Պատգամավորներն այս քառօրյային դերասանական վարպետության քննություն հանձնեցին

Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու վերաբերյալ օրինագծի քննարկումը կլանեց Ազգային ժողովի ողջ քառօրյան:

Արդեն երրորդ օրն է, խորհրդարանի պատերի ներսում հայրենասիրական բուռն կրքեր են բորբոքվել: Ու քանի որ ժամանակն էլ գրեթե նախընտրական է, ինչպես հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կասեր, դահլիճում դերասանական վարպետության պակաս չի զգացվում: Թեեւ ինքը՝ Շ.Պետրոսյանը նույնպես զերծ չմնաց ամբիոնից այդ հնարքին ու համաշխարհային երաժշտարվեստի երախտավորներին դիմելու գայթակղությունից:

Այս օրերին ԱԺ-ում բանավոր խոսքի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող պատգամավորները թմբիրից զարթնել՝ այդ թեմայով ելույթներ են ունենում: Եթե ոչիշխանական պատգամավորները քննադատում են մեր երկրում տիրող այն իրավիճակը, թե արդեն բազմաթիվ խնդիրներ դրամահավաքության միջոցով են լուծվում, քանի որ պետության, տվյալ դեպքում բանակին հատկացված գումարները տարիներ շարունակ թալանվել են, ապա Հանրապետական խմբակցության անդամները նրանց հակադարձում են, թե 1000 դրամի եղածն ինչ է, որ այսքան աղմուկ եք բարձրացրել: Այս նախագծի քննարկմանը ԱԺ-ում ամենատարբեր՝ հարցական, բացականչական, հաստատական, հուզական, թախծոտ, պաթետիկ հռետորաբանություններով տեքստեր արտասանվեցին, որոնց միջով, ինչպես միջին դասարանների շարադրություններում է գրվում, կարմիր թելի նման անցնում էր հայրենասիրության ոգին:

Զոհված կամ հաշմանդամ դարձած զինվոր ընտանիքներին հատուցում տալու մասին խոսեց գեներալ Սեյրան Սարոյանը, որը հայտնի չէ, թե ինչ միջոցներով հիվանդանոց ունի Երեւանում՝ Մաշտոց պողոտայում: Եվ ոչ միայն: Այդ մասին խոսեցին բիզնես ունեցող կամ չունեցող, բայց իրենց ընդամենը 550 հազար դրամ աշխատավարձով շքեղ մեքենաներ ու բանկային հաշիվներում կլորիկ գումար ունեցող մյուս իշխանական պատգամավորներն ու իրենց մյուս գործընկերներին մեղադրեցին, թե այս նախագիծը պետք է անմիջապես ընդունվեր, ոչ թե այսքան խոսակցության թեմա բացեր: Իհարկե, նախագիծը կընդունվի եւ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ մոտ 550 հազար աշխատողների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս 1000-ական դրամ կփոխանցվի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու համար ստեղծվող հիմնադրամի հաշվին: Նախագծին ՀՀԿ եւ «Դաշնակցություն» խմբակցություններից բացի կարծես թե կողմ կքվեարկեն նաեւ ոչիշխանական խմբակցությունները:

Բայց մինչ այդ, որոշ պատգամավորներ այդ հիմնադրամը լցնելու այլ ուղիներ են ցույց տալիս: ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն, օրինակ, առաջարկում է կրճատել ոստիկանների թիվն ու ոստիկանության արտաբյուջետային գումարները: «Կխնայենք հարյուր միլիոն դոլարի չափով: Սա կոռուպցիայի դաշտ է՝ ստվեր է ծայրից ծայր: Ու այս գումարը տարեք, տվեք զինվորին: Թե չէ ասում եք՝ այ-այ-այ, էդ հազար դրամը չեք տալիս զինվորին: Մինչդեռ սա մուրացկանություն է: Այնքան միջոց կա երկիրը շտկելու, բոլորը բաց, տեսանելի է բոլորիս համար, բոլորս գիտենք»,- երեկ իր ելույթում ասաց պատգամավորը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է կարմիր գծերի եւ արագաչափերից գոյացող միլիոնավոր դրամներն ուղղել զինվորների կարիքների հատուցմանը: Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցնում է Դիլիջանում Ֆիննախի եւ Կենտրոնական բանկի 40 եւ 60 մլն դոլարանոց շքեղ ուսումնական կենտրոնները, որոնք իրենց նպատակին չեն ծառայում: «Դիլիջանում սաունա են սարքում 40 մլն դոլարանոց, ԿԲ-ն սարի գլխին 60 մլն դոլարանոց դաչա է սարքել, մինչդեռ այս փողերը պետք է լինեին խորքային հետախուզության միջոց, ինժեներական միջոց, որակով սապոգ եւ ավտոմատ: Ու մեր չինովնիկները 400 հազարանոց մեքենաներից իջնում եւ լրագրողներին ասում են, թե մեր պետության միջոցները սուղ են: Առաջինը ձեզ համար թող սուղ լինեն»,- հայտարարեց Փաշինյանը:

Ի դեպ, բանակից եւ ընդհանրապես բյուջեից գողացած գումարները  վերադարձնելուց եւ ընդհանրապես գողությունը դադարեցնելուց զատ այս նախագծի քննարկման ժամանակ շոշափվում էր եւս մի կարեւոր հարց՝ ինչու պետք է նախատեսվող հատուցումը ստանան միայն 2017 թվականի հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, եւ ինչու այդ իրավունքը չի տարածվում մինչ այդ ու հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինվորների հարազատների ընտանիքների վրա: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասում է, որ հաշվարկ չկա, թե այդ բոլորին հատուցելու համար որքան գումար է անհրաժեշտ, բացի այդ, այդքան փող չկա:

Հիշեցնենք, սակայն, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ բավական մեծ աղմուկ բարձրացավ, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին զոհված կամ վիրավորված զինծառայողները հիմնականում անապահով ընտանիքներից են, առաջ քաշվեց նրանց օգնելու հարցը: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց այդ ուղղությամբ ծրագիր մշակել: Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան սեպտեմբերի 1-ին տեղեկացրել էին, որ մշակվել է ծրագիր, որով նախատեսվում է այնպիսի աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին, որ նրանք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենան: Այսինքն, պարզապես անհատույց գումար չէր տրվում: Բիզնես-   ծրագրի նման ինչ-որ աջակցություն էր նախատեսվում, որի շրջանակներում նախատեսվում էր յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել մոտ 5 մլն դրամ անտոկոս փոխառություն կամ այդ գումարի սահմաններում գույք, որը ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն կտար: Այսպիսով, անցած տարիներին զոհված եւ հաշմանդամ դարձած ընտանիքները եւս այդ ծրագրի շահառու դառնալու իրավունք կունենային:

Բայց, ինչպես գիտենք, սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, հրաժարական տվեց նաեւ կառավարությունը: Արծվիկ Մինասյանն էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվեց բնապահպանության նախարարություն, ու այս նախաձեռնությունն ասպարեզից անհայտացավ: Հայտնի չէ, այն հասավ կառավարություն, թե՝ ոչ: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը տեղյակ չէ իր նախորդի նախաձեռնություններից: Վիգեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն էլ այդ մասին տեղյակ չէ: Այդ ընտանիքներին աջակցելու վերաբերյալ ծրագրի մասին, պարզվում է, ընդհանրապես չի լսել նաեւ պաշտպանության երկարամյա փոխնախարար Արա Նազարյանը: Մեզ չհաջողվեց ինչ-որ բան պարզել նաեւ կառավարությունից: Այդպիսով՝ առայժմ կայուն հատուցման երաշխիք կարող են ունենալ ոչ թե արդեն իսկ որդեկորույս ընտանիքները, այլեւ ահուդողով իրենց զավակներին մեծացնող եւ բանակ ճանապարհող ծնողները:

Տպել
3879 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում