Երևան
12 °C
Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել հիշարժան 3 իրադարձություն՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի ընդվզում եւ նոր կառավարության ձեւավորում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ ապրիլյան պատերազմից առաջ Ադրբեջանին հաջողվեց ձեւավորել այնպիսի մի մթնոլորտ, որը նպաստեց ստատուս քվոյի փոփոխությունն ընկալելի դարձնելուն: Ստացվում է՝ Հայաստանը ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, երբ գերտերություններն ընդունում են ստատուս քվոյի փոփոխության տեսլականը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում մաֆիոզ, կլանային համակարգը չի կարող դիմակայել ադրբեջանական հնարավոր ագրեսիային»,- համոզմունք հայտնեց բանախոսը՝ հավելելով, որ չփոխվելու դեպքում Հայաստանը չի կարող դիմակայել Ադրբեջանի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմին:
Վիկտոր Դալլաքյանը շեշտեց՝ ՀՀ գործող իշխանությունները պետք է հեռացվեն, քանի որ վերջինիս վերարտադրությունն ամենավտանգավորն է: Նման բան եւս մեկ անգամ թույլ տալ ուղղակի չի կարելի: Բանախոսը նկատեց՝ Հայաստանում պետք է իրականացվի խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն, եւ գալիք խորհրդարանական ընտրությունները դրա համար լավ հնարավորություն են ստեղծում: Ընդ որում, պետք է անցում կատարել երկպալատ խորհրդարանի մոդելին՝ սփյուռքի լայն ներկայացվածությամբ:
Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի՝ ամռանը նախաձեռնած բողոքի հայտնի գործողությանը՝ բանախոսն ընդգծեց՝ երբ մարդիկ տեսնում են, որ ազատ եւ արդար ընտրություններ անհնար է կազմակերպել, նրանց մոտ հասունանում է իշխանությունը փոփոխելու այդօրինակ ճանապարհ: «Եթե գալիք ԱԺ ընտրությունները եւս կեղծվեն, բողոքի այլ տարբերակ չի լինի, քան նմանօրինակ բողոքը: Երբ ժողովրդին մղում են փակուղի, նա այսպիսի քայլերի է դիմում»- փաստեց Վիկտոր Դալլաքյանը:
Ինչ վերաբերում է նոր Կառավարության ձեւավորմանը, ապա քաղաքական գործիչը նկատեց՝ որ վարչապետին տրվող գնահատականը հավասարազոր է Սերժ Սարգսյանի 8 տարվա իշխանությանը տված գնահատականին: Նոր վարչապետը փորձում է հանդես գալ հույսի տեսլականի դիրքերից, սակայն սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հույսի գողություն: «Հայաստանը երեւի միակ երկիրն է, որ ներկայացնում է ոչ թե կոնկրետ կատարված աշխատանքը, այլ այն, ինչ դեռ պետք է կատարվի: Կառավարության լավագույն գնահատականը վերջին տարիներին արձանագրված արտագաղթի եւ արտաքին պարտքի ցուցանիշներն են»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Վերջինս նաեւ տեղեկացրեց՝դեկտեմբերի 23-ին կուսակցության կայանալիք համագումարի ընթացքում կքննարկվեն կուսակցության նոր կանոնադրության եւ նոր ծրագրի ընդունումը:
«Ես կողմ եմ լայն կոնսոլիդացիային եւ առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնամ այս հարցին: Այդ նպատակով ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: Հրաժարականից հետո բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մենք նույն կերպ ենք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: Սեյրան Օհանյանը մոտ օրերս հանդես կգա քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարությամբ: Մենք նրա հետ համագործակցելու ենք: Իսկ իշխանության մեջ ինձ կրկին տեսնել անհնար է»,- շեշտեց բանախոսը:
Ամփոփելով՝ Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ զանգահարել է իրեն՝ փորձելով կանխել հաջորդ օրը կայանալիք ասուլիսը, որի ժամանակ պետք է հայտարարեր ընդդիմադիր դաշտ անցում կատարելու մասին: Սակայն ինքն այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին: Ավելի ուշ, Սերժ Սարգսյանն իրենից հետաքրքրվել է՝ ինչու են մամուլում իր՝ Դալլաքյանի մասին հետաքրքրական վերլուծություններ տպվում, ավելին՝ հավելել է, որ պատրաստ է ցանկացած այլ պաշտոնում նշանակել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT