«Ժառանգությունը» կարող է չմասնակցել խորհրդարանական ընտրություններին

Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու համար կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններին մասնակցության փաստաթղթեր ներկայացնելու համար փետրվարի 6-16-ը տասնօրյա ժամկետ է սահմանել: Այսինքն՝ մինչ այդ ապրիլյան ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը պետք է հստակեցնեն իրենց անելիքները: Պետք է ոչ միայն իրենց մասնակցելու վերաբերյալ որոշում կայացնեն ու ԿԸՀ-ում գրանցվելու համար փաստաթղթեր պատրաստեն, այլեւ որոշեն՝ ընտրություններին միայնակ, թե այլ ուժերի հետ դաշինքով են մասնակցելու:

Եվ եթե քաղաքական դաշտի հիմնական ուժերն արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են այդ ընտրություններին, որն այս անգամ երկիրը ղեկավարող ուժի ընտրություն է, «Ժառանգությունում» նույնիսկ չեն էլ բացառում, որ կարող է նաեւ չմասնակցեն: Համենայնդեպս, երեկ մեզ հետ զրույցում նման տարբերակը չբացառեց կուսակցության վարչության անդամ եւ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մինչ այդ նման կարծիք էր հայտնել նաեւ կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: Իսկ «Ժառանգության» վարչության մեկ այլ անդամ՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, տեւական ժամանակ բանակցություններ էր վարում այլ ուժերի հետ, որպեսզի նախընտրական դաշինք կազմեն եւ միասնական ֆորմատով հանդես գան: Նա այդ նպատակով քննարկումներ է ունեցել նաեւ նախընտրական առաջին դաշինքը կազմած ուժերի՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ, բայց, կարծես թե, ընդհանրապես միավորումներին դեմ է եղել Զ. Փոստանջյանը: Թեեւ այդ դաշինքի կազմում ընդգրկվելը դեռ հնարավոր է, հատկապես որ այդ երեք ուժերը հայտարարել են, որ բաց են այլ ուժերի հետ համագործակցության համար:

Մինչդեռ Զ. Փոստանջյանը  գտնում է, որ «Ժառանգությունը» կարող է ընտրություններին միայնակ էլ մասնակցել: «Ցանկացած դաշինքի կազմումն այսպես կոչված՝ ընտրություններից մեկ ամիս առաջ նշանակում է արհեստական միավորման ստեղծում: Եթե այդ արհեստական միավորումը կարճ ժամանակահատվածի համար չունի իր ուրույն գործառույթը, թե ինչ պետք է անի, ապա մնացած պարագաներում դաշինքների մասնակցությունը ոչ արդյունավետ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Իսկ եթե «Ժառանգությունն» ԱԺ ընտրություններին չմասնակցի, որոշ տեղեկությունների համաձայն, Զարուհի Փոստանջյանն ինքը, այնուամենայնիվ, իր մասնակցության համար ինչ-որ ձեւաչափ կընտրի՝ կընդգրկվի այլ ուժի կամ դաշինքի ցուցակում: Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ նա այդ նպատակով որոշ քննարկումներ է ունեցել տարբեր ուժերի հետ, բայց պատգամավորն ինքը չցանկացավ շարունակել խոսակցությունը: Նա ընդամենն ասաց, որ դեկտեմբերի 31-ին  ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր տեսլականը, որի շուրջ կցանկանար համախմբում տեսնել, այն է՝ «ռեժիմի տապալում, առավելագույնը մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 2-ը ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում»:

Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ «Ժառանգության» վարչության մեկ այլ անդամ՝ Անահիտ Բախշյանն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ է բանակցում: «Դեռ քննարկվում է, ոչ մի բան հստակ չէ: Հրավիրել են, ես էլ գնացել՝ լսել եմ: Ոչ միայն այդ կուսակցությունից, այլեւ տարբեր տեղերից է առաջարկ եղել»,- ասաց Ա. Բախշյանը:

Այսինքն, «Ժառանգության» տարբեր անդամներ փորձում են ինչ-որ կերպ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ տարբեր ուժերի հետ նրանց այդ հանդիպումները, բանակցություններն ու քննարկումները վկայում են, որ կուսակցությունն ինքը, իսկապես, կարող է ընտրություններին չմասնակցել: Եվ այդ առումով կուսակցությունում արշալույսները խաղաղ չեն, վերը նշված բոլոր գործիչները միմյանց հետ տարաձայնություններ ունեն: Տարաձայնությունները չեն հարթվում հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը համախմբող ղեկավարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջին մի քանի տարիներին գրեթե չի զբաղվում կամ քիչ է զբաղվում կուսակցական գործերով:

Իսկ ինչո՞ւ է հանկարծ երբեմնի ակտիվ ընդդիմադիր «Ժառանգությունն» այսօր նման տարբերակ քննարկում այն դեպքում, երբ վերջին համապետական ընտրություններին՝ 2013թ. նախագահական ընտրություններին այդ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն էր: Երբ այդ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ ստանալով ավելի քան 550 հազար ձայն: Ավելին՝ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ հենց Ր. Հովհաննիսյանն է հաղթել այդ ընտրություններում, պարզապես իշխանությունները կեղծել են արդյունքները:

Բանն այն է, որ հենց Ր. Հովհաննիսյանն այդ ընտրություններից հետո պասիվացրեց իր քաղաքական գործունեությունը: Նա ամիսներով անգամ Հայաստանում չի լինում: Իսկ կուսակցությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններում ունեցած անհաջողության պատճառով, կարելի է ասել, ցաքուցրիվ եղավ: Ճիշտ է, «Ժառանգությունը» հաղթահարեց անցողիկ 5 տոկոսանոց շեմը, բայց ԱԺ-ում նրա խմբակցության հինգ անդամներից չորսը կապ չունեն իր հետ: «Ժառանգության» նախկին պատգամավորներն այս տարիների ընթացքում փորձեցին իրենց գլխի ճարը ինչ-որ կերպ տեսնել, գոնե մինչեւ հաջորդ ընտրություններ: Եվ հիմա՝ նախընտրական այս շրջանում կուսակցության ներկա ու նախկին պատգամավորները փորձում են նույնը անել՝ արդեն հաջորդ խորհրդարանում տեղ ունենալու համար: «Ժառանգության» տարբեր անդամներ, ունենալով ընտրություններին կուսակցության չմասնակցելու հեռանկարը, փորձում են նախապես որեւէ կուսակցության կամ դաշինքի հետ համագործակցել, որ գոնե նախկինի նման այս անգամ խորհրդարանում ընդգրկվելու հնարավորությունը բաց չթողնեն: Իսկ այս խիստ կարեւոր օրերին Ր. Հովհաննիսյանը կրկին Հայաստանում չէ: Եվ ժառանգականները չգիտեն, թե նա երբ է վերադառնալու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3788 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ