Մանկաբարձ-գինեկոլոգներին թեստավորելու համար նախարարությունը մասնագետներ կգործուղի

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով իրավական ուժ է ստացել տարեվերջյան ասուլիսում նրա հայտարարություններից մեկը: Նախարարն ասել էր, որ արդեն ընթացիկ տարում հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները թեստավորում են անցնելու ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մոտ:

Որոշման առիթը դեկտեմբերի 25-ին Կապանում ծննդկանի ու նրա երեխայի մահվան փաստն էր: «Սյունիքի մարզի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք գլխավոր մասնագետին` կիսամյակի ընթացքում հարցազրույցներ, թրեյնինգներ եւ ատեստավորումներ անցկացնել երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ: Այդ մասին նաեւ նախարարի համապատասխան հրաման կլինի: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, որից հետո գլխավոր մասնագետը իր անձնական երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար: Ցավոք սրտի, այսօր նախարարությունը լծակներ չունի կանխելու այն մասնագետների գործունեությունը, որոնք չեն անցնի թեստավորումը, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ եւս նախարարությունում մշակվում է, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա կասեցնել ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան»,- ասել էր Լեւոն Ալթունյանը:

Բայց չնայած նախարարը խոսում էր միայն Ռազմիկ Աբրահամյանի մասին, երեկ գերատեսչության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ սխալ տպավորություն է ստեղծվել, թե գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նշված գործընթացում աշխատելու է միայնակ եւ ընդունելու է միանձնյա որոշումներ: Ի դեպ, բժիշկների համապատասխան խմբի շրջանում կարծիքներ կան, թե առողջապահության գերատեսչության այս նորամուծությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ որ իրենց բավարար է լինելու ընդամենը ունենալ որոշակի գումար` թեստավորումը հաջողությամբ հաղթահարելու համար: Այս նորությունը մասնագետների շրջանում նաեւ միանշանակ չի ընդունվում այն առումով, որ նրանք զուգահեռներ են անցկացնում դրա ու բուժաշխատողների արդեն իսկ մեկնարկած հավաստագրման գործընթացի միջեւ:

Հիշեցնենք, որ դա սկսվել է 2016 թվականից: Եվ արդեն 5 տարի անց այն բուժաշխատողները, որոնք չեն կարողանա հավաստագիր ստանալ, կզրկվեն մասնագիտությամբ աշխատելու իրավունքից: Ասել կուզի` այսպես թե այնպես բժիշկների (ոչ միայն մանակաբարձ-գինեկոլոգների) գիտելիքների մակարդակը գտնվում է ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Համենայնդեպս, այդպես ներկայացվում է:

Առողջապահության նախարարությունում, սակայն, վերոնշյալ երկու պնդման հետ էլ համաձայն չեն: Այսինքն` թե՛ նոր ձեռնարկի մեջ կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում, եւ թե՛ չեն նույնացնում նշված երկու գործընթացները` ընդգծելով, որ մի դեպքում կարեւորվում են տեսական գիտելիքները, մյուսում` գործնական: 

Մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքների ստուգման նպատակով նախարարության մասնագետներն իրենք են այցելելու տվյալ բժշկական կենտրոններ: «Եթե գնում են այնտեղ, հարցազրույց են անցկացնում մի քանի հոգով, բուժաշխատողների գիտելիքներն են ուզում ճշտել, պարզել հմտությունները, ի՞նչ կոռուպցիոն ռիսկ կա: Մասնագետների այս խմբում չի լինելու միայն գլխավոր մասնագետը: Նաեւ ընդգրկվելու են մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի այլ անդամներ: Ես չեմ տեսնում կոռուպցիոն ռիսկեր: Մենք ունենք մեր նախարարի հանձնարարականը, որ պիտի կատարենք, եւ քանի որ դա մասնագիտական դաշտի խնդիր է, հանձնարարվել է գլխավոր մասնագետին: Եթե պետք է, մեր ենթակառուցվածքի այլ ծառայություններից նույնպես կընդգրկվեն մարդիկ»,- ասաց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նախարարի հրամանի համաձայն, ոչ միայն բուժաշխատողների գիտելիքներն ու հմտություններն են գնահատվելու: Մասնավորապես գնահատվելու է նաեւ, թե այս կամ այն բուժհաստատությունը պատրաստվածության ինչպիսի մակարդակ ունի անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար, արյան եւ արյան փոխարինիչներով ապահովվածությունն ինչպիսին է, կադրային խնդիրներ կան, թե չէ:

«Առանձին հարցաթերթիկներ ենք ուղարկել բժշկական հաստատություններ, որպեսզի հասկանանք դրանց հզորությունները»,- տեղեկացրեց Կարինե Սարիբեկյանը:

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն, որը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, գործընթացը կմեկնարկի սույն թվականի հունվարի կեսից եւ կավարտվի մինչեւ հուլիս: Գնահատումը կսկսվի երեւանյան բժշկական կենտրոններից: Վերջին հերթում Լոռու մարզում գործող հաստատություններն են:

Հ.Գ. 1.- Նախորդ 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք:

Հ.Գ. 2- Առողջապահության նախարարի հրամանի մի հատվածը վերաբերում է հղիության վերջին շաբաթներին կանանց ծննդատներին մոտեցնելուն: «ՀՀ մարզպետարանների առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների պետերին. հատուկ ուշադրություն դարձնել ծննդօգնության հաստատություններից տարածքային առումով դժվար հասանելի վայրերում բնակվող հղիների ծննդալուծման կազմակերպչական հարցերին, մասնավորապես` հաշվի առնելով ձմռան եղանակային փոփոխություններով պայմանավորված ճանապարհների մատչելիության խնդիրը, 37 եւ ավելի շաբաթական ժամկետով հղիներին առաջարկել մինչեւ ծննդաբերական գործունեության սկսվելը, պլանային ընթացակարգով տեղափոխվել ծննդատանն առավել մոտ եւ հասանելի բնակավայր: Հղիների տեղափոխման սույն գործընթացը, ըստ անհրաժեշտության, կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ եւ աջակցությամբ»,- կարդում ենք փաստաթղթում: Թե ինչպես կարող է դա կազմակերպվել, առայժմ անհայտ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4092 դիտում

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը