Երևան
12 °C
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ լրատվամիջոցների ներկայացուցչների հանդիպումից լրատվամիջոցների ներկայացուցիչների մեջ ամենից շատ մի դրվագ է տպավորվել: Վիգեն Սարգսյանն ասել է, որ պատրաստվում է այս շաբաթ դիմում ներկայացնել ՀՀԿ` իրեն կուսակցության շարքերն ընդունելու խնդրանքով: Դեռեւս հանդիպումն ընթացքի մեջ էր, երբ այս տեղեկությունը դուրս եկավ հանդիպման սրահից եւ հանրության սեփականությունը դարձավ:
Զարմանալի է, թե ինչու հայկական լրատվամիջոցների ֆանտաստիկ հավաստի աղբյուրները մինչեւ այժմ որեւէ մեկին չէին հայտնել պաշտպանության նոր նախարարի ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին: Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեր լրատվամիջոցների հավաստի աղբյուրները տիրապետում են անգամ այնպիսի ինտիմ մանրամասների, ինչպես որեւէ քաղաքական գործչի գլխում սեփական հետագա գործունեության վերաբերյալ տեղի ունեցող խմորումներն են, հաշվարկները, երբեմն նույնիսկ` ապրումները:
Օրինակ, արդեն մի քանի ամիս բոլորս սրտի տրոփյունով հետեւում ենք, թե ինչպես է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշում որեւէ կուսակցության նախագահ դառնալ, հետո տատանվում է` իսկ արժե՞ արդյոք, եւ վճռում` լավ էլ արժե, մի պահ ահաբեկվում է իշխանությունների իր դեմ ունեցած կոմպրոմատներից, բայց կրկին չի ընկրկում, թեեւ ի վերջո գալիս է այն եզրակացության, որ ամեն դեպքում ճիշտը ՀՀԿ-ին անդամակցելն է:
Մեծ հափշտակությամբ կարդում ենք նաեւ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի զրույցից դրվագներ, որտեղ Օհանյանին նրբորեն հասկացվում է, որ իր տիկնոջ`զգեստների եւ ծաղկեփնջերի նույնականացմամբ նկարվելու սովորույթը խնդրահարույց է, իսկ նախարարը հերոսաբար կանգնում է կնոջ մեջքին: Սեյրան Օհանյանը միակը չէ:
Օրերս հավաստի աղբյուրները թարմ լուրեր փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի`քաղաքականություն վերադառնալու գործընթացից: Ըստ այդմ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին այդ առիթով ասել է` ուզում ես վերադարձիր, չես ուզում մի վերադարձիր:
Ընդհանրապես, հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձանց վերաբերյալ հավաստի աղբյուրները միշտ այսպիսի կարեւոր տեղեկատվություններ են փոխանցում: Եվ հիմա պարզ չէ, ո՞ւմ թերացումն է, որ չենք իմացել, թե երբ եւ ինչպես է Վիգեն Սարգսյանի գլխում ծագել ՀՀԿ-ին անդամակցելու միտքը եւ ինչ մետամորֆոզների է ենթարկվել. աղբյուրների՞, թե՞ լրատվամիջոցների: Ինչ-որ մեկն ակնհայտորեն իր գործը լավ չի կատարել: Եւ երեկ ԶԼՄ-ներից շատերը ստիպված էին վերլուծել, թե ինչու է Վիգեն Սարգսյանը նման քայլի գնացել, ինչ է դա նշանակում եւ այլն: Պետք է ասել, որ այդ վերլուծությունները շատ ավելի հետաքրքիր էին, քան հավաստի աղբյուրներից ստացածները կլինեին:
Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի`շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը:
Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում: Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել:
Ինչ վերաբերվում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու որոշմանը, ապա առայժմ ձեռնպահ կմնանք այդ մասին գրելուց եւ եւս մեկ-երկու օր կվայելենք տարբեր լրատվամիջոցների վերլուծություններն ու գնահատականները: Դրանք իսկապես հետաքրքիր են:
Պետք է միայն հուսալ, որ հավաստի աղբյուրները չեն շտապի բաց թողածը լրացնել եւ այսօրվանից լրատվական դաշտը չի ողողվի Վիգեն Սարգսյանի քայլի «իրական դրդապատճառների» մասին խիստ հավաստի տեղեկություններով:
Թեեւ չի կարելի բացառել, որ որոշ լրատվամիջոցների, այնուամենայնիվ, ուշագրավ մանրամասներ հայտնի կդառնան մի քանի ամիս առաջ այս հարցի շուրջ Սերժ Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի զրույցից, ասենք` «Վիգեն, որդիս, ուզում ես՝ անդամագրվիր, չես ուզում` էլի անդամագրվիր ՀՀԿ-ին, որովհետեւ դա անհրաժեշտ պայման է իմ իրավահաջորդը դառնալու ճանապարհին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT