Երևան
12 °C
«Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» իրականացրած գործողությունը լավագույն նվերը կարող էին լինել ցանկացած ընդդիմության համար՝ մերկացնելու այն քաղաքական համակարգը, որ ստեղծվել է անցած 25 տարիներին եւ այդ առումով այլընտրանքային օրակարգ ներկայացնելու ընտրողներին:
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այս մասին հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ ընդգծելով սակայն. այս պահին դեռ տեսանելի չէ որեւէ քաղաքական ուժ, որ կներկայացնի այդպիսի այլընտրանքային օրակարգ, որը լուրջ քննարկման առարկա կդառնա ընտրողների շրջանում:
«Ես չեմ պատկերացնում, որ օրինակ, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը որեւէ այլընտրանքային կոնցեպտ կարողանա բերել, որովհետեւ Օսկանյանը երբեք չի կարող հակադրվել Մադրիդյան սկզբունքներին կամ ասենք դեմ լինել ԵՏՄ-ին: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ին: Թերեւս, կա մի բեւեռ, որն ունի պոտենցյալ: Խոսքը «Ելք»-ի մասին է, որը կարող է դնել Հայաստանի ներքին ու արտաքին բարեփոխումների խնդիր: Տեսնենք, սպասենք ծրագրին: Բայց այս պահին շատ քիչ միավորումներ կան, որոնք ազատ են այլընտրանքային օրակարգ բերելու եւ չսահմանափակվելու նրանով, որ եկեք այս իշխանությանը փոխենք, տեղը մենք գանք»,- նկատեց քաղաքագետը:
Մանրամասնելով, թե ինչ նկատի ունի այլընտրանքային օրակարգ ասելով՝ Սաֆարյանն ասաց, որ խոսքը վերաբերում է, օրինակ, միջազգային այլ հարաբերություններին, քան դա կա ՀՀԿ-ի իշխանության օրոք:
«Հայաստանը ապրիլյան պատերազմի ժամանակ չափազանց թույլ եւ անպաշտպան էր, խարխլված հարաբերություններով, որը նաեւ պատճառ դարձավ հարձակման համար: Եթե քաղաքական ուժն այլընտրանք է առաջարկում՝ չի կարող շրջանցել ՀԱՊԿ-ի էֆեկտիվության հարցը Հայաստանի պաշտպանության անվտանգության առումով կամ կրկին չդնել անվտանգության դիվերսիֆիկացման խնդիրը: Հետեւաբար, այն ուժերը, որոնք եղել են այս քաղաքականության կրողը, իշխանությունից դուրս են եկել առանց տարաձայնությունների, պարզապես կառավարության փոփոխության հանգամանքների բերումով, ես չեմ տեսնում պոտենցյալ, որ նրանք կարող են բերել այլընտրանքային օրակարգ: Նրանք բավարարվելու են «փոխենք իշխանությունը, մենք գանք» մակարդակի բանաձեւումներով: Կամ ասելու են՝ հարաբերությունների ընտրության առումով ամեն ինչ ճիշտ է արված, ուղղակի մենք ճիշտ չենք օգտվում այդ հարաբերությունների տված հնարավորություններից: Հետեւաբար, պոտենցյալի առումով ես միայն «Ելք»-ին կառաձնացնեմ որպես ազատության որոշակի աստիճան ունեցող միավոր: Ինչպես կիրականացնի պոտենցյալը՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց քաղաքագետը:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի հնարավորություններին՝ ընդգծելով, որ ի տարբերություն ընդդիմության՝ ՀՀԿ-ն մանրակրկիտ հաշվարկներ ունի ոչ միայն ընտրությունների համար, այլ հետընտրական պրոցեսների:
«Իշխանությունն այնքան հետաքրքիր է պատրաստվում ընտրություններին, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը թողել է ընտրություններից հետո: Այ էդ աստիճանի մանրամասն է պատրաստվել, որ հանկարծ եվրոպացիները շատ չքննադատեն իրենց՝ բանակցված համաձայնագրի պատճառով: Նույն Կարեն Կարապետյանի տեղեկանքի հարցն էլ, չեմ կարծում թե, պատահական է. ամեն ինչ շատ լավ է հաշվարկված: Դա ցույց է տալու, թե արդյոք վարչապետը ՀՀԿ-ում կկարողանա ունենալ հենարան: Ցավոք սրտի, նման մանրակրկիտ պլանավորում ես չեմ տեսել ընդդիմության մոտ»,- հայտարարեց քաղաքագետը:
Սաֆարյանը նկատեց, որ նույն «Սասնա ծռերի» գործողությունը ցույց տվեց, որ ընդդիմությունը կամ ընդդիմադիր ուժերն անգամ արմատական փոփոխություններ պահանջող հասարակական տրամադրությունները չեն վերահսկում ու կառավարում, եւ կապը հասարակության հետ չափազանց թուլացած է:
«Բայց ասել, որ ընդդիմությունը շանս չունի իրավիճակ փոխել՝ սխալ է: Հնարավոր է՝ նման կարճ ժամանակահատվածում գրագետ եւ գեղեցիկ քարոզարշավով շահել մարդկանց սրտերը եւ լուրջ գործոն դառնալ: Կարեւորը պետք է ունենալ կազմակերպական օղակ: 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը ցույց տվեց, որ երբ այդ կազմակերպական օղակը չկա, շարժումը կառավարելը բարդ եւ ռիսկային է դառնում»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT