիճակը չի հանդարտվում. մեր տեղեկություններով, լարվածությունն այնքան է մեծացել, որ սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները (այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը) վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը:

Այժմ նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են պահպանության տակ: Armtimes.com-ն այսօր փորձեց կապ հաստատել Մուրադ Հարությունյանի հետ, սակայն գյուղապետարանում ասացին, որ նա տեղում չէ, իսկ նրա բջջային համարին պատասխանած տղամարդը ներկայացավ որպես Հարությունյանի ընկեր.

- Պարոն Հարությունյանը չի, նրա ընկերն է, հեռախոսը ինձ է տվել, ինքն էստեղ չի:

- Նկատի ունեք՝ գյուղո՞ւմ չի:

- Գյուղում չի:

- Մենք տեղեկություն ունենք, որ դեպքից հետո նրանց ամբողջ ընտանիքը, հարազատները լքել են գյուղը, ճի՞շտ է դա:

- Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, սակայն մեզ հետ զրույցում պնդեց, որ մեր տեղեկություններն անհեթեթություն են:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Նորատուսում լարվածություն կա եւ նույնիսկ գյուղապետն է իր ընտանիքով գյուղից հեռացել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Անհեթեթություն եմ համարում եւ նման բամբասանքներին չեմ ուզում պատասխանել»:

Այսինքն՝ գյուղապետը սովորականի պես շարունակում է գյուղում աշխատե՞լ՝ հետաքրքրվեցինք. «Անհեթեթություն եմ համարում, բոլորն էլ աշխատում են»,- եզրափակեց նա:

ՀՀ քննչական կոմիտեից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները. սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի պահպանություն իրոք իրականացվում է.

«Քրեական գործով անհրաժեշտություն է եղել եւ քննիչը որոշում է կայացրել մեղադրյալի ընտանիքի եւ անձնական գույքի պահպանման վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է համապատասխան մարմիններին»,- մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Մեխակ Հարությունյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք պահելու մեջ: Հիշեցնենք, որ երեկ Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նա կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում:

Նորատուսցի Ալիկը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հենց այդ պատճառով էլ պաշտպանը միջնորդել է, որպեսզի Մեխակ Հարությունյանին այդ ՔԿՀ չտեղափոխեն, այլ տեղափոխեն «Երեւան-Կենտրոն»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20407 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին