Ինչպես է գործել «Նոր զովք»-ի կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հարկերը թաքցնելու համակարգը. ՊԵԿ-ը մանրամասնում է

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է՝ ինչպես են գործել «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու համակարգերը:

Նշվում է, որ պակաս վճարված հարկերի գումարը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվհետախուզության  վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքինառևտրային ծրագրերին, մասնավորապես «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։ Նույն տեղեկությունների համաձայն՝«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-նկիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Արդյունքում, ընկերությունը թաքցրել է  իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկելև պետական բյուջե չի վճարել  առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվհետախուզության վարչության, ինչպես նաև  Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Այսպես,  2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են տարբեր տեսակի ապրանքների 35 հսկիչ գնումներ՝ ծածկագրված եղանակով։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կատարված 8 հսկիչ գնման ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3 դեպքում՝ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։

Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:

   «ՆՈՐ ԶՈՎՔ»  ՍՊԸ-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ն՝  Երևանի Բաղրամյան պողոտայի 31ա 23 հասցեում գտնվող գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերություննիր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, սակայն ընկերության հիմնադիր և իրական շահառու Վ․ Ս․-ն և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարանչունի: Օպերատիվհետախուզական միջոցառումների շրջանակներում տարբեր բնագավառներում, այդ թվում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներիև օպերատիվ տվյալների միաժամանակյա կիրառման արդյունքում պարզվել է, որ ընկերության տեղեկատվության սերվերը կարող էր գտնվել առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում, նշված երկու հասցեների միջև ինտերնետային հասանելիության կապը ապահովված էր առանց որևէ ինտերնետ պրովայդերի մասնակցության՝ կիրառելով այսպես կոչվող «Dark Fiber» ուղիները՝ նպատակ ունենալով քողարկել և վերահսկողությունից դուրս պահելսերվերի հասցեն։ Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված և հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը,գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն ի դեպ,«Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն։ Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝արկղերով և ալյուրի պարկերովքողարկված,հայտնաբերվել է փակ դուռ, որից ներսգտնվել է տվյալների շտեմարանը:

Միջոցառումների շրջանակներում հետազոտվել է տվյալների շտեմարանը:Արդյունքում պարզվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերություննառևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին, մասնավորապես՝2022 թ-ի հոկտեմբերի 19-ին ժամը 15։24-ինօպերլիազորները ծածկագրված եղանակով՝  Խորենացի փողոցի  33/7 հասցեում գործող՝ «Զովք» սուպերմարկետից կատարել են հսկիչ գնում: Գնվել էպանիր, հում ապխտած երշիկ, ֆիլե, լավաշ, պոլիէթիլենային տոպրակ, հալած պանիր, գազավորված ջուր, կաթնային շոկոլադ: Տվյալ կտրոնի տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ ոչ ամբողջությամբ, արդյունքում նշված գնման համար վճարված շուրջ  7 հզ 133 դրամի գումարից հարկային մարմին ուղարկվել է 6. 060 դրամ գումարը: Իսկ տարբերությւոնը 1080 դրամի գումարը չի ուղարկվել, այլ պահպանվել է «ՆՈՐ Զովք» ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում:Եվ սա ընդամենն այս մեկ դեպքով:

Միաժամանակ, վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝2019-2023թ․թ․-ի վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Արդյունքում,ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում՝ 2019թ․-ից մինչև 2023թ․-ի հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամիհարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել  է շուրջ 4․1 մլրդ դրամ։ Ներկայումս, միջոցառուներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին: 

Արդյունքում ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում էր ներկայացվել ընկերության սեփականատիրոջ, տնօրենի, գլխավոր հաշվապահի և օժանդակող այլ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ:

ՔԿ-ի՝ այսօր հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Նոր Զովք»-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են:

Տպել
887 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին