ՊԵԿ պաշտոնյաները կաշառք են վերցրել, ապա օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, 2022 թ. սկզբին տեղեկանալով, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը կարող են առաջադրվել շուրջ 126 միլիոն ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ, իր մտերիմ, նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ ձեռք է բերել հիշյալ ՍՊԸ ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ համաձայնություն՝ ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելուն նպաստելու դիմաց:

Հիշյալ պաշտոնատար անձինք նախ մտադրվել են նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից էականորեն զեղչված արժեքով ստանալ երկու բնակարանի գնման իրավունք՝ դրանք հետագայում վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու նպատակով, իսկ կաշառքի մյուս մասը որոշել են ստանալ գումարի տեսքով: Ա. Ա.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նշված ՍՊԸ-ի համասեփականատեր Ն. Մ.-ի հետ, վերջինիս հետ հանդիպման ընթացքում նրան ներկայացրել է ընկերության կողմից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը նվազեցնելու դիմաց 2 միլիեն 443 հազար 850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, ինչպես նաև բազմաբնակարան շենքում զեղչված գնով երկու բնակարանի գնման իրավունք տրամադրելու՝ իր և Հ. Մ.-ի պահանջը:

Ընդունելով առաջարկը՝ Ն. Մ.-ն  Ա. Ա.-ին և Հ. Մ.-ին Երևան քաղաքի Հ. Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան՝ տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափերի՝ 2 միլիոն 297 հազար 997 ՀՀ դրամ կաշառք:

Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, ՍՊԸ-ի համասեփականատերը Ա. Ա.-ին է փոխանցել կաշառքի մյուս մասը՝ 2 միլիոն 443 հազար 850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը, որը վերջինս 2022 թվականի մարտի 21-ին տվել է Հ. Մ.-ին:

Այնուհետև, Հ. Մ.-ն ու Ա. Ա.-ն, նախնական համաձայնությամբ, որպես կաշառք զեղչված արժեքով ձեռք բերված բնակարանների իրական ծագումը թաքցնելու նպատակով, օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ բնակարանների գնման իրավունքները գրանցել են այլ անձանց՝ Ա. Ա.-ի և Հ. Մ.-ի երկու մտերիմների անուններով: Արդյունքում 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերով նշված երկու բնակարանները հաշվառվել են հիշյալ անձանց անուններով:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՊԵԿ երկու պաշտոնյաներին և ՍՊ ընկերության երկու համասեփականատերերին:

ՊԵԿ պաշտոնյաներ Հ. Մ.-ին ու Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացումը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը): Եվս երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշյալ 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
1018 դիտում

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»