Դիմել ենք դատարան՝ հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, գործելու եմ միայն օրենքի սահմաններում. Դավիթ Մինասյան

Դեկտեմբրի 20-ին կայացած ավագանու առաջին նիստում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով ես ընտրվել եմ Փարաքար համայնքի ղեկավար։ Ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունն օրենքի խախտմամբ իրենց թեկնածուին ինքնահռչակել էր համայնքի ղեկավար՝ ավագանում լինելով փոքրամասնություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը՝ շարունակելով.

«Նրանց անօրինական գործողությունների հետ կապված՝ մենք դիմել ենք դատարան՝ հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, որի մասին «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները ծանուցված են։

Այսօր՝ ժամը 10:00-ին, պետք է կայանար իմ երդմնակալության արարողությունը։

Հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կողմից քաղաքական շահարկումները, միջհամայնքային լարվածություն հրահրելու գործողությունները՝ ես նպատակահարմար համարեցի ձեռնպահ մնալ երդմնակալության արարողության անցկացումից՝ տուրք չտալու համար «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական սադրանքներին, բացառելու համար որևէ բախման հնարավորություն՝ մեր բազմաբնակավայր համայնքի շրջանակներում և խնդիրը կարգավորել դատական կարգով։

ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։

Վերահաստատում եմ, որ ես գործելու եմ միմիայն օրինականության սահմաններում, բացառում եմ, որ Փարաքարում համայնքային կառավարումը կդառնա քաղաքական ուժերի կողմից դիվիդենտներ վաստակելու գործիք»:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ է:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կա 7 բերման ենթարկված՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Այսօրվա դեպքերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Փարաքարում ավագանու անդրանիկ նիստին Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանն ապօրինաբար են ներկա եղել: Հիմա էլ «Ապրելու երկրի» ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան և ասում է՝ իշխանազավթում եք անում։

Նկատենք, որ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի պնդմամբ՝ «Ապրելու երկիրը» ընդմիջման պահին է արել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ: «Ապրելու երկիրն» էլ հակառակն է պնդում, թե ներկա են եղել, և ամեն բան օրինական է:

Հիշեցնենք, որ այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հատել 50+ տոկոսի շեմը:

Տպել
4132 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)