«Մարտիկյան» ընկերության սեփականատերը պնդում է՝ հարկայինը խոչընդոտում է իր գործունեությանը. ՊԵԿ-ը պարզաբանում է

«Հայկական ժամանակ» խմբագրություն է դիմել «Մարտիկյան» ընկերության սեփականատեր Արա Մարտիկյանը, որը Արտաշատում զբաղվում է մրգային օղու և գինու արտադրությամբ, և հայտնել՝ որոշ մարդիկ (-խմբ. չի ցանկացել անուն կամ անուններ հայտնել) խանգարում են իր փոքր բիզնեսի առաջխաղացմանը:

Ըստ նրա՝ փետրվարից են նախաձեռնել օղու և գինու վաճառքը և այդ օրվանից սկսած՝ հայտնվել հարկայինի ուշադրության կենտրոնում:

«Սկզբում ասացին, որ պետք է ՀԴՄ սարք ունենալ, ես այն ձեռք բերեցի: Աքցիզներս վերջացել էին, ձեռք բերելու համար հայտ գրեցի, Արտաշատի աքցիզային բաժին 5 հազար հատ աքցիզ էին ուղարկել: Երբ գնացի, որ վերցնեմ, ասացին՝ չեն կարող տալ, որովհետև «վերևներից»՝ Երևանից, ասել են՝ չտաք: Ուզում եմ հասկանամ՝ էս երկրում աշխատել կարելի՞ է, թե՞ ոչ: Անցնում է որոշ ժամանակ, այդպես էլ Արտաշատի մասնաճյուղից իմ աքցիզները չեն տալիս»,- պատմում է նա: 

Վերջինիս խոսքով՝ երևանյան մասնաճյուղին է դիմում գրում՝ աքցիզ ստանալու համար. «Գնացի Երևանի աքցիզային բաժին, այնտեղ ինձ ասացին, որ իմ անունով Արտաշատում աքցիզներ կան, ինչո՞ւ չեմ ստանում: Դե ես էլ ասացի, որ չեն տալիս: Ասացին՝ հնարավոր չէ, ես էլ ասացի՝ հնարավոր է: Իմ հասանելիք 4000 աքցիզները ստացա Երևանից»:

Մարտիկյանի պնդմամբ՝ մեկ ամիս հետո Արտաշատի բաժնից ծանոթ-բարեկամ են խառնել, որ ինքը դիմում գրի, թե անձամբ է հրաժարվում այդ աքցիզներից: «Ես գրեցի՝ մարդկությունից ելնելով, բայց, միևնույն է, անընդհատ ստուգողներ էին գալիս: Երևանից երկու անգամ օպերներ են եկել ստուգումների, ասում էի՝ մի ակտ գրեք վրաս, գնացեք, որ էլ չգաք: Սա ուղղորդված էր իմ դեմ: Բայց ոչ մի ակտ չգրեցին, քանի որ ինձ մոտ ամեն բան մաքուր էր»,- պատմում է նա:

Ըստ Արա Մարտիկյանի՝ հարկայինը ստուգումների նպատակով Արտաշատի մի քանի խանութից գնել է իր արտադրած օղին, ստուգման ենթարկել և տուգանել իրեն՝ ասելով, թե օղին չի համապատասխանում ստանդարտներին: Սակայն վերջինս պնդում է՝ ինքն էլ է օղին տարել լաբորատոր փորձաքննության, ամեն բան մաքուր է, որակը՝ լավը: «Ինչ-որ մեկը չի ուզում՝ ես աշխատեմ: Փոքր բիզնես է, 16-20 միլիոնի ապրանք հազիվ ունենամ: Բոլորը գիտեն, թե ինչ բարձր որակի օղի եմ արտադրում: Սակայն իրենք պնդում են, որ ստանդարտներին չի համապատասխանում, 165 միլիոն դրամ տուգանել են»,- ասում է նա:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ի ուսումնասիրության մեջ օղու շշի նկարագրությունն էլ կա, որը չի համապատասխանում իր շշին: Նրա նկարագրածով՝ շշի վրա թղթե գլխարկ կա՝ թելով կապված, տակը՝ տոպրակ: Սակայն ՊԵԿ-ի նկարագրության մեջ այդ տոպրակի հատվածը չկա, և ինքը կասկածում է՝ իր օղին չի ստուգվել:

Քաղաքացու բողոքի հիման վրա «Հայկական ժամանակ»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախ հայտնել են, թե ինչու Արտաշատի բաժնից աքցիզ չեն տրամադրել Մարտիկյանին:

«ՄԱՐՎԻՆ» ՍՊ ընկերությունը փետրվարի 1-ին հարկային մարմին է ներկայացրել 5000 հատ 0,5լ տարողության մրգային օղու ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտ և ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվություն։ Համաձայն ներկայացված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվության՝ ընկերության կողմից 13.05.2020թ. ստացված 4500 հատ ակցիզային դրոշմանիշերն ամբողջությամբ օգտագործվել են, սակայն ընկերության կողմից դուրս գրված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը 13.05.2020թ. մինչև 01.02.2022թ. ընկած ժամանակահատվածում իրացրել է ընդամենը 21 շիշ մրգային օղի։ Այսինքն՝ ընկերությունում դրոշմավորված ապրանքների մնացորդը 01.02.2022թ. դրությամբ կազմում էր 4479 շիշ։

Քանի որ ընկերությունում առկա էր նշված քանակությամբ պատրաստի դրոշմավորված արտադրանք, ինչպես նաև հաշվի առնելով ընկերության իրացման ծավալների ցածր մակարդակը՝ ընկերության տնօրենին առաջարկվել է ճշգրտել 5000 հատ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտը և ներկայացնել նոր հայտ՝ 500 հատ ակցիզային դրոշմանիշերի համար։ Ընկերությունը 23.02.2022թ. ներկայացրել է 500 հատ 0,5լ տարողության մրգային օղու ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտ և նույն օրը ստացել դրանք։

Ընկերությունը 09.03.2022թ. և 21.03.2022թ. ներկայացրել է համապատասխանաբար 4000 հատ և 7000 հատ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտեր և ստացել պահանջվող ակցիզային դրոշմանիշերը։ Ինչ վերաբերում է ակցիզային դրոշմանիշերի ստացման վայրին, ապա ՀՀ ՊԵԿ նախագահի 14.11.2018թ. թիվ 692-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի համաձայն՝ հարկ վճարողն է ընտրում հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը:

«ՄԱՐՎԻՆ» ՍՊ ընկերության կողմից 09.03.2022թ. և 21.03.2022թ. ներկայացված ակցիզային դրոշմանիշերի ստացման հայտում ընկերությունը որպես ստացման հասցե նշել է ք․Երևան, Արարատյան 90 հասցեն»,- պարզաբանել են ՊԵԿ-ից: 

Անդրադառնալով օղու ստուգմանը և դրա ոչ մաքուր լինելու հանգմանաքով, քաղաքացու պնդմամբ, 165 միլիոն դրամ տուգանելուն՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ «ՄԱՐՎԻՆ» ՍՊ ընկերությունը 13.01.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացրել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ՝ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվելու ծանուցում, որը նախարարությունը հաշվառել է 16.01.2020թ-ին։

«ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում անհարաժեշտ համեմատություններ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով Երևան քաղաքում և Արարատի մարզում գործող առևտրի տարբեր կետերից հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել «ՄԱՐՎԻՆ» ՍՊ ընկերության կողմից արտադրված տարբեր տեսակի մրգային օղիներ, որոնք փորձաքննության ենթարկելու նպատակով ուղարկվել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 28.07.2022թ. թիվ 07622204 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված թվով 4 (չորս) շշերում առկա հեղուկներն իրենց քիմիական բաղադրությամբ չեն համապատասխանում մրգահատապտղային խմիչքների համար ՀՍՏ 213-2008 ստանդարտով սահմանված ցուցանիշներին, հետևաբար չեն հանդիսանում մրգօղիներ, այլ ներկայացնում են 38-40% թնդությամբ՝ էթիլ սպիրտի ծավալային պարունակության թունդ ալկոհոլային խմիչքներ, որոնք ամենայն հավանականությամբ պատրաստվել են բազմաթորված սննդային էթիլ սպիրտի (սպիրտ-ռեկտիֆիկատի) և մրգահատապտղային հումքի բնական խմորման արդյունքում ստացված թորվածքների խառնուրդներից:

Հաշվի առնելով փորձագետի եզրակացությունը՝ «ՄԱՐՎԻՆ» ՍՊ ընկերությունն արտադրել է նաև թունդ ալկոհոլային խմիչքներ (ոչ մրգահատապտղային օղիներ), որոնց համար պարտավոր էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրությամբ զբաղվելու ծանուցում՝ վճարելով համապատասխան պետական տուրքը՝ 15 միլիոն ՀՀ դրամի չափով։ Սակայն ընկերությունը, խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, լիազոր մարմնին չի ներկայացրել նշված ծանուցումը՝ չվճարելով նաև պետական տուրքը։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է առանց ծանուցման զբաղվել նույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով։

ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու համար, «ՄԱՐՎԻՆ» ՍՊ ընկերությանն առաջադրվել է տուգանք՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով՝ գումարով 150 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում՝ գումարով 15 միլիոն ՀՀ դրամ»,- մանրամասնել են ՊԵԿ-ից:

Տպել
1766 դիտում

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան