Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

07/05/2024 schedule16:54

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:

Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ներկայացվել են մանրամասներ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության այցի շրջանակում առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նման միջոցառումներ ընդունելու պատմության ընթացքում սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու իրավունքը տրվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի և գործկոմի Թայլանդում կայացրած որոշմամբ՝ հաշվի առնելով նման միջոցառումների անցկացման և Ծանրմարտի Եվրոպայի առաջնության անցկացման Հայաստանի փորձը: «Ես բոլորիս շնորհավորում եմ այս առիթով: Իրականում վերջին տարիներին մենք նման մեծ իրադարձությունների անցկացման արդեն պատմություն ունենք. դա և՛ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, և՛ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, Սամբոյի աշխարհի առաջնությունը, օրեր առաջ Հայաստանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը, և եզրափակիչ խաղը մեծ տոնախմբություն էր մարզահամալիրում: Մենք ուզում ենք այս ավանդույթը շարունակել, որովհետև այն լուրջ ազդեցություն ունի մեր մարզական ոլորտի զարգացման, տնտեսության զարգացման համար, որովհետև ապահովում է Հայաստանի տեսանելիությունը: Օրինակ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը շուրջ 200 երկրում օլիմպիական մարզալիքի միջոցով հեռարձակվել է, Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը՝ մոտ 70 երկրում: Անընդհատ Հայաստանն այս ոլորտում և այս դաշտում երևում է, և մենք շատ ուրախ ենք այդ առիթով:

Եվս մի շատ կարևոր բան կա՝ մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ մեր մարզիկները գնացել են այլ երկրների մեծ միջոցառումների և տեսել են, թե դա ինչպես է տեղի ունենում այդ երկրներում, ինչպես են երկրպագուները գալիս և իրենց մարզիկներին երկրպագում հենց մարզահամալիրներում: Հիմա նրանք տեսնում են, որ Հայաստանը նույնպես նման մեծ միջոցառումներ է կազմակերպում և նման հնարավորություններ է ստեղծում մեր մարզիկների համար, իսկ արդյունքները լավագույնս խոսում են դրա մասին: Մենք անցած առաջնությանը Երևանում աննախադեպ արդյունք ցույց տվեցինք՝ ծանրամարտից 36 մեդալ մեր մարզիկները նվաճեցին»,-ասել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ սա նույնպես լավ երևույթ է և, ցանկանալով այդ երևույթը շարունակական դարձնել, արդեն իսկ մեկնարկում են 2027 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է տեսահոլովակ, որով Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտ է տրվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին նշել է. «Այն, ինչ ես տեսա Եվրոպայի առաջնության ժամանակ, ցույց տվեց, որ Հայաստանն ամենաուժեղ երկրներից մեկն է՝ կազմակերպելու որևէ մեծ միջոցառում, հատկապես՝ ծանրամարտի գծով»: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, ծանրամարտը Հայաստանում տարածված մարզաձև է, և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և Հայաստանի կառավարության հետ համատեղ 2027 թվականին կկազմակերպի լավագույն առաջնությունն ու վարկանիշային մրցաշարը: «Սա պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ Հայաստանը կկազմակերպի աշխարհի առաջնություն և վարկանիշային մրցաշար Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի համար»,-ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը:

Շարունակելով Մուհամմեդ Ջալուդի խոսքը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է, ինչը նշանակում է, որ հյուրընկալվելու են ուժեղագույն հավաքականներ և ուժեղագույն մարզիկներ, և իհարկե, սա լրացուցիչ պատասխանատվություն և շատ կարևոր հանձնառություն է՝ բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն իր խոսքում նշել է. «Եվրոպայի առաջնության կազմակերպումը մեծ հեղափոխություն էր ծանրամարտի կազմակերպչական ոլորտում, և կարծում եմ, որ դա լավագույն եվրոպական առաջնությունն էր վերջին 10 տարիների կտրվածքով: Դա նշանակում է, որ խոշոր միջոցառում կազմակերպելու Հայաստանի հնարավորություններն ու կարողությունները, իրոք, շատ մեծ են»: Անտոնիո Ուրսոն ընդգծել է, որ 2027 թվականին ավելի քան 600 ծանրամարտիկ կգա Հայաստան և ավելի քան 120 պետություն ներկայացված կլինի:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ասուլիսը 2027 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ առաջին միջոցառումն էր և ընդգծել, որ առաջիկա երեք տարիների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ կլինեն խոսելու 2027 թվականի առաջնության մասին և ներկայացնելու այն աշխատանքները, որոնք կատարվելու են:

Տպել
404 դիտում

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան