Երևան
12 °C
«Երեւանի գարեջուր» ընկերությունը 110 միլիոն դրամ տուգանքի հարցով վարչական բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
Պահանջը տուգանքի վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելն է: «Երեւանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դանիել Մնացականյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բողոքարկման հանձնաժողովից իրենց պատասխանել են, որ վարչական վարույթ է հարուցվել:
«Մենք դիմել ենք դեկտեմբերի 2-ին: Այս պարագայում, ինչպես օրենքն է պահանջում, 90 օրվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն պետք է բողոքարկման հանձնաժողովի նիստ հրավիրի, որին կմասնակցեն նաեւ «Երեւան գարեջուր» ընկերության ներկայացուցիչները: 90 օրն առավելագույն ժամկետն է»,- տեղեկացրեց Մնացականյանը:
Քննարկման ընթացքում կամ կբավարարեն «Երեւանի գարեջուր» ընկերության բողոքը՝ ընդունելով, որ նրանք ճիշտ են, կամ չեն բավարարի: «Պարզ է, որ մեր բողոքը բավարարելու դեպքում այլեւս որեւէ խնդիր չի լինի, իսկ չբավարարելու դեպքում հարցը կգնա դատարան: Մենք համոզված ենք մեր ճշմարտացիության մեջ, համոզված ենք, որ հաջողություն կունենանք, որովհետեւ շարժվել ենք օրենքի տառով: Եթե հանձնաժողովը չի բավարարի մեր բողոքը՝ կդիմենք դատարան: Դատարանն էլ շարժվում է օրենքի տառով, կարծում ենք պետք է ճիշտ որոշում կայացնի»,- ասաց նա:
Մեր հարցին ի պատասխան նա նշեց, որ ՏՄՊՊՀ սահմանած տուգանքը դեռ չեն վճարել: Հիշեցնենք, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր գերիշխող դիրքի չարաշահման համար 110 միլիոն դրամի տուգանք կիրառել «Երեւան Գարեջուր» ընկերության նկատմամբ:
Իր այդ որոշումը ՏՄՊՊՀ-ից հիմնավորել էին նրանով, որ ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով:
Ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում գարեջրի գնի բարձրացման վերաբերյալ հետեւյալ պարզաբանումն էր տվել. «Այս լարված շուկայում գինը բարձրացնելը ռիսկ է: Մենք ստիպված էինք գնալ այդ ռիսկին, որովհետեւ մեր շահութաբերությունը խիստ նվազել էր: Պարզ չի՞, որ մրցակցային շուկայում շատ վտանգավոր, դժվար ընդունվող որոշում է գին բարձրացնելը: Գինը բարձրացնելուց հետո մենք ընդամենը հասել ենք 12.8 տոկոս շահութաբերության մակարդակի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT