Երևան
12 °C
Խորհրդարանում Սերժ Սարգսյանի արդեն նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում չհերքեց, որ համագործակցել է թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի հետ: Համագործակցել է՝ Հայաստանի հանդեպ սիրուց դրդված: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը.
«Սիրում եմ երկիրս, դրա համար էլ համագործակցել եմ երեք նախագահների հետ»,-ասաց նա, ապա անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ համագործակցությանն ասաց.
«2012 հունվարին, Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր ու խնդրել, որպեսզի շարունակեմ համագործակցությունն իր հետ: Մենք երկար քննարկել ենք այդ խնդիրը, ներկայացրել եմ պատկերացումներս երկրի ապագայի վերաբերյալ: Նա ընդունել է մոտեցումներս եւ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին: Սակայն 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ դեմ օգտագործել է լուսավոր հանցագործին եւ դրա հետ կապված մամուլում եղել են հրապարակումներ»,- ասաց նա՝ նկատի ունենալով ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանի ընտրությունը թիվ 30 ընտրատարածքում: Ապա՝ հղում կատարեց մամուլին՝ ընտրությունների խախտումների վերաբերյալ:
«Ինքնախոստովանական ցուցմունք, թիվ 30 ընտարատարածքի առեղծվածը, «Առավոտ» օրաթերթ»,- ասաց նա:
Դալլաքյանի խոսքով՝ ընտրություններից երկու օր հետո Սերժ Սարգսյանն իրեն հրավիրել է Ստեփանակերտ.
«Մայիսի ութին հանդիպել ենք: Ներկա են եղել Ամենայն հայոց կաթողիկոսը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ ես: Սերժ Սարգսյանն ինձ հարց տվեց՝ ինչո՞ւ Վանաձորում այդպես ստացվեց, ես ասացի, որ այդպես ստացվելու հետ կապված եկել եմ պատասխանը ձեզնից ստանամ: Չորս անգամ անընդմեջ ընտրվել եմ պատգամավոր, որին դեմ են եղել առաջին եւ երրորդ նախագահները: Անձնավորությունը, որին օգտագործել է իմ դեմ, մեկ տարի 17 օր չի բնակվել ՀՀ-ում, այլ երկրում է գտնվել: Սերժ Սարգսյան ինձ ասեց բողոքարկիր, ես բողոքարկեցի, բայց ընտրատարածքային հանձնաժողովը ինձ մերժեց»,- պատմեց նա:
Դալլաքյանի խոսքով՝ 2012 թվականի մայիսի 11-ին, Էդմոն Մարուքյանը հրավիրվել է նախագահական նստավայր, ինչով Սերժ Սարգսյանն անուղղակիորեն հասկացրել է իրեն, որ ամեն ինչ ավարտված է:
«Այդ հանցագործությունը կազմակերպվել է Սերժ Սարգսյանի հրամանով, ԿԸՀ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետք է պատասխան տան: Նորանշանակ դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել ոստիկանապետի, ԱԱԾ-ի, ԿԸՀ-ի դեմ, իսկ այնուհետեւ ԼՀ-ի նախագահին՝ ԱԺ-ից ականջը բռնել ու ուղարկել Նուբարաշեն»,- ասաց Դալլաքյանը:
Վիկտոր Դալլաքյանը հղում կատարեց փաստաբան Վահե Հովսեփյանի՝ ՌԴ սահմանապահ ծառայությանն ուղարկված եւ ստացած հարցումների պատասխանը, ըստ որի՝ Մարուքյանն ու ընտանիքի անդամները մեկ տարի 17 օր բացակայել են երկրից: Սակայն ԿԸՀ-ն, այն որպես խախտում չի արձանագրել եւ թույլ է տվել, որ վերջինս առաջադրի իր թեկնածությունը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում:
«Լուսավոր հանցագործն ունի պապաներ բարձրագույն իշխանությունում, մամաները՝ չգիտեմ»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Ճշտող հարցին՝ չե՞ք գտնում, որ ձեր՝ 2012 թվականի իրավիճակը, կարծես թե, երեկ կրկնվեց Վանաձորում՝ Էդմոն Մարուքյանի հետ, եւ ստացվում է՝ նրա՞ն էլ գցեցին, Դալլաքյանը չհամաձայնեց, որ կարելի է զուգահեռներ տանել: Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու քվեարկության արդյունքներին, ասաց.
«Վանաձորի ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Վանաձորում 15-ը մեծ է 19-ից»:


«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT