Ապրիլյան պատերազմի զոհերի արյունը սպիտա՞կ էր. նրանք հատուցում չեն ստանա

Ազգային ժողովում ավարտվեց զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու վերաբերյալ նախագծի քննարկումը: Ամե-նայն հավանականությամբ այն առաջին ընթերցմամբ այսօր կընդունվի:

Թեեւ խորհրդարանական մեծամասնության հետ միասին նախագծին կողմ կքվեարկեն նաեւ մյուս խմբակցությունները, թերեւս միայն ՀԱԿ-ը կողմ չքվեարկի, միեւնույն է, վիճելի շատ հարցեր են շարունակում մնալ:

Ամենաշատ քննադատվող հարցերից մեկն այն է, թե ինչու պետք է հատուցում ստանան միայն 2017թ. հունվարի 28-ից հետո զոհվող կամ հաշմանդամ դարձող զինծառայողների ընտանիքները: Որքան էլ արդարացի է տեսակետը, որ այս նախագիծը կարող է բարձրացնել բանակի մարտունակությունը, քանի որ զինվորը մարտի դաշտում կռվելիս՝ չի տագնապի, որ զոհվելու դեպքում իր ընտանիքը սոված կմնա, նույնքան էլ անարդար է այն առումով, որ այն չի տարածվի մինչ այդ, թեկուզ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր սահմանը պաշտպանած եւ հերոսաբար զոհված ու հաշմված զինվորների ընտանիքների վրա: Ապրիլյան պատերազմից հետո այսօր էլ սահմանում զինվոր է զոհվում: Դժբախտաբար զոհեր կարող են լինել նաեւ այսուհետ եւ անգամ նախագիծն ուժի մեջ մտնելու նախօրյակին՝ հունվարի 27-ին: Ինչո՞ւ պետք է այդ ընտանիքները զերծ մնան նման հատուցման հեռանկարից: Ի վերջո նրանք էլ սահման են պաշտպանել ու զոհվել կամ հաշմանդամ դարձել: Ինչո՞ւ նաեւ նրանց դեպքում ինչ-որ բան չմտածել, այլ փոխարենը մի այնպիսի նախագիծ ներկայացնել, որը բանակի մարտունակությունը բարձրացնելու հետ միաժամանակ մահ է գուժելու:

Կառավարության ներկայացուցիչներն ասում են, թե այդքան գումար չկա, բայց ցանկության դեպքում հնարավոր էր ինչ-որ բան մտածել: Պատգամավորներն արդեն նախնական ֆինանսավորման մի քանի աղբյուրներ են նշել՝ տարիներ շարունակ բանակի հաշվին հարստացած պաշտոնյաններից վերադարձնել թալանածն ու այդ հիմնադրամին հանձնել, վաճառել Կենտրոնական բանկի եւ ֆիննախի՝ իրենց նպատակին չծառայող շքեղ ուսումնական կենտրոններն ու կրկին գումարը հատկացնել այդ հիմնադրամին: Արագաչափերից ու կարմիր գծերից գոյացող գումարներն էլ ուղղել հիմնադրամ եւ այդպես շարունակ: Հիշեցնենք, ապրիլյան պատերազմից հետո էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նման մի ծրագիր մշակել էր, որը բոլորի վրա էր տարածվում եւ իր մեջ ուներ ձեռներեցության բաղադրիչ: Սույն նախագծով նախատեսվում էր այնպիսի աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին, որ նրանք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենան: Նախատեսվում էր յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել մոտ 5 մլն դրամ անտոկոս փոխառություն կամ այդ գումարի սահմաններում գույք, որը ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն կտար:

Մենք օրեր շարունակ փորձում էինք կառավարությունից պարզել, թե ինչ եղավ այդ ծրագրի ճակատագիրը, բայց որեւէ տեղեկություն չէինք կարողանում ստանալ: Երեկ փորձեցինք կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից ինչ-որ բան ճշտել, բայց նա ասաց, թե ոչինչ չի հիշում եւ առաջարկեց, որ այդ հարցով գրավոր դիմենք իրեն: Այդ ծրագրի մասին երեկ խուսափում էր խոսել նաեւ հեղինակն ինքը՝ Արծվիկ Մինասյանը: Կարծես բոլորը զգուշանում էին դրա մասին խոսել, թերեւս այն այսօր քննարկվող նախագծին չհակադրելու եւ վարչապետի ու պաշտպանության նախարարի դժգոհությունը չհարուցելու համար: Երեկ մեծ դժվարությամբ հաջողվեց Արծվիկ Մինասյանից որոշ պատասխաններ կորզել:

- Պարոն Մինասյան, ի՞նչ եղավ ձեր մշակած ծրագիրը եւ ի՞նչ էր այն ենթադրում:

- Ծրագիրը մշակվել, օրենքով նախատեսված կարգով համաձայնեցվել է բոլոր գերատեսչությունների հետ, նշվել են ֆինանսավորման աղբյուրները, եւ այն փոխանցվել է կառավարություն: Մնացյալն արդեն կառավարության աշխատակազմի եւ ճյուղային նախարարության խնդիրն է:

- Ի՞նչ միջոցներով պետք է ֆինանսավորվեր ծրագիրը:

- Օրինակ, 2016թ. ուզում էինք իրականացնել արտաբյուջետային միջոցների բաշխում: Բացի այդ, կար հնարավորություն, որ այն հաջորդ տարիներին դառնար ծրագրային դրույթ, որի ներքո ինքը նաեւ եկամուտներ էր բերելու: Այսինքն այնպես չէ, որ դա միայն անվերջ ծախս էր լինելու, որովհետեւ արդյունավետ աշխատող տնտեսությունը հետո դառնում էր հարկեր մուծող տնտեսություն եւ վերականգնում էր բյուջետային ծախսերը: Դա զուգահեռաբար ազդեցություն էր ունենալու նաեւ այն տնտեսությունների վրա, որոնց նկատմամբ պահանջարկ էր ներկայացվելու այս տնտեսությունների կողմից:

- Այսինքն, ցանցային տնտեսությո՞ւն էր ստեղծվելու:

- Այո, եւ այն ըստ էության կարող էր դառնալ հանրային շատ լուրջ բիզնես կառույց:

- Ունեի՞ք հաշվարկ, թե այդ ծրագիրը մոտավորապես քանի ընտանիքի վրա կարող էր տարածվել:

- Շահառուների թիվն, անշուշտ, պետք է ճշգրտվեր պաշտպանության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ վարվող ռեեստրների հիման վրա, բայց մեր գնահատմամբ այն պետք է տատանվեր մոտ վեց հազարի շրջանակում: Այդ ծրագիրը, սակայն, ոչ թե միանգամից, այլ տարիների ընթացքում պետք է իրականացվեր, հնարավոր չէր այն միանգամից բոլորի վրա տարածել: Բայց մենք դրել էինք հետեւյալ կոնցեպտը՝ պետք է ներառել բոլորին, ովքեր ՀՀ հիմնադրման առաջին օրվանից սկսած՝ ենթարկվել են այդ ռիսկին՝ կորցրել են իրենց կյանքը: Եվ սկսում էինք վերջից: Այսինքն, ցանկացած վերջին զոհվածի ընտանիք առաջնահերթություն էր ստանում: Եվ ցանկացած ժամանակ եթե մի որեւէ ընտանիք հրաժարվում էր ծրագրից, ապա նրան հաջորդաբար փոխարինում էր իրենից հետո եկողը: Սա նաեւ լավ համակարգ կարող էր լինել փոքր ու միջին բիզնեսի տեսանկյունից:

- Նախնական գումարը որտեղի՞ց պետք է վերցվեր:

- Այս տարվա համար որպես առաջին քայլ կարծեմ 150 մլն դրամ էինք նախատեսում: Բայց այս նախաձեռնությանը զուգահեռ նախատեսվում էր նաեւ կամավոր մուծումների համակարգը: Այսինքն, Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, տեսնելով այս համակարգը, կարող էին գումարներ ներդնել, եւ 10 մլն դրամ ու ավելի ներդրողը ավտոմատ դառնում էր ծրագրի խորհրդի անդամ ու մասնակից էր լինում որոշումների կայացմանը: Արդեն իսկ ՀՀ-ից եւ արտերկրից կամավոր ներդրում անելու ցանկություն հայտնողներ կային:

- Քննարկվող նախագծով գումարները պետք է կառավարի հատուկ այդ նպատակով ստեղծվելիք հիմնադրամը: Իսկ ձեր ծրագրի դեպքում ստացվելիք գումարներն ո՞վ պետք է կառավարեր:

- Այն ժամանակ նախատեսվում էր, որ դա կաներ ՓՄՁ զարգացման հիմնադրամը: Պարզապես այս ծրագրի համար առանձին ձեւավորում էր հոգաբարձուների նոր խորհուրդ բոլոր այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր 10 մլն եւ ավելի դրամ էին ներդրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4414 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին