#ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց

Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ. Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղղարկվող ծանրոցը:

Ապօրինի շինարարությունն ավարտելու համար վարչական շրջանի պաշտոնյային 3000 դոլար կաշառք է տվել. ՊԵԿ բացահայտումը

Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ

Շատ արագ կիդենտիֆիկացնենք, որ 10 հոգի աշխատանքից ազատվել է, եւ նորաթուխ 10 անհատ ձեռնարկատեր է գրանցվել. Անանյան

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ. մի գործատու, ով ենթադրենք ունի 10 աշխատող, նրանց հորդորում է դառնալ անհատ ձեռնարկատեր:

2017-ի բյուջեի եկամուտների ցուցանիշի նկատմամբ ունենք 44 տոկոս աճ. ՊԵԿ նախագահ

Անանյանը հիշեցրեց վարչապետի այն հայտարարությունը, թե 2 տարում հնարավորություն ունենք հարկային եկամուտներն ավելացնել 30-40 տոկոսով:

Տոնական օրերին Սյունիքում ՀԴՄ կտրոնների թիվն աճել է 124 տոկոսով, շրջանառությունը՝ 97 տոկոսով. ՊԵԿ նախագահ

Մենք պարզել ենք, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած հատվածում ամբողջ հանրապետությունում տպված ՀԴՄ կտրոնների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 32 տոկոսով:

Եթե մարդը որոշել է, որ պետք է լինի պետական ծառայող, նա պետք է նաեւ դրա «անբարենպաստ» հետեւանքները գիտակցի. Անանյան

Երբ միջին վիճակագրական արժեքային համակարգը անձի մոտ դեռ ձեւավորված չէ կամ շատ հեռու է ձեւավորման առումով, եկամուտը կամ պարգեւավճարը որեւէ ձեւով չի կարող օգնել:

Ալեքսանյանին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որեւէ խոչընդոտ չկա. ՊԵԿ նախագահ

Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք եւ հնարավորություն չտանք, որ իրենք իրենց դիրքը չարաշահեն:

2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է աշխատանքից. Դավիթ Անանյան

Նրա խոսքով՝ հանրության շրջանում այդպիսի ընդգծված սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարությանը։

Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում եւ արդեն ունեն ԱԳՆ-ի տեսակետը. «Կարծում եմ, որ այս ամիս նշանակում կունենանք»:

2019 թվականին Հայաստան է ներմուծվել 189 հազար 18 ավտոմեքենա. ՊԵԿ նախագահ

2018-ին ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումից ստացված եկամուտները կազմել են 36 մլրդ 314 մլն 219 հազար դրամ, իսկ 2019-ին այն կազմել է 95 մլրդ 44 մլն 780 հազար դրամ:

2019 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի չափով եկամուտ. Անանյան

Նշենք, որ ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել շուրջ 56.4 մլրդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42.8 մլրդ-ը:

Առկա են ՊԵԿ նախկին նախագահների կողմից պետությանը հասցված խոշոր վնասի վերաբերյալ փաստական տվյալներ. Բաբաջանյան

Ձեռնմուխ ենք լինում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 2015-2018 թվականների ընթացքում շուրջ 100 միլիոն եվրոյի հասնող վարկային միջոցների և դրամաշնորհների մսխման դեպքերի հայտնաբերմանը:

Կառավարության աշխատողներից մեկը եկել, մեքենան կանգնեցրել է կառավարության դիմաց, ծխել ու սիգարետը շպրտել է. վարչապետ

Նա հայտարարեց, թե այսօր տեսել է, որ կառավարության աշխատողներից մեկը եկել, մեքենան կանգնեցրել է կառավարության դիմաց, ծխել ու սիգարետը շպրտել է:

ԿԳՄՍ նախարարությունն ու ՊԵԿ-ը առաջարկում են կրճատել իրենց սպասարկող ավտոմեքենաների թիվը

Բացի ԿԳՄՍՆ-ից՝ կառավարության նիստի օրակարգում ներառված է նաեւ ՊԵԿ-ի կողմից 20 ավտոմեքենա Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու հարցը:

Ովքեր փորձեն թաքցնել իրացման շրջանառությունը կոշտ արձագանք են ստանալու ՊԵԿ-ի կողմից. Մաշադյան

Եթե ՊԵԿ աշխատակիցը խանութում լինի՝ նրանից առաջ գնում կատարողին չտրամադրեն ՀԴՄ կտրոն, իսկ իրեն տրամադրեն, նա օրենսդրորեն խախտում արձանագրելու իրավական հիմքեր չունի:

Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը

ՊԵԿ-ը հորդորում է ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար:

Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Այսուհետ հնարավոր է ՀՀ ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով. ՊԵԿ

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով:

Ինչն է խանգարում աշխատել շուրջօրյա. ավտոներկրողները բողոքում են՝ Գյումրու մաքսատունը չի հասցնում սպասարկել (տեսանյութ)

Այնուհետ հետաքրքրվեց «հերթ նայողների», «հերթ փախցնողների» մասին՝ հանձնարարելով դժգոհություններին արձագանքել:

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելուց

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։

ՊԵԿ-ում տոնական օրերին սահմանվել է հերթապահություն. մաքսակետերում ուժեղացված հսկողություն կլինի

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ-ը հայտնաբերել է մոտ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և 10գ «մեթամֆետամին» թմրանյութ. հարուցվել է քրգործ

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ՀՀ ՊԵԿ-ի կողմից

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

ՀՀ ՊԵԿ-ի եւ Նիդերլանդների Թագավորության հարկային եւ մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է համագործակցության ծրագիր

Համագործակցության ծրագիրը լինելու է շարունակական՝ կախված կողմերի համար առաջնահերթություններ ներկայացնող խնդիրներից:

Բաղրամյան համայնքի ղեկավարը համայնքին պատճառել է շուրջ 62 միլիոն դրամի վնաս. ՊԵԿ

Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Դավիթ Անանյանը կարևորել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղեկությունների փոխանակման գործընթացում ՀՀ ՊԵԿ դերակատարությունն ու պատրաստակամությունը:

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Հայաստանի հետ ձևավորվել է հաջող համագործակցություն, և ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են Կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը:

Գյումրու մաքսատունը աշխատում է շատ օպերատիվ. Հովհաննիսյան

ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ այնտեղ հսկողությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով՝ մաքսային ղեկավար անձնակազմի եւ ՊԵԿ ստորաբաժանումների, նաեւ իրավապահ համակարգի կողմից։

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ. Հովհաննիսյան

151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգության դեպքերով: 36 գործ վերաբերում է կանխամտածված սնանկության դեպքերին:

Շոուբիզնեսի մի քանի ներկայացուցիչների՝ հայտարարագրեր չներկայացնելու փաստով քրեական գործեր են հարուցվել. ՊԵԿ փոխնախագահ

Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ներկայացրել են հայտարարագրեր եւ կատարել են հարկային պարտավորությունները, կան նաեւ այնպիսիք, ովքեր չեն կատարել եւ այդ փաստով քրեական գործեր են հարուցվել։

Ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն. ՊԵԿ փոխնախագահ

Եթե կան այլ տնտեսվարողներ, ովքեր ունեն բազմաթիվ բիզնեսներ, եւ դրանք խոշոր հարկ վճարող են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում:

Հոկտեմբեր-նոյեմբերին ՊԵԿ-ը պետական բյուջե է հավաքագրել 289 մլրդ դրամ, որից 51.4 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին

Այսինքն այդ 2 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարը գերազանցել է 24.57 տոկոսով:

ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթում արագ ավարտել ձեւակերպումները, մեքենաները հանել մաքսային հսկողության տարածքից

Տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը:

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Հիշյալ քրեական գործով հետագա նախաքննությունը 2019թ. դեկտեմբերի 7-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տալ, թե չտալ. ՊԵԿ նախագահ

Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն իրավունք ունի գոյություն ունենալ, այլեւ ինչ-որ չափով լեգիտիմ է:

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

ՊԵԿ նախագահը նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու:

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

Միջազգային չափորոշիչների համապատասխան սերտիֆիկացման համակարգի ներդրման գաղափարը հավանության է արժանացել առցանց խաղատների ներկայացուցիչների կողմից:

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՊԵԿ պաշտոնատար անձանց ձերբակալությունից

ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան:

Ալաշկերտի համայնքապետ է վերընտրվել ՊԵԿ փոխնախագահի հայրը

Կարեն Հովհաննիսյանը ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է:

ՊԵԿ-ն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել

Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների մաքսազերծման դեպքում հաշվի է առնվելու նաև շարժիչի աշխատանքային ծավալը։

Աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի ներմուծել եւ Հայաստանում փոխարինել ղեկային համակարգը

Վարչապետը հորդորեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը, ու այլեւս նոր նախաձեռնություն չբերել. «Արագ է պետք անել»:

Բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Անանյանի խոսքով՝ եթե ՀԿ-ի միջոցները հանրային աղբյուրներից չեն, նրանք պետք է հրապարակեն իրենց ծրագրերը՝ առանց մատնանշելու այդ միջոցների աղբյուրները:

Գյումրիի ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա մենաշնորհ. հայտարարություն

Կոմիտեն հայտնում է նաեւ, որ աշխատակիցների քանակի եւ ձեւակերպվող ավտոմեքենաների քանակի մասին պնդումները եւս կեղծ են։

Երկաթուղով տեղափոխվող տրանսպորտային միջոցները կմաքսազերծվեն Երեւանում. ՊԵԿ հայտարարությունը

2019թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։

Ավտոներկրողները բողոքում են Գյումրու ավտոմաքսատանն իրականացվող բեռնաթափումից. ՊԵԿ-ը՝ հակադարձում

- Իմ տպավորությունն այնպիսին է, որ այո: Այն պայմանավորվածության եկանք, որ բոլորս մինչեւ տարվա վերջ իրար օգնելով այս աննախադեպ քանակների տակից պետք է փորձենք պատվով դուրս գալ:

Ռուսական օղիները Հայաստանում կեղծվել են. կեղծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում

Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:

ՊԵԿ-ի պարզաբանումը հարկային մարմիններում զենք կրելու հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ

Ելնելով վերոգրյալից, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային և մաքսային ծառայությունները ներառող մարմին է՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել միասնական ակտով:

Բոլոր բենզալցակայաններում էլ ժամանակ առ ժամանակ խախտումներ հայտնաբերվում են. Կոտոլյան

Չնայած գինը մեր ոլորտը չի, սակայն, քանի որ մեզ հետաքրքիր է, երբ ինչ-որ խախտումներ ենք նկատում ուղղորդում ենք համապատասխան կառույցներին:

ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

Որոշում է կայացվել նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում:

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. Երևանը, կմաքսազերծվեն Երևանում:

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Այս հնարավորությունից օգտվելով հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի և հասկանալի հարկային միջավայրում. ֆինանսների նախարարի տեղակալ

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ

ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք եւ զինամթերք:

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին:

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ Վրաստանի Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ:

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

Ժամանակակից աշխարհում բանկային քարտերը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները:

ՊԵԿ աշխատակիցներն ազատվել են սեփական դիմումի համաձայն. ՊԵԿ-ի պարզաբանումը

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլի հրապարակման հետ, ըստ որի՝ գաղտնալսել են ՊԵԿ երկու աշխատակիցների եւ հեռացրել աշխատանքից:

2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ՝ անվտանգ անգամ երեխաների կողմից կուլ տալու դեպքում (տեսանյութ)

Ի դեպ, փակցված դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ և առանց վնասելու պոկել:

ՊԵԿ ծառայողական ավտոմեքենաները կառույցի դիմաց կայանված են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ (լուսանկար)

Նշենք, որ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման 80-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում տեղակայելը առաջացնում է տուգանք՝ 5 հազար դրամի չափով:

Գերազանցել եմ արագությունը․ ՊԵԿ փոխնախագահը ՃՈ աշխատակցի կողմից տուգանվել է 10 հազար դրամ

«Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ներսիսյանը։

ՊԵԿ-ն ունի ծրագրային ցուցանիշները կատարելու և գերակատարելու պոտենցիալ. Դավիթ Անանյան

Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը չի հետազոտում, թե ինչու են այս կամ այն ընկերության հարկերը նվազում: «Ես չգիտեմ՝ ինչու են նվազել «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանդ տոբակո». հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն վճարել էր 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամ հարկ: Այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերն աճել են շուրջ 7 մլրդ 796 մլն 733 հազար դրամով կամ 23.77 տոկոսով:

ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը

«Մարտիրոսյանը կաշխատի ներքին անվտանգության վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ»,- ասաց Մկրտչյանը:

Վարչապետը ՊԵԿ նախագահին հրահանգել է դրոշի նկատմամբ վերաբերմունքի պատճառով ազատված աշխատակցին նորից հետ ընդունել

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պարգեւավճարը նվազել է՝ 2 մլն դրամից դառնալով 1.5 մլն

Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ն ունի 750 աշխատակից, որոնցից համեմատաբար բարձր են վարձատրվում վարչությունների պետերը։ Տեսուչները ստանում են 150 հազար դրամ։

Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ եւ դեռեւս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Գործող օրենսդրության շրջանակներում, սակայն, ՊԵԿ-ը իրազեկում է նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաեւ տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին:

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

Հյուսիսային մաքսատուն վարչությունը Գյումրիում կաշխատի առանց հանգստյան օրերի:

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունների տեղափոխումը Գյումրի կազմակերպվելու է փուլ առ փուլ:

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին քննարկվում են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։

Հարկեր հավաքելն այլեւս չի իրականացվում բիզնեսի «կաշին քերթելու» միջոցով. Արտակ Մանուկյան

Ներկայումս խաղի կանոնները փոփոխվել են. քաղաքական կամք կա եւ ստվերային այդ նույն շրջանառությունը ներկայումս նկատվում ու հարկվում է:

Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

Հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիանի կամ այլ մաքսատանը:

Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը. Մ. Առաքելյան

Սրա ապացույցն է հեղափոխությունից հետո հարկային մուտքերի զգալի աճը, որը բացառապես հեղափոխության արժեքների արդյունք է:

Երգիչներից մեկի եկամուտներ թաքցնելու դեպքով քրգործ է հարուցվել, մեկինն էլ կարող է հարուցվել. Անանյան

Հիշեցնենք, որ Անանյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ ՊԵԿ-ը գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները:

ՀԴՄ կտրոնների մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկային տեսչության պետը պաշտոնանկ է արվել

«Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետեւ կարծել ենք, որ նա էլ իր հերթին թերացել է իր ծառայությունը կատարելիս»,- ասաց Անանյանը։

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

«ՊԵԿ նախագահն ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները»,- նշեց Անանյանը:

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ:

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Մենք ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել, Երեւանը բեռնաթափել։ Ավտոմաքսատունը Գյումրի տանելը զուտ քմահաճույք չէ, սա համապարփակ ծրագրի մի մասն է:

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

2019-ի ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տպվել է 85 մլն 490 հազար 795 կտրոն ավելի կամ 37.7 տոկոսով ավելի:

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

2018 թվականի ինն ամսվա կատարողականը եղել է 887.7 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 191.5 մլրդ դրամով ավելի կամ 21.6 տոկոս:

Գագիկ Խաչատրյանը մի քանի օր ԲԿ-ում հետազոտվելուց հետո երեկ տեղափոխվել է ՔԿՀ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, կալանավոր Գագիկ Խաչատրյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մի քանի օր հետազոտվելուց հետո երեկ երեկոյան տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, կալանավոր Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար:

2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. ՊԵԿ

2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է տպվել շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն:

Բացթողում է տեղի ունեցել երկուստեք. ՊԵԿ-ն արձագանքել է Շիրակի թեմի առաջնորդի բարձրացրած խնդրին

Շիրակի թեմի առաջնորդ իմ կողմից շատ հարգված Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խոսել եմ ու ձեռք բերել լիարժեք ընկալում ֆեյսբուքում իր կողմից բարձրացված հարցի առնչությամբ:

ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Շիրակի թեմի առաջնորդի գրառմամբ բարձրացված խնդիրը

Բանն այն է, որ եկեղեցին տնօրեն չի ունենում, Շիրակի թեմն ունի առաջնորդ, այլ ոչ տնօրեն, նաեւ արդեն 31 տարի է՝ Գեւորգ Աջապահյանի ավազանի անունը փոխված է եւ նա Միքայել Աջապահյանն է:

Գյումրիում հիմնվող Հյուսիսային ավտոմաքսատան բացումը հետաձգվում է

Դավիթ Անանյանը կապալառու շինկազմակերպություններին հորդորել է անցնել շուրջօրյա ռեժիմի, ավելացնել նաև աշխատուժը և ավտոմաքսատան շահագործման նոր ժամկետ սահմանել հոկտեմբերի 18-ը:

Նամակ ՊԵԿ-ից. «փնտրում են «Շիրակի թեմի տնօրենին»

Նամակը հարուցել է հոգեւորականների ու քաղաքացիների եւ զարմանքը, եւ զայրույթը:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված գործի մասին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված գործի մասին

Շուրջ 5 մլրդ դրամ. հիփոթեքային վարկի սպասարկման համար վերադարձված եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են. ՊԵԿ

2019 թվականի 9 ամիսների ընթացքում վերադարձվել է շուրջ 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով:

Հարկավոր է ժամանակին հարկերը վճարել ու վերջ․ Գրիշա Աղախանյանը հայտարարագրել է իր եկամուտները

Կարեւոր չէ՝ դու շատ եկամուտ ունես, թե քիչ. ամեն մեկն այդ գումարը մուծում է իր եկամտին ու իր աշխատածին համապատասխան:

ՊԵԿ-ի շնագիտական բաժինը ՌԴ-ում կինոլոգիական կենտրոնների մրցույթին երկրորդ տեղն է զբաղեցրել

Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի եւ բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան. ՊԵԿ

ՊԵԿ ՔՎ-ում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան:

ՊԵԿ-ը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ. հարուցվել է քրգործ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը:

ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ:

Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ի պարզաբանումը

Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից եւ շարժիչի աշխատանքային ծավալից:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով. ՊԵԿ

2019 թվականին հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով։

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը Բագրատյանի ելույթից հետո կատակեց, թե՝ «Պարոն Բագրատյան ջան, ձեր ելույթի հատկապես առաջին մասից հետո «Իմ քայլ»-ի պատգամավորները կարող են էլ ելույթ չունենալ»։

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու պետությանը:

Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահի հրամանագրով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:

Նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը

Նոր դեբետային գումարներն արդեն Հարկային օրենսգրքով սահմանված կարգով եռամսյակային պարբերականությամբ հարկ վճարողի դիմումի վրա հետ է վերադարձվում հարկ վճարողին։

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ:

Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք. վարչապետը կատակեց

«Իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն եղել է, արել ենք»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը, ինչն ավելի զվարճացրեց վարչապետին: Վարչապետը դարձյալ կատակեց՝ ասելով. «Ասում է՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը»:

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը. ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել:

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս (տեսանյութ)

Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում:

ՊԵԿ-ը նորից հորդորում է մաքսային ձևակերպում ստացած մեքենաների սեփականատերերին դուրս բերել դրանք մաքսատան տարածքից

Այստեղ կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապում մեքենաները դուրս բերել:

Վերին Լարսի անցակետն այսօր`ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն, փակ է լինելու

ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով:

Քաղշինկոմիտեի նախկին աշխատակիցը կեղծ լիցենզիա է պատրաստել եւ շինարարական ընկերությանը տրամադրել

Նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել եւ տրամադրվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա եւ ներդիր:

Նոր գրանցված 65 հազար աշխատողն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ. Փաշինյան

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ:

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը. վարչապետ

«Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը կարեւոր իրադարձություն է»,- նշեց վարչապետը:

Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները

Նունե Խուրշուդյանը լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրեց անվանումը, ապա կտրուկ հայտնեց, որ զբաղված է եւ ոչ մի հարցի չի կարող պատասխանել:

Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինը վստահեցնում է՝ ՊԵԿ-ից նամակ չեն ստացել, ունեն ՍՊԸ եւ կանոնավոր վճարել են հարկերը

Ես եւ Լիլիթը վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ ենք լինում՝ հաշված օրեր: Քանի որ Լիլիթը համերգներ ունի աշխարհի ավելի քան 70 քաղաքներում եւ ֆիզիկապես չի կարող այստեղ ներկա գտնվել:

Եթե ՊԵԿ-ից նամակ ստանամ, սիրով կընթերցեմ, կգնամ ու կզրուցեմ այդ հարցի շուրջ. Սոնա Շահգելդյան

Հասցես փոխել եմ, գուցե մայրիկի՞ս են տվել, դեռ տեղյակ չեմ:

Պահանջում են ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն. վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Թաթա, Անդրե, Իվետա, Լիլիթ Հովհաննիսյան. հայտնի են հարկեր չվճարած եւ ՊԵԿ-ից գրություն ստացած 9 աստղերի անունները

Նրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Նոր բացահայտում ՊԵԿ-ում. աշխատակիցները խոշոր չափի կաշառք են ստացել. ԱԱԾ (տեսանյութ)

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

ՊԵԿ-ը գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի հետաքննիչներին, ովքեր էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքերում. Դավիթ Անանյան

Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն չենք տուգանի:

Չարենցը դեռ նամակ չի ստացել ՊԵԿ-ից. եկամուտները կհայտարարագրի մեխանիզմը հասկանալուց հետո

Իմ շրջապատում բոլորն էլ շատ առողջ են վերաբերում այս մոտեցմանը, այլ տարբերակ չի էլ կարող քննարկվել:

Դավիթ Անանյանը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության կոմիտեի 64-րդ նիստին

Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ-ն առաջարկում է հանել հիմնադրամների կողմից հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու պահանջը

Իսկ մինչեւ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները կշարունակեն հրապարակվել «Azdarar.am» կայքում:

ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:

ՊԵԿ-ն առաջարկում է բոլոր ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել

Առկա է նաեւ տարընթերցում, արդյո՞ք հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ միայն ստացված հանրային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի, թե կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ:

Ես ապշած եմ դատաքննության ընթացքից, ինձ թվում էր դատարաններն արդեն ավելի լավ պետք է աշխատեն. Գ. Խաչատրյանի պաշտպան

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը

Նման որոշում հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը

Նման որոշում կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանը դատարանում է. քննվում է նրան կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը

Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

ԱԱԾ-ին Գագիկ Խաչատրյանի գործով ՊԵԿ-ից փաստաթղթեր են փոխանցվել. Դավիթ Անանյան

«Չեմ ասի ձեզ, հիմա ես հո չե՞մ ասելու՝ ինչպիսի տվյալներ են մեզանից պահանջել, դա նախաքննության գաղտնիության սկզբունք է»։

Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մեր տեղեկություններով, երեկ Գագիկ Խաչատրյանը մեղադրանքի առաջադրումից հետո կրկին հարցաքննվել է:

Իվետա Մուկուչյանը թեեւ գրանցված է որպես անհատ ձեռներեց, սակայն տարվա կեսը Հայաստանում չի լինում

Երգչուհին բազմաթիվ բարեգործական միջոցառումների է մասնակցում եւ իր հիմնական գործունեությունը Հայաստանից դուրս է ծավալում:

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. 800 միլիոն դրամ է վերականգնվել

Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հարցաքննվել է ԱԱԾ-ում. Արթուր Վանեցյան

ՀԺ-ի հարցին ի պատասխան Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ի գործը կապ չունի ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ, բայց հավանական համարեց դրանց միացվելը:

Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը 30-ից ավելի գյումրեցիներ կկարողանան աշխատել

Կանխատեսում ենք, որ մի 20-25 հոգի կգործուղենք Երեւանից, 30-35 մարդ այստեղ Գյումրիից կլինեն, ովքեր դասընթացների արդյունքում աշխատանքի հրավեր կստանան

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

«Հաջորդ տարվանից վերապրոֆիլավորելու ենք մաքսատունը նաեւ ընդհանուր բիզնեսի աշխատանքներն այնտեղ կազմակերպելու համար»,- հավելեց Դավիթ Անանյանը

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

Ամենախոշոր տուգանքի ենթարկվել է «Նազարեթ սպորտ» ընկերությունը՝ ավելի քան 15 մլն դրամ:

Քննարկվել են էլեկտրոնային առեւտրի հարկման խնդիրները. ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է իրականացրել

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առեւտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս:

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Հիմա էլ է գրանցված, բայց այս ընթացքում հարսանիքի ու այլ միջոցառումների չի մասնակցել:

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

ՀՀ քաղաքացի Վ.Մ.-ն խնդրանք-պահանջով դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, որպեսզի ունենա իր բաժինը Հայաստանում զբոսաշրջության աճից ու զբոսաշրջիկների ծախսած գումարից:

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Նախագծի իրագործան արդյունքում աշխատանքի հնարավորություն կստանան տարածաշրջանի բնակիչները: Այդ նպատակով ՊԵԿ-ը նախատեսում է երկամսյա դասընթացներ կազմակերպել մասնագետներ պատրաստելու համար:

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Դավիթ Անանյանն արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 9 ընկերությունների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում աճել են

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 4 մլրդ 839 մլն 848 հազար դրամ հարկ: Այսինքն «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերն աճել են 2 մլրդ 761 մլն 730 հազար դրամով կամ 57 տոկոսով:

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ լրատվական ծառայությունը:

ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը. Դավիթ Անանյանն անդրադարձել է այս մեղադրանքին

Վերջերս, հրաժարականս պահանջող հերթական գրչակներից մեկը, որպես իր պահանջի հիմնավորում նշել էր, որ ․․․ «ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը»։

ՊԵԿ աշխատակիցները քաղաքացու ավտոմեքենայի գազի բալոնի մեջ հայտնաբերել են 57 հատ բջջային հեռախոս

Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:

Պատգամավորը խորհուրդ է տալիս արտերկրից մեքենաները ներկրել ու մաքսազերծել մինչեւ դեկտեմբերի 31-ը

Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա։

Մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ․ ՊԵԿ

Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:

Իրանի քաղաքացին մետաղական դետալների մեջ փորձել է 2․6կգ ափիոն ներկրել Հայաստան․ փորձը կանխվել է

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: ԻՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ազատականացման գործընթաց է եղել, սակայն բիզնեսը չի արձագանքել. ՊԵԿ նախագահ

«ՊԵԿ-ը խոչընդոտներ չի ստեղծել, եթե այդպիսի հայտարարություններ կան, կուզեմ, որ փաստեր ներկայացվեն, այլապես մենք դա կհամարենք պարզ ու պրիմիտիվ հերյուրանք»,- ասաց նա:

Գործառութային առումով խոշոր թերություններ չկան. ՊԵԿ նախագահը՝ Բագրատաշենի մաքսատան մասին

Անանյանը նշեց, որ այցը նախաձեռնել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ այն կրել է ճանաչողական նշանակություն:

Նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են. Դավիթ Անանյան

Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ եւ դրանց շրջանականում հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն:

Հայաստանն ու Վրաստանը հարկերի հավաքման ոլորտում փոխանակվել են փորձով

Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել  է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին:

Շուրջ 218 մլն դրամ. ապահովագրական մի շարք ընկերություններ մինչեւ ՊԵԿ-ի ստուգումները ճշգրտել են հաշվետվությունները

Ապահովագրական մի շարք ընկերություններ մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելն  ինքնուրույն հաշվարկել և ՊԵԿ են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ:

Այս տարվա 6 ամսում մոտ 70 հազար ավտոմեքենա է ներմուծվել․ ՊԵԿ-ն իր աշխատանքում փոփոխություններ է կատարել

Ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ։

Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է թմրամիջոցների անօրինական տեղափոխման դեմ պայքարը:

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ՊՎԾ-ից եւ ՊԵԿ-ից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. Սոցապ ծառայության պետը մանրամասնում է վերջին ազատումների պատճառները

Այսինքն, պետական բյուջեից կատարվել է ծախս եւ գրեթե 1,5 տարի չի ծառայել իր նպատակին:

ՀԴՄ-ները քիչ են. տրամադրվելու են միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ գործող հարկ վճարողներին. ՊԵԿ

Հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Կար թիմային ոգի, կար այն առաքելության գիտակցումը, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություներ եւ յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր էինք անել այդ փոփոխություներն:

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ-ի բացահայտումը

Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

ՊԵԿ 2 վարչություններն Արցախում մասնակցել են «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառմանը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաև Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

Օրենք թող մշակեն, նոր փող ուզեն. Ջուսը՝ ՊԵԿ-ին

Երգչուհի Ջուսը թերահավատորեն է մոտենում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ ՊԵԿ-ի գաղափարին:

Գրանցվելու եմ ու սկսեմ հարկեր վճարել. շոու բիզնեսի 20-ից ավելի ներկայացուցիչներ հայտարարագրել են իրենց եկամուտները

Քյասիբ երկրում չեն կարող մեծ հարկեր դնել, պետք է տրամաբանական թիվ դնեն, որ մարդիկ մուծեն եւ ոչ մի դեպքում խուսափելու եզրեր ման չգան:

Հուլիսի 12-ից կգործի ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնի նոր անվճար հեռախոսահամարը

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոստային ծանրոց է եղել. ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

Փոստային ծանրոցում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված բեռում հայտնաբերվել է թմրանյութ:

Վճարում եմ հարկերը, ես ուզում եմ ապրել օրենքով երկրում. դերասան Ռաֆայել Երանոսյան

Երանոսյանը, որը հանդես է գալիս ստենդ-ափ ներկայացումներով, աշխատում է որպես հանդիսավար, մասնակցում է հեռուստանախագծերի, ընդգծում է, որ ցանկանում է ապրել օրենքով երկրում:

Սպիտակցի Հայկոն չի խուսափում հարկերից. նույնպես հաշվառվել է որպես հարկատու

Հարցին, թե որքան ժամանակ է, երգչի մենեջերը պատասխանեց՝ մի քանի ամիս է:

«Առինջ մոլ»-ում եւ «Սպայկայում» ստուգումները շարունակվում են. Դավիթ Անանյան

«Այո, քրեական գործ կա հարուցված եւ այդ գործը դեռ ընթանում է: Երբ կավարտվեն ստուգումները, բնականաբար, մենք հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Անանյանը:

Ցանկացած եռամսյակի երկրորդ ամիսը ամենապասիվ ամիսն է եկամուտների համար. ՊԵԿ նախագահ

Անանյանն ասաց, որ չգրանցված աշխատողները հիմնականում մանր ու միջին բիզնեսում են, իսկ խոշոր բիզնեսում քիչ են պատահում չգրանցված մարդիկ:

Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիսից. Դավիթ Անանյան

Այսօրվա շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ: Կապ չունի, թե կոնկրետ արվեստի որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում:

Վարչապետի հայտարարած 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որեւէ մտավախություն չենք տեսնում. Անանյան

Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով:

2019թ. առաջին կիսամյակում տպվել է 196 մլն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 մլրդ դրամ շրջանառություն. Անանյան

Ավել է տպվել 56 մլն 409 հազար հատ ՀԴՄ կտրոն, որով ապահովվել է 145 մլրդ 950 մլն դրամ հարկվող շրջանառություն:

2019-ի առաջին կիսամյակում՝ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 136.6 մլրդ-ով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել

«Այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 24.7 տոկոս աճ կամ 136 մլրդ 600 մլն-ով ավելի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան

Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։

Հայաստանի մաքսային ծառայությունը միաձայն վերընտրվել է աուդիտի կոմիտեի անդամ. նստաշրջան Բրյուսելում

Համաշխարհային մաքսային կազմակերպության հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա 2020թ. հունիսին Բրյուսելում:

ՊԵԿ-ը, ԴԱՀԿ-ն, Հարկայինը, Արդշինբանկը, նոտարը, դատավորները՝ հանուն Գագիկ Խաչատրյանի օֆշորի

Խանջյան 29-ի բնակիչը, ներկայացնելով ահռելի քանակությամբ փաստաթղթեր, մեր զրույցում պատմեց, թե ինչպես է իրականացվել վերոնշյալ գործարքը։

Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման համապարփակ կենտրոն. Անանյան

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այդ կենտրոններից յուրաքանչյուրը հիմնելու համար, նախնական հաշվարկով, կտրամադրվի 19-21 մլն դրամ՝ վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին:

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ դեղորայք. ՊԵԿ

Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք. ՊԵԿ

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է. հայ և ռուս մաքսային ծառայողները ուսումնավարժություն են անցկացրել

Համագործակցության առանցքում թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարն է:

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ. ՊԵԿ

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Կոմիտեն հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Ինչպե՞ս իրականացնել ստվերային տնտեսության դեմ պայքարի ՊԵԿ ռազմավարությունը. քննարկում

ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր:

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին:

Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը

Այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Հիշեցնենք, որ մինչ այս Բադասյանը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

ՀՀ-ում տնտեսվարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դեպի լավն է փոխվել. ՊԵԿ-ը հարցում է անցկացրել

Հարցվածների 77%-ը կողմ է գործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ:

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

Նախնական համաձայնությամբ հաջորդ տարի միջոցառումը կանցկացվի Հայաստանում։

ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ–ում հարկերից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը. ՊԵԿ

Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների եւ վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը:

Գյումրիում ՊԵԿ գլխավոր տեսուչը խոշոր չափերով կաշառք է պահանջել ու ստացել

Անօրինական գործունեությունը չարձանագրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ:

Հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի և Գոգավանի անցումային կետերով. ՊԵԿ-ի հորդորը

Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում:

ՊԵԿ գլխավոր տեսուչը հարկայինում չգրանցվածներից 6 տարի գումար է վերցրել՝ չարձանագրելու համար (տեսանյութ)

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան