«Ժամանակավոր լուծում չենք ուզում»․ ՊՆ նախկին շենքի բնակիչները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այսօր ևս ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք նշել են, որ իրենց պահանջը չի փոխվել և ակնկալում են, որ թեկուզ ժամանակավոր, բայց վերադառնան շենք։

«Ես մեկ-երկու օր առաջ եղել եմ բնակարանում, ամեն ինչ գտնվում էր տակնուվրա արված, ջարդած վիճակում։ Հանրակացարանում բանալիներ են բաժանվել, թող նախ մեզ ցուցակ տան, թե ում են բաժանել բանալի, այնտեղ եղել է 127 բնակարան, թող մեզ ասեն՝ ինչ առաջնահերթությամբ են բաժանվել բանալիները։ Ե՛վ 8 հոգանոց ընտանիքին է բաժանվել 17 քառ մետր տարածք, և՛ մեկ հոգանոց ընտանիքին։ Եթե իրենք 30 մարդու բնակարանի հարց են լուծել, թող դա էլ ասեն, որ մենք իմանանք՝ 30 հոգու հարց ենք լուծել մեր պայքարի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։

Ըստ նրանց՝ իրենց բարձրացրած հարցերը փոխանցելու են Կառավարության ներկայացուցիչներին․ «Այս հարցը սոցապնախարարության տիրույթում գտնվող հարց է, բայց այս հարցին առնչվում է ոստիկանությունը։ Այս օրերի մեր փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը գալիս ասում է, որ իքս մարդուն բնակարան է տրվել, հաջորդ օրը գալու են ասեն՝ իրավիճակ է փոխվել, դո՛ւրս արի, մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունելու»:

Հիշեցնենք՝ ՊՆ նախկին շենքի բնակիչները Կառավարության դիմաց էին նաև մարտի 2-ին։ Նրանք բողոք-ակցիայի ժամանակ պահանջել էին լուծում տալ իրենց հարցին: Ըստ քաղաքացիների՝ իրենց պահանջն այն է, որ նորից հնարավորություն տան բնակվել ՊՆ նախկին շենքում, մինչև կորոշվի, թե այդ շենքն ազատելուց հետո որտեղ են տեղափոխվելու ապրելու համար։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրակցվել են Պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ԱՏԳ կենտրոն կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարությունը սկսելու նպատակով:

Նշված շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո։ Ավելին՝ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար աշխատանքներ է իրականացրել՝ ապօրինի զբաղեցված տարածքն ազատելու համար: 2022 թվականի տարեվերջից արդեն նշված տարածքում բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ-ն անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին: Որոշ ժամանակ առաջ ոստիկանությունը գործողություն էր կատարել և ազատել տարածքը բնակվողներից: Այդ օրվանից նրանք նստացույց են հայտարարել և գիշերում են վրաններում:

Տպել
1426 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը