ՔՊ-ն Փարաքարում նոր ընտրություններ անցկացնելը ծիծաղելի է համարում, «Դավիթ Մինասյան» դաշինքը սպասում է դատարանի որոշմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին թեժ իրավիճակ էր Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում։ «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը համակիրների և կուսակցության առաջնորդների՝ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ, ակցիա էր իրականացնում:

Բանն այն էր, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը նախօրեին գնացել էր Փարաքարի համայնքապետարան՝ երդման արարողությունն իրականացնելու: Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել: Դրանից հետո նրանք, ի նշան բողոքի, որոշ ժամանակով փակել էին դեպի «Զվարթնոց» օդանավակայան և Էջմիածին տանող ճանապարհները, որի հետևանքով էլ ցուցարարների և ոստիկանության միջև քաշքշուկ էր առաջացել, 7 հոգի բերման էր ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Իսկ, ահա, ընտրություններին մասնակցած «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է՝ ավագանու 11 ձայնով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները):

Նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի պնդմամբ՝ «Ապրելու երկիր»-ն ընդմիջման պահին է կատարել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ: «Ապրելու երկիր»-ն էլ հակառակն է պնդում, թե ներկա են եղել, և ամեն բան օրինական է:

Այս դեպքերից հետո «Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով՝ պատրաստ է նոր ընտրությունների գնալ Փարաքարում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ իրենք պարտվել են, բնական է, որ կցանկանան՝ նոր ընտրություն լինի։

«Այս մոտեցումը ծիծաղելի է։ Իրենք պարտվեն ընտրություններում, հետո ասեն՝ մենք պատրաստ ենք նոր ընտրությունների։ Ցանկացած պարտված էլ պատրաստ է նոր ընտրությունների»,- նկատեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, որ ավագանու անդրանիկ նիստին ներկա են եղել Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը, սակայն դրա իրավունքը չեն ունեցել, քանի որ իրենք առաջադրված ավագանու անդամներ չեն, ինչո՞ւ է այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր բարձրաձայնում, ոչ թե, օրինակ, հենց այդ պահին, Ալեքսանյանը նշեց՝ ինքը հետո է իմացել, որ նրանք ներկա են եղել:

«Ավագանու մեր անդամները բարձրաձայնել են այս հարցը: Այո՛, միանշանակ, ապօրինի վարքագիծ է դրսևորվել «Ապրելու երկիր» կուսակցության կողմից։ Կուսակցության ղեկավարությունն ավագանու անդամներին դրդում է գնալ ապօրինի գործողությունների»,- կարծում է պատգամավորը:

Ալեքսանյանը հիշեցրեց, որ համայնքներ են եղել, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 47-49 տոկոս ձայն է հավաքել, բայց մյուս ուժերը կոալիցիա են կազմել և դարձել համայնքը կառավարող։

«Սակայն մենք այսպիսի քայլերի չենք դիմել։ Դա ընդունել ենք նորմալ։ Իսկ, թե ինչ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը, տարակուսելի է։ Սա ցույց է տալիս՝ Մանեն ու Մեսրոպը ինչպիսի երկրում են ցանկանում ապրել»,- ասում է նա:

«Դավիթ Մինասյան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար Գոռ Սարիբեկյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով նոր ընտրություններ անցկացնելու առաջարկին՝ ասաց, որ իրենք իրավական գործընթաց են սկսել։

«Դեկտեմբերի 20-ի ավագանու առաջին նիստի իրավազորությունը մենք դատական կարգով վիճարկել ենք։ Այս պահին մեկնաբանություն չենք տա, կսպասենք դատարանի որոշմանն ու դրա հրապարակմանը»,- ընդգծեց Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը Փարաքարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, որն ասել էր՝ դեռ չեն ստացել նիստի արձանագրությունը, սակայն վստահեցրեց՝ երբ ստանան, դրան իրավական ճիշտ գնահատական կտան։

Այսօր կրկին կապ հաստատեցինք մարզպետի հետ՝ հասկանալու՝ արդյոք արդեն ստացե՞լ են արձանագրությունները, թե՞ ոչ: Էդվարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրություն ստացել են, սակայն ոչ թե համայնքապետարանից, այլ մասնավոր անձինց, ինչն օրինական չէ։

«Ավագանու նիստի արձանագրությունը պետք է ուղարկի համայնքապետարանը, ոչ թե կուսակցությունը։ Մենք հետ ենք ուղարկել գրությունը, քանի որ կոնկրետացում չի եղել, թե ումից է ուղարկված այն»,- նշեց նա՝ հավելելով՝ հնարավոր է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է ուղարկել:

Նշենք, որ Փարաքար համայնքի խոշորացման արդյունքում համայնքի կազմում ներառվել է ևս 8 համայնք՝ Թաիրով, Մերձավան, Արևաշատ, Մուսալեռ, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4324 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել