Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 5-ի համարում
Դեկտեմբերի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից վերագրանցումը մերժված Հայաստանի թագավորական կուսակցության կանոնադրության «Նպատակը եւ խնդիրները» բաժնում գրված է. «Թագավորական կուսակցությունն ազգային-պահպանողական-քրիստոնեական-կենտրոնամետ-ազատական կուսակցություն է եւ պայքարելու է Հայաստանում թագավորական (միապետական) վարչաձեւի հաստատման համար»:
Կուսակցությունը 1988 թվականին Ապարանում ստեղծել է Տիգրան Պետրոսյանցը, իսկ 1992 թվականին այն ստացել է պետական գրանցում: Կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանցն ասում է, թե թյուր է այն կարծիքը, որ իրենք ազնվականների կամ ազնվածինների ակումբ են: «Մենք գաղափարակիցների կուսակցություն ենք, եւ ինչպես գրված է մեր կանոնադրության մեջ՝ մեր նպատակը Հայաստանի հանրապետական-նախագահական կառավարման ձեւը միապետական-թագավորականով փոխարինելն է, ինչը պետք է անել միայն սահմանադրական ճանապարհով՝ բացառելով որեւէ կարգի հեղափոխություն»,- ասում է պարոն Պետրոսյանցը:
Թագավորական կուսակցության՝ Հայաստանում միապետական կառավարման ձեւ հաստատելու նպատակը հակասում է Հայաստանի Սահմանադրության երկրորդ հոդվածին, որտեղ ասված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Պարոն Պետրոսյանցը, իհարկե, համաձայն է, որ Սահմանադրության հետ կապված որոշակի խնդիրներ կան, քանի որ Սահմանադրության որեւէ կետով միապետի պաշտոն սահմանված չէ, բայց հենց նույն՝ երկրորդ հոդվածը վկայակոչելով՝ նա ասում է, որ եթե Հայաստանի ժողովուրդը որոշի, որ ինքը միապետությունը նախընտրում է հանրապետությունից, ապա միանշանակ է, որ ժողովրդի կամքը պետք է վեր լինի Սահմանադրության դրույթից: Բացի այդ, իրենք ծրագրավորում են, որ առաջին միապետն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, եւ միայն դրանից հետո տեղի ունենա իշխանության փոխանցումը դինաստիական սկզբունքով:
Երբ մենք պարոն Պետրոսյանցին հարցրինք, թե, ըստ իրենց կուսակցության, երբ է տեղի ունենալու առաջին միապետի ընտրությունը, նա միանգամից պատասխանեց՝ հինգ տարի հետո: Պետք է նկատի ունենանք, որ պարոն Պետրոսյանցը եղել է նոյեմբերի 2-ին Աջափնյակում տեղի ունեցած թաղապետի ընտրություններում հաղթած Արծրուն Խաչատրյանի նախընտրական շտաբի ղեկավարը, 2003 թվականի նախագահական ընտրություններում խիստ քոչարյանամետ դիրքորոշում դրսեւորած «Նիգ Ապարան» հայրենակցական միության փոխնախագահը:
Իսկ հինգ տարի հետո վերջանում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամկետը: Այս հանգամանքները նկատի ունենալով էր, որ մենք պարոն Պետրոսյանցին հարցրինք, թե արդյոք ինքը որպես Հայաստանի առաջին միապետ նկատի չունի՞ հենց նրան, մանավանդ որ Ռոբերտ Քոչարյանն ունի Սահմանադրությունը խախտելու սովորույթ եւս: Թագավորական կուսակցության ղեկավարը ասում է, որ դա քիչ հավանական է, քանի որ հենց Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ցույց տվեց նախագահական կառավարման անարդյունավետությունը:
Իսկ ինչպիսի՞ն է Թագավորական կուսակցության պատկերացրած Հայաստանը. ըստ նրանց, հայոց մայրաքաղաքը մնալու է Երեւանը, իսկ Էջմիածին-Վաղարշապատը հայտարարվելու է Հայաստանի թագավորության հոգեւոր մայրաքաղաք եւ հանձնվելու է Մայր աթոռի իշխանությանը: Հայաստանի թագավորությունը, հետեւելով հանրապետության օրինակին, բացառելու է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը:
Սակայն, ի տարբերություն հանրապետության ներկա իշխանությունների, Թագավորական կուսակցության ղեկավարն ամենեւին էլ ռուսասեր չէ. նա ասում է, որ դեռ 11 տարեկանում ուխտել է երբեւէ չլինել Ռուսաստանում՝ այդ երկրի քաղաքականությունը համարելով մեր դժբախտությունների պատճառը: Պարոն Պետրոսյանցն արդեն 42 տարի պահում է պատանեկան տարիներին տված իր ուխտը եւ ՌԴ տարածք մուտք չի գործել: Ի դեպ, հունվարին նախատեսվում է կուսակցության արտահերթ համագումարը, որի արդյունքում վերստին դիմելու են ՀՀ արդարադատության նախարարությանը` վերագրանցվելու համար:
Ավետիս Բաբաջանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե եկեղեցու ներսում, թե դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է
Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ
Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է
Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT