Երևան
12 °C
Երեկ շատ անսպասելի կերպով հայտնի դարձավ, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակականությունը վտանգված է:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այդ խնդիրը՝ ասաց, թե հնարավոր չի եղել համաձայնության հասնել գրասենյակի աշխատանքի երկարաձգման որոշման շուրջ: «Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեությանը եւ վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով եւ չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երեւանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: Ներկայումս ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները, եւ Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին»,- նշել էր Տ. Բալայանը:
Մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակից, որտեղից ընդամենը պատասխանեցին, թե ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: «ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչեւ մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան եւ կշարունակեն ադմինիստրատիվ եւ մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»,- նշված էր գրասենյակի պատասխանի մեջ:
Մինչդեռ թե գրասենյակից, թե ԱԳՆ-ից չցանկացան նշել՝ ԵԱՀԿ անդամ այդ որ երկիրն է նման խնդիր առաջացրել եւ դեմ արտահայտվել Երեւանում սույն գրասենյակի գործունեության շարունակմանը: ԱԳՆ-ից պարզապես նշեցին, թե քանի որ այս պահին դեռ բանակցությունները շարունակվում են, նպատակահարմար չեն համարում այլ մանրամասներ բացահայտել: Նշենք, որ ԵԱՀԿ անդամ մոտ 60 երկրներից ցանկացածն էլ կարող էր իր անհամաձայնությամբ խոչընդոտել այդ գրասենյակի գործունեության շարունակականությանը: Պարզապես այդ քայլին որեւէ չեզոք կամ բարիդրացիական դիրքորոշում ունեցող երկիր չէր գնա: Բնականաբար, դա կաներ տարածաշրջանի երկրներից մեկը կամ տարածաշրջանում շահեր ունեցող որեւէ երկիր: Եվ ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ երկիրը Ադրբեջանն է: Հիշեցնենք, որ նույն Ադրբեջանը 2014թ. պարզապես կասեցրեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը: Միջազգային այդ կառույցը Հարավային Կովկասում այժմ միայն Երեւանում ունի գրասենյակ, ինչի գոյությունն այսօր նույն այդ երկրի պատճառով վտանգված է: Մեզ չհաջողվեց ԱԳՆ-ից եւ իշխող Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալ, թե ինչ է անում Հայաստանը Ադրբեջանին ոչ միայն դիմագրավելու, այլեւ արժանի պատասխան տալու համար:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Ադրբեջանն այդ քայլին գնացել, եւ արդյոք ԵԱՀԿ-ում այդ երկրին աջակցողներ է՞լ կան: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես գտնում է, որ թեեւ դեռ անունը չի նշվում, բայց վստահաբար կարելի է ասել, որ խոչընդոտներ հարուցող երկիրը Ադրբեջանն է: Վերջինս, սակայն, նաեւ չի բացառում, որ Ադրբեջանին այդ քայլին դրդել կամ ստվերային կերպով աջակցել է Ռուսաստանը, որը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե ընդհանրապես այդ կառույցի աշխատանքներից դժգոհ է: «Ռուսաստանը հիացած չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությամբ, թեեւ ինքն էլ դրա մասն է կազմում: ՌԴ-ն գտնում է, որ այդ կառույցը խոչընդոտում է իրեն՝ իրականացնելու ԼՂՀ հարցում ռուսական պլանը: Ու թերեւս դա է պատճառը, որ ՌԴ-ն իր երկրորդական, երրորդական պաշտոնյաներով ողջունում էր Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերությունների վատթարացումը, Բաքվում այդ կառույցի գրասենյակի փակումը»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Վերջինս գտնում է, որ Ադրբեջանը հերթական անգամ իր պահանջները բավարարելու կամ նրանց պահանջները չկատարելու համար փորձում է շանտաժի ենթարկել միջազգային կառույցներին: Եվ այդ նպատակին հասնելու համար արդեն փորձ է անում մեր երկրում աշխատող միջազգային կառույցների ներկայացուցիչների գործունեությանը խոչընդոտել:
«Այս պարագայում հայկական կողմը ոչ միայն պետք է պատշաճ հետեւություններ անի, հասկանա խաղի մեծ շրջանակը եւ հասկանա, թե ինչու է այդ երկիրն այդ քայլին գնում: Սա նաեւ մի հարց է, որի դեմ ՀՀ-ն պետք է համապատասխան քայլեր անի՝ դնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը եւ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ պահանջի»,- գտնում է քաղաքագետը:
Ս. Սաֆարյանը համոզված է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը նաեւ այն պատճառով, որ չի ցանկանում կատարել Վիեննայում ձեռք բերված՝ ԼՂՀ հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող պայմանավորվածությունները: Իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից Չինարիում կատարած դիվերսիոն գործողություններից հետո այդ հարցը կրկին օրակարգ մտավ: «Եվ հիմա, երբ գրասենյակի կարողությունների ընդլայնում էր առաջարկվում, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ Բաքվում կարող էր նախատեսել ԵԱՀԿ-ի լիարժեք ներկայացվածություն, Ադրբեջանը հասկանում է վտանգը եւ այդ կերպ է փորձում հակազդել Վիեննայի պայմանավորվածության կատարմանը: Այդ երկիրը հասկանում է, որ դրա կատարումը նշանակում է ԵԱՀԿ գրասենյակների ամրապնդում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում: Հասկանում է, որ Վիեննայի պայմանավորվածությունների արդյունքում Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը մասնակիորեն վերականգնվում է»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Նրա խոսքերով, այս հարցում նույնպես ՌԴ-ն ներքուստ աջակցում է Ադրբեջանին՝ այդ երկրին դրդում է չհամաձայնել հետաքննության մեխանիզմների ներդրման եւ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման պահանջի կատարման հետ: «Ճիշտ է, ՌԴ-ն դա բացահայտ չի ասում, բայց Սանկտ Պետերբուրգի բանակցություններից դուրս թողեց հետաքննությունների մեխանիզմի ներդրման հարցը: Եթե շահագրգիռ լիներ, այդ հարցը կներառեր հանդիպման օրակարգ»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT