Երևան
12 °C
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ հակամարտությունում փոխզիջումների անհրաժեշտության վերաբերյալ հայտնի ելույթը լայն հանրային քննարկումների առիթ դարձավ: Հայ իրականությունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առկա են երկու տարբեր պատկերացումներ ու կարծիքներ: Մի կողմից, գերակայում է «ոչ մի թիզ հող» թեզը, մյուս կողմից, զիջումների կամ փոխզիջումների կողմնակիցները գտնում են, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման Հայաստանն ապագա չունի: Հարց է ծագում, թե արդյոք փոխզիջումը կարող է դառնալ խաղաղության բանալին:
Հետաքրքրական է նաեւ այն, որ շատերը հաճախ կոնֆլիկտի կարգավորման գործում մեծ դեր են վերապահում արտաքին գործոնին՝ ավելի կոնկրետ` Ռուսաստանին: Առաջին անգամ չէ, որ այդ մասին խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է: Ուստի հետաքրքիր է հասկանալ այս պահին Ռուսաստանի մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
Արդյոք Ռուսաստանում գտնում են, որ այժմ փոխզիջումներով հնարավոր է հակամարտությունը կարգավորել, որքան է Մոսկվայի ազդեցությունը հակամարտող կողմերի վրա եւ հանդիսանում է արդյոք ղարաբաղյան հակամարտությունը Կրեմլի համար այն առաջնահերթությունը, որպեսզի Ուկրաինայի եւ Սիրիայի ճգնաժամերի կողքին այն օրակարգային հարց դարձնի: Այս խնդիրների շուրջ մենք զրուցեցինք տարածաշրջանի հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Անդրեյ Արեշեւի հետ:
- Պարոն Արեշեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո հայաստանյան քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում սկսեցին վերստին խոսել հակամարտության փոխզիջումային տարբերակի հնարավորությունների մասին: Հնչում են ամենատարբեր կարծիքներ: Երբ ապրիլյան պատերազմից անցել են հաշված ամիսներ, կողմերը դեռ չեն վերսկսել բանակցությունները, Հայաստանի կողմից զիջումների կամ փոխզիջումների պատրաստակամությունը որքանո՞վ է էական հակամարտության կարգավորման համար:
- Կարող եմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն աննկատ չի մնացել Ռուսաստանում: Այնտեղ, իհարկե, քիչ չէին հակասական կետերը: Այնուամենայնիվ, եթե հիշենք նրա հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որից հետո նա ժամանակին հրաժեշտ տվեց նախագահի աթոռին, այժմ նա ոչ մի նորություն չի ասել, որ դուրս եղած լինի նշված հոդվածի կոնցեպտուալ ասպեկտներից: ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի մասին բազմիցս նշել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին վերջինս, մասնավորապես, ասել էր վերջերս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում:
Այլ հարց է, որ զիջումները ոչ մի դեպքում չեն կարող լինել միակողմանի, քանի որ այս պարագայում դա միայն կբացի հակամարտող կողմերից մեկի ախորժակը: Մենք դա Ռուսաստանում լավ ենք հասկանում՝ մասնավորապես, հիմնվելով մեր 1990թթ. եւ 2000թթ. տխուր փորձի վրա: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը վերջին շրջանում լուրջ քայլեր է ձեռնարկում իր պաշտպանունակության բարձրացման համար: Նման քայլեր, որքանով ես եմ հասկանում, իրականացվում են նաեւ ԼՂ եւ ՀՀ Զինված ուժերում:
Այլ հարց է, որ վերջին 25 տարում Հայաստանի տնտեսության, պետական ինստիտուտների, ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաեւ սփյուռքի հետ հարաբերությունների բարելավման եւ զարգացման ուղղությամբ, մեղմ ասած, բավարար եւ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել: Այդ պարագայում չէին առաջանա այնպիսի ցավալի հարցեր, ինչպիսիք են չդադարող միգրացիան, բանակի ոչ բավարար վիճակը եւ այլն:
Այս իրավիճակը ձայնի իրավունք է տալիս նրանց, ովքեր, խոսելով փոխզիջումների մասին, իրականում գլուխ են խոնարհում ահագնացող թուլությանը եւ անգամ չեն բացառում միակողմանի զիջումներ: Ի դեպ, իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խոսում է «կոմպրոմիսի եւ խաղաղության» մասին, այնուամենայնիվ, չի հանդիսանում բացեիբաց պարտվողական տրամադրությունների կրող: Ամեն դեպքում, իր ելույթում նա հստակ նշեց, որ հաջորդ պատերազմի դեպքում «Ադրբեջանն ավելի շատ շրջաններ կկորցնի»:
- Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ, թե՞ ոչ: Մյուս կողմից, ունա՞կ է Մոսկվան ստեղծված իրավիճակում այնպիսի ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա, որպեսզի նրանք գնան կարգավորման:
- Այս հարցում ես այնքան էլ համաձայն չեմ Հայաստանի նախկին նախագահի հետ: Իհարկե, Ռուսաստանի դերակատարությունը մեծ է, սակայն դա էքսկլյուզիվ չէ: Մինսկի խմբի Մոսկվայի կոնտրագենտները հակամարտող կողմերի էլիտաների վրա ազդեցության տարբեր լծակների են տիրապետում: Արտաքին խաղացողների դերակատարությունը հետխորհրդային Կովկասում ընդլայնվել է, այդ թվում օբյեկտիվ պատճառներով՝ խորհրդային սերունդը հեռանում է, դաշտ են գալիս քաղաքական գործիչների եւ չինովնիկների նոր շերտեր, որոնք ունեն սկզբունքորեն այլ աշխարհայացք: Իհարկե, հետխորհրդային տարածքում կայունությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության առաջնահերթությունն է, սակայն որոշ դեպքեր եւ իրադարձություններ ցույց են տալիս, թե դրան հասնելը որքան բարդ է, եւ ինչ փոքր հնարավորությունների դաշտում ենք, երբեմն ստիպված լինում գործել:
Այս պատային իրավիճակում անհրաժեշտ է դիալոգ հակամարտության բոլոր կողմերի հետ: Հայ-ռուսական ռազմա-քաղաքական կոնտակտների ամրացումը խոսում է այն մասին, որ Մոսկվան ձգտում է ուժերի հավասարակշռության ռեգիոնում: Հենց այդ բալանսն էլ, բանակցային գործընթացի փաստացի կոլապսի եւ կողմերից մեկի կողմից Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված համաձայնությունների տորպեդահարման պայմաններում, կողմերին հետ է պահում զինված գործողությունների վերսկսումից:
- Որքանո՞վ է զորեղ արտաքին գործոնի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
- Արտաքին ազդեցությունը պետք չէ հաշվի չառնել, սակայն դժվար թե այն որոշիչ դեր ունի: Հիշեցնեմ, ապրիլյան ռազմական գործողություններից հետո, երբ որոշ փորձագետներ խոսեցին «Անդրկովկասյան Դեյտոնի» հնարավորության մասին, ինձ այդ գաղափարը իրականությունից շատ կտրված թվաց: Դեռ 2006 թ.-ին միջնորդները փաստացի հայտարարեցին, որ արդեն սպառել են առաջարկությունները, որոնք վերաբերում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» ձեւակերպումներին:
Այս տարի որոշ լրատվամիջոցներ ուռճացնում էին «Լավրովի պլանի» թեման, որն իբր թե ենթադրում էր որոշակի միակողմանի զիջումներ Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից: Կարծում եմ, որ նման տեղեկատվական արտահոսքերը, ով էլ դա իրականացնի, միանշանակ ուղղված են հայ-ռուսական հարաբերությունների սրմանը: Այդ առիթով Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձի հարցը քննարկվել է, սակայն այն պետք չէ դիտարկել կամ առանձնացնել մյուս հարցերից: Այս խնդիրը հակամարտության կոմպլեքս կարգավորման մաս է եւ այն չի կարող լուծվել առանց կարգավիճակի, փախստականների եւ այլ հարցերի լուծման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT